Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում
Դիտել նաև
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը աճել են 22.5%-ով. ԱՆ
ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 82 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահ. 86-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30027 քաղաքացու հետազոտություն, որից 4651-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

