Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չկան. Արցախի պատգամավոր
Դիտել նաև
Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում
Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին
Ադրբեջանը ծանուցել է ԿԽՄԿ-ին երկրում իր գրասենյակը փակելու մտադրության մասին
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չկան, բնակիչների հետ էլ եմ խոսել, իրենք տեսել են կրակոցների լույսերը, սակայն այլ ուղղությամբ են։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Գուցե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են կրակոցները, բայց խոսել եմ Կարմիր Շուկայի բնակիչների հետ, այդ ուղղությամբ կրակոցներ չկան»,-նշեց պատգամավորը։
Հակոբյանն ասաց, որ պաշտոնապես այս մասով դեռ որևէ տեղեկություն չունի։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ կրակոցներ են հնչում։

