Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Հայ-թուրքական «գործընթացի» մեկնարկը և աշխարհաքաղաքական ենթատեքստը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը։ Հասկանալի է՝ այստեղ շատ կարևոր է, որ բանակցությունների ընթացքում Հայաստանը վերջնականապես չկորցնի իր դեմքը, բայց դժվար է ակնկալել, թե ՀՀ ներկայիս իշխանություններն ընդհանրապես ի վիճակի են արժանապատվության դիրքերից հանդես գալ։ Այս համատեքստում հատկանշական է, որ Մոսկվայում հանդիպման եկած հայկական պատվիրակության մեքենայի վրա ՀՀ դրոշը բացակայում էր, այն դեպքում, երբ թուրքական պատվիրակության մեքենայի վրա իրենց դրոշը դրված էր։

Երեկ Ռուբեն Ռուբինյանն ինչ-որ պարզաբանումներ տվեց, թե իբր Թուրքիայի ներկայացուցիչը ՌԴ-ում այդ երկրի դեսպանի մեքենայով է եղել, դրա համար է մեքենայի վրա եղել Թուրքիայի դրոշը, և այլն, սակայն, միևնույնն է, իրականությունից հեռու չես փախչի: Այս ամենը կարող է մանրուք թվալ, սակայն դիվանագիտության մեջ մանրուքներ չկան։ Եվ յուրաքանչյուր արարողակարգային նրբություն իր նշանակությունն ու ուղերձներն ունի, որոնք պետք է հաշվի առնել։ Եվ եթե Հայաստանի ու Թուրքիայի պատվիրակների մեկուկես ժամ տևած բանակցություններից հետո կողմերը գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ կատարեցին, ապա դա դեռևս չի նշանակում, թե արդեն դրական միտում է նկատվում, ինչպես որ ցանկանում են ներկայացնել որոշ իշխանական շրջանակներ։ Նախ՝ նկատի ունենանք, որ սա առաջին հանդիպումն էր։ Եվ այն, ըստ երևութին, ճանաչողական բնույթ է կրել, որի ժամանակ դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են միմյանց հետ և նախքան բովանդակային հարցերի շոշափումը ճշգրտել հաջորդ հանդիպման անցկացման վայրի, ժամանակացույցի և այլ արարողակարգային հարցեր։

Ուստի միամտություն է կարծել, որ եթե առաջին հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, ապա բանակցությունների ընթացքում Թուրքիան նախապայմաններ առաջ չի քաշելու։ Ու փորձագիտական շրջանակները պատահական չեն համարում, որ պատվիրակների հանդիպումից օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտարարեց, թե Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն հայկական կողմից 4 նախապայման կատարելու դեպքում։ Մյուս կողմից՝ Էրդողանն այս իրավիճակում ընդգծում է, թե Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ։ Երկու երկրների պատվիրակների հանդիպումից առաջ այսպիսի հայտարարությունների միջոցով թուրքական կողմը ուղերձ է հղում, որ իրենք, միևնույնն է, առաջնորդվելու են նախապայմանային տրամաբանությամբ։

Հիշենք, որ նախկինում ևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երեք փորձ է տեղի ունեցել, և, որպես կանոն, թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Իսկ հիմա արդեն կարելի է պատկերացնել, որ երբ Հայաստանը պատերազմում պարտվել է, և հայկական դիրքերը թուլացած են, թուրքական պատվիրակն ինչպիսի նախապայմանների շարք կարող է առաջ քաշել։ Դեռ ավելին՝ Անկարան փորձելու է բանակցությունների ընթացքում ամբողջ ուժով ճնշել Երևանին։ Հենց դրանով է պայմանավորված թուրքական կողմի շահագրգռվածությունն այն հարցում, որ դիվանագիտական շփումների գործընթացը տեղի ունենա առանց միջնորդ պետության։ Այս հանգամանքն Անկարան օգտագործելու է նաև Արցախյան հիմնահարցում ներազդեցություն ձեռք բերելու համար, որի համատեքստում իրենց գլխավոր նպատակն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն աշխատանքը չվերսկսի։

Եվ պատահական չէ, որ թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, թե Մինսկի խումբը չի կարողանում լուծել Արցախյան հիմնահարցը, իսկ Ալիևը համանախագահներին «թոշակի» է ուղարկում՝ հայտարարելով, թե թույլ չի տալու, որ Արցախի հարցով զբաղվեն։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի նպատակներից մեկը «3+2» համագործակցության ձևաչափի ներքո իր դիրքերը Հարավային Կովկասում ուժեղացնելը, ապա Միջին Ասիա սողոսկելն է։ Շատ ուշագրավ է, որ ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու իրողությունը թուրքական և ադրբեջանական մամուլում բավական ծանր էին տանում։ Եվ այդ ֆոնին պաշտոնական Անկարան նախաձեռնեց Թուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտակարգ նիստը Ղազախստանի իրավիճակի թեմայով։ Միևնույն ժամանակ, Էրդողանի խորհրդական Իհսան Շեները նշեց, թե Ղազախստանը կարող է վերադառնալ իր մշակութային արմատներին և, ակնարկելով խաղաղապահ ուժերի տեղակայումը, ընդգծեց, թե Ղազախստանին այժմ ցանկանում են «նոր լծի տակ» մտցնել։

Իսկ «Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարեց, որ անհապաղ անհրաժեշտ է կազմավորել «Թուրանական բանակ»։ Այսպիսի հայտարարությունները ցույց են տալիս Թուրքիայի թաքնված մտադրությունները։ Ճիշտ է՝ որոշ հարցերում Ռուսաստանը և Թուրքիան համագործակցում են, բայց ռազմավարական առումով այս երկրները մնալու են որպես տարածաշրջանում գլխավոր մրցակիցները, որոնք պատկանում են տարբեր ռազմաքաղաքական դաշինքների։

Ու այս համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան դիրքավորվել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարվի, ռազմական գործողություններ սկսվեն, Ռուսաստանը խրվի հակամարտության մեջ, և ինքը ՌԴ-Արևմուտք հակամարտությունն օգտագործի Հարավային Կովկասում, Սիրիայում և Միջին Ասիայում ակտիվ միջամտություն ունենալու և Ռուսաստանին դուրս մղելու համար։ Այնպես որ, թուրքական ճնշմանը դիմագրավելու նպատակով հայկական կողմն ակտիվորեն պետք է աշխատի Ռուսաստանի հետ՝ ցույց տալով Անկարայի ազդեցության ընդլայնումից եկող վտանգները, և թուրք-ադրբեջանական օրակարգին հակադրելու համար ստանա ռուսական կողմի գործուն աջակցությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>