Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանը դարձել է «հայկական Գորբաչով», սակայն, ի տարբերություն ԽՍՀՄ փլուզման, Հայաստանի փլուզումը կարող է հայ ժողովրդին կանգնեցնել նոր ցեղասպանության առաջ. Լուսանկարներ, տեսանյութ

Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության մեջ անցնում է մի ժամանակաշրջան, որն այսօր ապրում է Հայաստանի ժողովուրդը։ Վրաստանում ժողովուրդն ուներ իր Գամսախուրդիան, Ադրբեջանն ուներ իր Էլչիբեյը, և այս երկու պետությունները տարածքային կորուստներ ունեցան այս մարդկանց պատճառով։ Ցավոք, հայ ժողովուրդը չկարողացավ խուսափել այս «պատմական թակարդից» և մենք ունեցանք «մեր սեփական Փաշինյանին»։ Սակայն, բացի Գամսախուրդիայի և Էլչիբեյի հետ համեմատություններից, Նիկոլ Փաշինյանը կարելի է համեմատել Միխայիլ Գորբաչովի հետ, քանի որ Գորբաչովի գործունեության հետևանքները շատ ավելի ճաքատագրական էին ռուս ժողովրդի համար։

Հիշենք, որ Փաշինյանի նման գալով իշխանության՝ Գորբաչովը սկսեց խոսել այն մասին, որ «ԽՍՀՄ-ը ձախողել է պետականաշինությունը», որ գոյություն ունեցող պետական ​​ինստիտուտները պետք է փոխվեն։ Գորբաչովի կառավարման շրջանում սկսվեց Խորհրդային Միության բանակի վարկաբեկման աննախադեպ գործընթաց։ Առաջին հայացքից թվում էր, թե Գորբաչովն ազատություն է բերում իր ժողովրդին, բայց իրականում նա բերեց ոչ թե ժողովրդավարություն, այլ պետության փլուզում, քանի որ գիտեր՝ ինչպես քանդել գոյություն ունեցող համակարգը, բայց չգիտեր՝ ինչ կառուցել դրա փոխարեն։

Հետագայում «գորբաչովի գործը» շարունակեց Բորիս Ելցինը։ Նա իր ժողովրդին համոզում էր, որ «Սերգեյը լավ չի ապրի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը իր բարիքները կիսում է ԽՍՀՄ այլ երկրների հետ, և միայն ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո ռուս ժողովուրդը կկարողանա լավ ապրել»։

Ելցինի ղեկավարության 7 տարիների ընթացքում «ռուս Սերգեյը» ոչ միայն չսկսեց լավ ապրել, այլև հայտնվեց դժոխքում։ Բորիս Ելցինը, ով խոստացել էր «ռուս Սերգեյին» պայքարել կոռուպցիայի դեմ, մի պահ փաստացի երկրի ողջ հարստությունը բաժանեց իր շրջապատի միջև, որը հնարավորինս թալանեց Ռուսաստանը, և հասավ նրան, որ հայտնի բանկերի տերերը դարձել էին Ռուսաստանի գրեթե ողջ հարստության սեփականատերը («Семибанкирщина»):

Նույնիսկ արևմտյան դիտորդները նշել են, որ մարդկության ողջ պատմության ընթացքում ամենաաղետալի կոռուպցիան ելցինյան Ռուսաստանում էր։ Այս օրերին նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է խոստովանել, որ 1990-ականներին Ռուսաստանի կառավարությունը «հեղեղված էր ամերիկյան գործակալներով», որոնք ունեին միայն մեկ գործառույթ՝ հնարավորինս ոչնչացնել Ռուսաստանի պետական ​​կառույցները։

Փաշինյանին Ելցինի և Գորբաչովի հետ համեմատելով՝ կարելի է նկատել նրանց անհավանական նմանությունները։ Օրինակ՝ Ելցինի պոպուլիզմը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ոչնչով չի տարբերվում Փաշինյանի պոպուլիզմից՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։

 

Ելցինը միաժամանակ  խուոմ էր ժողովրդավարության մասին, բայց գնդակահարեց իր Պետդուման՝ ձերբակալելով իր հիմնական հակառակորդներին։ Իսկ 1996 թվականի ընտրությունները, որ նա կեղծել է, բոլորին հայտնի փաստ է։

Նույնը տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ նա այլեւս ոչինչ չի կարողանում տալ հայ հասարակությանը, բայց իր իշխանությունն ամրապնդելու համար փորձում է գոհացնել բոլորին՝ Ռուսաստանին, Արևմուտքին, Թուրքիային և նույնիսկ Ադրբեջանին։ Ըստ «Ժողովրդավարության քողի տակ»՝ Նիկոլը միայն մեկ նպատակ ունի՝ ամեն գնով պահպանել իր իշխանությունը, որպեսզի պատասխանատվություն չկրի հայոց պետականության 3,5 տարուց ավելին իրականացված նպատակային ոչնչացման համար։

Բայց կա մեկ սկզբունքային տարբերություն՝ Հայաստանն իր տարածքով ու բնակչությամբ, իհարկե, Ռուսաստան չէ, բայց Հայաստանի հակառակորդները հարաբերական համամասնությամբ ավելի ուժեղ են, քան Ռուսաստանի հակառակորդները։ Հենց այս պատճառով էլ կարող ենք ասել, որ եթե Փաշինյանի իշխանությունը երկարացվի, ապա Արցախի պետականության փլուզումից հետո մենք կստանանք հենց Հայաստանի պետականության փլուզումը։

Իսկ սրանից մինչև նոր ցեղասպանություն ընդամենը մեկ քայլ է: Դրա վառ օրինակը Մերձավոր Արևելքի երկրներում առկա իրավիճակն է, և եթե ինչ-որ մեկը կասկածում է, որ այս ամենը կարող է հասնել նոր ցեղասպանության, ապա չարաչար սխալվում է, քանի որ ցանկացած ողբերգություն գալիս է անսպասելի։

Ո՞վ, օրինակ, կարող էր 2 տարի առաջ ասել, որ մենք կստանանք 44-օրյա պատերազմ, կկորցնենք Քելբաջարը, Շուշին, Հադրութը, իսկ Արցախի պետականությունը կդառնա վերացական հասկացություն։ Թե՞ սիրիացիները մինչև 2011 թվականը գիտեին, որ ընդամենը մի քանի տարում այս երկրում քաղաքացիական բախումների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ կսպանվի, իսկ սիրիական քաղաքները կավիրվեն, ինչպես Դրեզդենն ու Ստալինգրադը ավերվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ցավոք սրտի, Հայաստանի միջին վիճակագրական բնակիչն այս ամենը չգիտի, ինչի պատճառով էլ հայտնվել է նման ծանր վիճակում։ Նա դեռ չգիտի, որ եթե շարունակի մնալ «սպասողական դիրքում», ապա վաղը կարող է հայտնվել սիրիահայերի կամ մինչև 2020 թվականի նոյեմբեր Շուշիում ապրած հայի կարգավիճակում։


Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>