Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

«Եթե «Գուգլը» գնա այդ քայլին, փաստորեն կստացվի, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն սատարում է Ադրբեջանին». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ թեև Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և նրա կողմից ներկայացված դիմումը «Գուգլին»՝ հայկական անվանումները ադրբեջաներենով փոխելու վերաբերյալ, երկու տարբեր հարցեր են, սակայն մեկը մյուսի հետ անմիջական կապ ունեն։

«Ադրբեջանի կողմից «Գուգլին» դիմելը և առհասարակ նրա գործողություններն ամբողջությամբ հայատյացության դրսևորումներ են։ Փաստորեն Ադրբեջանը շարունակում է ցեղասպան, ահաբեկչական քաղաքականությունը, նաև տեղեկատվական, մշակութային ոլորտում և բոլոր այլ ուղղություններով։ Ի՞նչ է նշանակում՝ հայկական անվանումները փոխարինեն ադրբեջաներենով, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Արցախի մշակութային ցեղասպանության իրականացում։ Հիմա եթե «Գուգլը» գնա այդ քայլին, փաստորեն կստացվի, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն սատարում է, հասկանալով կամ չհասկանալով։ Բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստելու, շարունակելու ենք և փորձելու ենք հակադրվել հակառակորդի նման քայլերին, որովհետև կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպան քաղաքականության շարունակություն»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիաներին, որոնք պարբերաբար կրկնվում են, Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ ամենը Ադրբեջանի քաղաքականությունն է, որն իրականացնում է՝ ինչպես քարոզչական, այնպես էլ՝ դիվանագիտական ու քաղաքական դաշտում։

«Նման քաղաքականությունն Ադրբեջանի էությունն է, որից երբեք չի հրաժարվել։ Այդ պատճառով էլ նրա գործողությունները չպետք է լինեն ինչ-որ անակնկալ կամ արտառոց ինչ-որ դեպք։ Սա այն է, ինչ միշտ եղել է Ադրբեջանը և այդպես էլ շարունակելու է»,- հավելեց Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը։

 

Այս համատեքստում Դավիթ Բաբայանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանին», նկատելով՝ եթե խոսում են տեսական մոտեցումներից՝ ընդհանրական ու արժեքային, ապա ո՞վ չի ցանկանում, որպեսզի խաղաղության դարաշրջան լինի, միայն աննորմալ մարդիկ նման բան չեն ցանկանա։ Սակայն, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, տեսանելի չէ, որ նրանց մոտ լինի թեկուզ չնչին պատրաստակամություն գոնե նորմալ երկխոսություն հաստատելու համար։

«Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մեզ վնասեն, այսինքն՝ ամեն մի ստոր քայլի դիմում են։ Նրանց այս քաղաքականությունն ամենուր է։ Տեսեք, թե Ադրբեջանում ինչպիսի մթնոլորտ է տիրում, ինչպիսի հայատյաց հայտարարություններ են անում՝ Ալիևից սկսած՝ մինչև մսուր-մանկապարտեզի սան։ Այդ հայատյացությունը սերմանվել է նրանց հասարակության մեջ։ Ակնկալել, որ կարող է Ադրբեջանի քաղաքականության մեջ լինի բեկումնային փոփոխություն՝ իրատեսական չէ»,- շեշտեց Դ. Բաբայանը։

Ինչ վերաբերում է հունվարի 11-ին թշնամու կողմից Ստեփանակերտի ուղղությամբ կրակ արձակելուն, Դավիթ Բաբայանը նախ նշեց, որ երբ նման տեղեկություններ են տարածվում, անպայման պետք է ճշտել պետական մարմիններից, քանի որ երբեմն մարդիկ տարածում են չճշտված տեղեկություններ։

«Կարող եմ ասել, որ Արցախում որևէ խուճապ չկա ու չի էլ կարող լինել։ Իսկ այդ կրակոցները մենք տեսանք Թաղավարդում ու Կարմիր Շուկայում, նրանք թիրախավորել էին քաղաքացիական օբյեկտ, որը տեղակայված է եղել մանկապարտեզի մոտ։ Նախիջևանիկում կրակ են բացել գյուղացիների վրա, սա է Ադրբեջանի էությունը, սա է իրական Ադրբեջանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>