Դատավոր Սերգեյ Սահակյանը ինքնաբացարկ չի հայտնի. փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը մերժվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստին դատավոր Սերգեյ Սահակյանը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը։
Նշենք, որ Հայկ Ալումյանը նախորդ դատական նիստին դատավորին բացարկ միջնորդություն էր ներկայացրել։
Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։
Աղբյուր՝ NEWS.am