Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Բա ո՞ւր են ներդրումները, պարոնա՛յք իշխանավորներ

Վերջին ընտրությունների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչները շռայլորեն թմբկահարում էին այս տարի ավելի քան 800 միլիոնի դոլլարի ներդրման իրականացման մասին: Մինչդեռ իրական պատկերը ճիշտ հակառակն է: Պաշտոնական տվյալների համաձայն այս տարվա ընդամենը առաջին 5 ամսվա ընթացքում Հայաստանից մոտ 360 մլն դոլարի կապիտալի արտահոսք է արձանագրվել: Այս թվերն ուղղակի սահմռկեցուցիչ են, քանզի վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում ներդրումների ծավալը չի գերազանցել 200 մլն դոլարը: Իսկ սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը շարունակում է քայքայվել, մարդիկ չեն վստահում երկրին և գերադասում են արտահանել իրենց կապիտալները, իսկ կապիտալների արտահանում նշանակում է նաև արտագաղթի ուժգնացում: Քանզի երկրի տնտեսական և ֆինանսական շուկայի կրճատումը բերում է աշխատատեղերի կրճատմանը: Իսկ վերջինիս արդյունքում մեծանում է արտագաղթը:

Արտագաղթի արդյունքում կրճատվում է երկրի սպառողական շուկան: Սպառողական շուկայի կրճատման արդյունքում վատանում է երկրի բիզնես միջավայրը, և այսպես մենք հայտնվում ենք փակ ցիկլի մեջ, քանզի վերջինիս արդյունքում կրկնվում են վերը նշված բոլոր գործընթացները: Վերջին 9 տարվա ընթացքում նույն պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանից արտահանվել է ավելի քան 7,5 մլրդ դոլար, և տրամաբանական է, որ այս տարիների ընթացքում երկրից արտագաղթել է ավելի քան 250 000 մարդ:

Իսկ հիմա փորձենք այս ամենը հասկանալ` երկրի անվտանգության տեսակետից ինչ է սպառնում Հայաստանին: Պետք չէ մաթեմատիկոս լինել` հասկանալու համար, որ եթե երկրում չկան ներդրումներ, այլ ճիշտ հակառակը, կապիտալի արտահոսքը մեծ չափերի է հասնում արտագաղթի հետ միասին, ապա դա ուղղակի սպառնալիք է դառնում երկրի անվտանգության համար: Քանզի մի կողմից կրճատվում է փաստացի բանակի քանակությունը, իսկ մյուս կողմից առաջանում է լրջագույն դեֆիցիտ` նոր, արդիական սպառազինություններ ձեռք բերելու համար: Իսկ այս պարագայում Ռուսաստանի հետ դաշնակցության գաղափարը անխուսափելիորեն վերածվում է խոր կախվածության, որը ոչ մի դրական հույս չի ներշնչում երկրի համար, քանզի դաշնակցությունը ենթադրում է գործընկերություն, իսկ կախվածությունը նշանակում է, որ ազգը իր անվտանգության ճակատագիրը բառիս բուն իմաստով կապակցում է իր ռազմավարական գործընկերոջ հետ: Բոլոր այս գործընթացները շաղկապված են իրար հետ:

Եթե դու լուրջ պետություն չես կառուցում, դու չես կարող ունենալ լուրջ տնտեսություն: Իսկ եթե դու լուրջ տնտեսություն չունես, դու չես կարողանա ապահովել քո անվտանգությունը: Եթե քո կախվածությունն այլ երկրից անցնում է «կարմիր գիծը», ապա քո ազգային ողբերգության արձանագրումը դառնալու է ժամանակի խնդիր: Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում բազմաթիվ անգամ այդպիսի էջեր ունեցել է: Բայց այս անգամ այդ ողբերգական էջը արձանագրելու ընթացքում առնվազն գոնե բարոյական իրավունք պետք է չունենա մեղադրել ադրբեջանցիներին, թուրքերին, ռուսներին կամ եվրոպացիներին: Քանզի եթե ժողովուրդը ունի այսպիսի իշխանություն և այսպիսի ընդդիմություն, ապա ժողովուրդը իր ճակատագրի համար մեղավոր է լինելու անձամբ ինքը: Սաէ իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>