Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Պատերազմ Արցախում
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները․ վերլուծում է Սուրենյանցը Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան

Առաջին հանդիպումը՝ Մոսկվայում. ի՞նչ հարցեր են քննարկելու Ռուբինյանն ու Քըլըչն այսօր

Այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ երկխոսության համար թուրքական կողմից հատուկ բանագնաց է նշանակվել փորձառու դիվանագետ, Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում Թուրքիայից, ինչը թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։ Իր հերթին՝ Անկարան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով տարբեր առիթներով խոսել է, թե ինչ ակնկալիքներ ունի Երևանից, դրանով իսկ ըստ էության փաթեթավորելով Երևանին ուղղված Անկարայի նախապայմանները անուղղակի կերպով: Դրանք կարելի է ամփոփել 4 կետով՝

  • Հայաստանի կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունների ճանաչում,
  • Հայաստանի կողմից Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում,
  • Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրում,
  • Հետպատերազմյան եռակողմ փաստաթղթերի իրագործում, տարածաշրջանային ապաշրջափակում թյուրքական սցենարով՝ այսպես կոչված, Նախիջևանի միջանցքի բացմամբ:

«Մեր տպավորությամբ՝ կողմերի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Հայկական կողմը նման ցանկություն է հայտնել: Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ նախքան այդ հանդիպումը լինեն ուղիղ շփումներ։ Բանագնացները նշանակվել են ուղղակի երկխոսության համար»,-դեկտեմբերի վերջին նշել էր Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր նաև, որ շուտով Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ ավիաչվերթերը կվերսկսվեն։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից օրերս հայտնել էին, որ Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն դեռևս դեկտեմբերի վերջին նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով միջնորդական դեր ստանձնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության գործում:

«Միաժամանակ կարևոր ենք համարում, որ կողմերը հրաժարվեն նախապայմաններից և կենտրոնանան փոխըմբռնելի թեմաների, դեպի վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորում տանող փոխադարձ քայլերի վրա»,-ընդգծել էր Ռուդենկոն:

Հատկանշական է, որ բանագնացների առաջի հանդիպումը տեղի է ունենալու թեժ միջազգային օրակարգի պայմաններում, երբ տեղի են ունենում ՌԴ-ԱՄՆ-ՆԱՏՕ-ԵԱՀԿ եռափուլ բարդ բանակցությունները անվտանգության երաշխիքների շուրջ, երբ կայունացման նշաններ է ցույց տալիս ղազախստանյան թնջուկը, և երբ Ալիևը կրկին կոշտացրել է հակահայկական հռետորաբանությունը՝ նոր սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի ուղղությամբ:

168.am-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ սա լինի այս ձևաչափով առաջին և վերջին հանդիպումը Մոսկվայում: Բացի այդ, մեզ հավաստիացրին, որ կողմերը, այս դեպքում՝ Երևանն ու Անկարան, շտապում են դուրս գալ ուղիղ շփումների ու փոխայցելությունների դաշտ՝ փորձելով պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը ՌԴ-ից:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն պարզաբանեց, թե ինչ կարելի է սպասել նման ձևաչափով առաջին հանդիպումից:

Նրա գնահատմամբ՝ հայ-թուրքական երկխոսությունը չի կարող արագ գործընթաց լինել, չնայած թուրքական կողմը կարող է շտապել, և այդ շտապողականությունը կարելի է բացատրել, քանի որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածն ամենահարմարն է սովորաբար նման իրավիճակներում բանակցելու և սեփական շահերին համահունչ արդյունքներ ստանալու տեսանկյունից:

Նա մասնավորապես նշեց. «Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ առաջին հանդիպումը սովորաբար ծանոթագրական բնույթ է ունենում, կողմերը ներկայացնում են իրենց մոտեցումները և քննարկում են ճանապարհային քարտեզ, թե ինչպես է տեղի ունենալու երկխոսությունը, ինչ ժամկետներում, ինչ հարցերի շուրջ, և այլն: Այսինքն՝ կքննարկվի այս երկխոսության ճանապարհային քարտեզը, իսկ հաջորդ հանդիպումները կամ այլ ձևաչափի շփումները կլինեն ավելի առարկայական»:

Սակայն վերլուծաբանը նաև այն մտքին է, դատելով Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններից, ուղերձներից, կա որոշակի ընկալում կամ ընդհանուր ակնկալիք այս գործընթացից կողմերի մոտ, ինչը երկխոսությունը պակաս խնդրահարույց է դարձնում: «Բայց համաշխարհային քաղաքականությունն այնպիսի բարդ փուլում է, երբ երկխոսությունը կարող է նաև ցնցումներով ընթանալ կամ խափանվել, թեև ընդհանուր առմամբ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս այն բանի շուրջ, որ գոնե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, որը թույլ կտա տարածաշրջանային ենթակառուցվածքները բացել և իրականացնել մեծ պրոյեկտներ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բուն բանակցային օրակարգին, ապա, Մալաշենկոյի խոսքով, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող գլխավոր հարցը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, որի շուրջ պետք է համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերեն, ինչպես նաև միջանցքների հարցը:

«Մնացած հարցերը, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական երկխոսությանը, պետք է քննարկվեն եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան առանցքում, և այդ մասով Թուրքիան պարզապես կհետևի իրավիճակին՝ հանդես գալով ի օգուտ Ադրբեջանի: Իհարկե, հայ-ադրբեջանական խնդիրները կարող են անդրադառնալ հայ-թուրքական երկխոսության վրա, ինչպես դա ավանդաբար եղել է»,-ասաց վերլուծաբանը:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>