Թուրքիայում սպանվել է պետական պաշտնոյա
Դիտել նաև
Մոսկվան և Անկարան քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Անկարայի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել
Մի քանի ինքնաթիռներ Անկարայում չեն կարողացել վայրէջք կատարել պտտահողմի պատճառով
Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Արցախը
Անկարայի դատարանը 5 հոգու ցմահ ազատազրկել է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով
Դիարբեքիրի Լիջե շրջանում սպանվել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, ՏԻՄ ղեկավար Օրհան Մերջանի վրա: Ինչպես իրազեկում է թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցը, Մերջանը մահացել է անհայտ անձի կողմից հրազենային վիրավորում ստանալուց հետո հիվանդանոցի ճանապարհին:
Թուրքական աղբյուրը նշում է, որ սպանության ետևում կանգնած է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK): Սակայն վերջինիս կողմից որևէ պաշտոնական, կամ ոչ պաշտոնական հայտարարություն չի եղել Մերջանի սպանության պատասխանատվությունը ստանձնելու մասին:
Նշվում է նաև, որ տեղի անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություն են սկսել սպանությունը կազմակերպածներին և իրականացրածներին հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուր` Ermenihaber.am