Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ստեփանակերտ. Արցախը չի փոխել իր ապագայի տեսլականը եւ ինքը կորոշի այն

Դեկտեմբերի 24-ին կայացած առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մի շարք տեսակետներ եւ պնդումներ, որոնք բազմաթիվ հարցեր առաջացրեցին հասարակության, քաղաքական գործիչների եւ քաղաքագետների շրջանում։ NEWS.am-ի թղթակիցը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանին։

Փոխվե՞լ է արդյոք Արցախի վերաբերմունքն իր ապագայի նկատմամբ։

Արցախի Հանրապետության բնակիչները ոչ մի կերպ չեն փոխել իրենց վերաբերմունքը իրենց ապագայի նկատմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, սկզբունքներն եւ մոտեցումները։ Մենք ինքներս եւ միայն մենք ինքներս կորոշենք մեր ապագան։ Մեր մոտեցումը հետեւյալն է՝ մենք երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում։ Սա առաջինը։ Երկրորդ՝ մենք երբեք չենք հրաժարվի մեր պատմական տարածքներից, որոնք ներկայումս օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Կարգավիճակի խնդիրը կա, եղել է եւ կմնա բանակցային գործընթացի առանցքային թեմաներից մեկը։ Այս հարցը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից եւ միշտ պետք է մնա դրա օրակարգում։

Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂԻՄ-ի հիշատակման համատեքստը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին՝ մենք երբեք չենք հրաժարվել նրա քաղաքական եւ իրավական ժառանգությունից։ Ավելին, երբեք չենք հերքել կամ սեւացրել այդ անցյալը։ Սակայն ԼՂԻՄ-ը մեր ժողովրդի ու պետականության համար արդեն անցած փուլ է։ ԼՂԻՄ-ը էվոլյուցիոն ճանապարհով դադարեցրեց իր գոյությունը՝ վերափոխվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության՝ նախկին ԼՂԻՄ-ը Շահումյանի շրջանին եւ Գետաշենի ենթաշրջանին միավորելով։ Դա տեղի ունեցավ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակմամբ, իսկ նույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով հաստատեց իր կամքը։ Ավելին, Արցախում անցկացվեցին այլ հանրաքվեներ՝ 2006 թվականի սահմանադրական հանրաքվեն, 2017 թվականի երկրորդ սահմանադրական հանրաքվեն։ Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ ընդգծեց անկախ պետականություն զարգացնելու իր վճռականությունը։ Ուստի ԼՂԻՄ-ի ցանկացած հիշատակում, ԼՂԻՄ տերմինը բանակցային գործընթացում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներառելու փորձերը, պետականության այդպիսի մոդելը որպես Արցախի ապագա դիտարկելը մեզ համար կտրականապես անընդունելի է։ Տարբեր պատճառներով։ Ինչպես արդեն ասացի, դա անցած փուլ է։ Անցած այս փուլի վերակենդանացումը հարված է հասցնում Արցախի Հանրապետության լեգիտիմությանը, նրա կայացմանը, ձեւավորմանը, գոյությանը։ Սա նաեւ խաչ է քաշում Արցախի տարածքային ամբողջականությանը, որի տարածքը ոչ մի կերպ չի համընկնում նախկին ԼՂԻՄ-ի սահմանների հետ։

Ի՞նչ էին ենթադրում ՄԱԿ-ի բանաձեւերը եւ ԱԽ-ի ներգրավվածությունը գործընթացում։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չորս բանաձեւ է ընդունել։ Դրանք կապված էին տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ, երբ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի, ԼՂՀ-ն ստիպված էր ամրապնդել իր պետականությունը՝ ազատագրելով մեր պատմական տարածքները։ Ի դեպ, այդ բանաձեւերում ոչ մի տեղ Հայաստանի Հանրապետությունը չի նշվում որպես ագրեսոր, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանն ու նրա դաշնակիցները։ Միաժամանակ նշվում է Ղարաբաղի զինված ուժերի մասին։ Այսպիսով, փաստացի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, թեկուզ անուղղակիորեն, ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը՝ որպես առանձին ռազմաքաղաքական սուբյեկտ։ Ինչ վերաբերում է այս բանաձեւերում տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա հետեւյալ ձեւակերպումն է տրվում՝ ճանաչվում է Ադրբեջանի Հանրապետության եւ այլ պետությունների տարածքային ամբողջականությունը, եւ խաղաղ կարգավորման կոչ է արվում։ «Այլ պետություններ»-ի տակ ենթադրվում է Հայաստանը, եւ ինչու ոչ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Խոսելով կարգավորման գործընթացում ՄԱԿ-ի ներգրավվածության մասին, պետք է նշել, որ ՄԱԿ-ը, հատկապես Անվտանգության խորհուրդը, երբեք չի հավակնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթակ լինել։ Ի դեպ, ԵԱՀԿ-ն ստեղծվել է 1994 թվականին՝ Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ, երբ այն ԵԱՀԽ-ից վերածվեց ԵԱՀԿ-ի։ Ավելին, այդ գագաթաժողովում Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ եւ բանակցային գործընթացի կողմ։

Շատ խոսվեց այն մասին, որ «Ղարաբաղը միայն հայկական կազմավորում չէ», իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանից հայ փախստականների մասին։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի փախստականներին եւ այն փաստին, որ Ղարաբաղը միայն հայկական կազմավորում չէ, ապա նման միտք անընդհատ կրկնում է ադրբեջանական կողմը, միայն մեկ տարբերությամբ, որ նրանք մեզ ներկայացնում են որպես եկվոր տարր։ Ուզում եմ ընդգծել, որ փախստականների վերադարձը միշտ դիտարկվել է հետեւյալ համատեքստում՝ հումանիտար հարցերը կարող են լուծվել միայն բոլոր քաղաքական հարցերի լուծումից հետո։ Իսկ փախստականների վերադարձը պետք է համահավասար լինի։ Այսինքն՝ առանց նախկին ԱԽՍՀ-ի՝ Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ եւ այլն, հայ բնակչության վերադարձի, չի կարող լինել ադրբեջանցի փախստականների վերադարձ ԼՂՀ-ում իրենց նախկին բնակության վայրեր։ Այս մոտեցումները հայկական կողմերը միշտ արտահայտել են բանակցությունների ժամանակ։ Գոնե Ստեփանակերտը միշտ չէր մոռանում այդ հարցը բարձրացնել բանակցությունների ժամանակ։ Ես, համենայնդեպս, 1998 թվականից մասնակցել եմ այդ գործընթացին, եւ չեմ հիշում նման որեւէ դեպք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>