Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հայկական քաղաքական վերնախավի փայլն ու թշվառությունը

Այն, որ Հայաստանը հայտնվեց նման թշվառ վիճակում, զարմանալի չէ, քանի որ հայկական պետությունն այդքան ռեսուրս չուներ «մարսելու» «փողոցայինների» իշխանության գալը, և զարմանալի չէ, որ «փողոցայինների» ընդամենը 3 տարվա ղեկավարումը, բառիս բուն իմաստով, երկիրը կործանման սպառնալիքի առաջ է դրել։ Եվ այսօր զարմանալի չէ, որ Հայաստանն ու այս ժողովրդին պարտության տարած անձը դեռևս իշխանության է և «ներկայացնում է Հայաստանի շահերը» միջազգային տարբեր հարթակներում։

Բայց միայն Նիկոլ Փաշինյա՞նն է մարմնավորում Հայաստանի այսօրվա ամոթը: Եթե ​​այդպես լիներ, ապա այս մարդը երկար ժամանակ է ինչ արդեն չէր լինի իշխանության, քանի որ նամուս ու խիղճ ունեցող ժողովուրդը երբեք թույլ չէր տա, որ իր շահերն այս աստիճան անտեսվեն։ Սակայն իրավիճակն այնպիսին է, որ «հայկական քաղաքական վերնախավը» ամբողջովին աղետալի վիճակում է։ Այս թեզն ապացուցելու համար հեռու գնալ պետք չէ։ Դատեք ինքներդ, Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտում կան հետևյալ թեզերը, որոնք, իբր, կարող են ընկալվել որպես «Փաշինյանին այլընտրանք».

•Այս քաղաքական վերնախավի  մի մասը կարծում է, որ պետք է համաձայնել, որ Արցախը մնա Ադրբեջանի մաս, և հայ ժողովուրդը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ «Սերգո ջանը լավ չի ապրի», քանի դեռ հայ ժողովուրդը չի հաշտվել այս գաղափարի հետ.

•Քաղաքական վերնախավի մեկ այլ հատված կարծում է, որ անհրաժեշտ է հրատապ վերականգնել Հայաստանի դիրքերը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և, դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ.

•Քաղաքական վերնախավի երրորդ մասը գտնում է, որ պետք չէ պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, բայց անհնար է նաև սկսել Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց՝ փաստացի ծառայության վերցնել Տրոցկու կարգախոսը և Ադրբեջանի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ ստեղծել.

•Քաղաքական վերնախավի չորրորդ մասը կարծում է, որ Հայաստանը պետք է խզի իր հարաբերությունները Մոսկվայի հետ և կտրուկ փոխի արտաքին քաղաքականության վեկտորը՝ ինքնորոշվելով դեպի Արևմուտք։

Ըստ այդ շրջանակների՝ Արևմուտքը, որն ամիսներ առաջ իր զորքերը դուրս էր բերել Աֆղանստանից, 2008 թվականին մենակ թողել Վրաստանը և այսօր հայտարարում է, որ չի կարող Ուկրաինային աջակցել զորքով, իբր հիմնվելով պատմական որոշ փաստերի վրա պետք է անցնի հայկական լեռներով և պաշտպանի Հայաստանը։ Անգամ ցնդաբանությունը պետք է իր սահմաններն ունենա:

Ավելին, ռադիոալիքներից մեկում նույն շրջանակները քարոզում են այն թեզը, որ «այսօր պետք է վերականգնել Վիլսոնյան Հայաստանի սահմանները և բոլոր հարցերը միանգամից կլուծվեն»։

Սակայն ինչ-որ բան հուշում է, որ եթե ցնդաբանությունը սահմաններ չունի, ապա դա պետք է բացատրել գործոններով, որոնք այնքան էլ անկեղծ և ազնվ չէն։ Սակայն երբ զանազան միջոցներով անընդհատ գովազդվում են այդ անմեղսունակ մտքերը, այստեղից պարզ երեւում է, որ այս ամենի պատվիրատուն շատ ցածր է գնահատում հայ ժողովրդի որակն ու զարգացման մակարդակը։

Սա առաջին հերթին խոսում է հայ ժողովրդի, և ոչ միայն նրա քաղաքական վերնախավի, որը վերջին 30 տարիներին մնացել է անկիրթ և չի զարգացել։

Մյուս կողմից հարց է առաջանում՝ ո՞վ պետք է զարգացներ ու կրթեր այս ժողովրդին, ո՞ր շերտն էր սա անելու։ Ցույց տվեք Հայաստանում գոնե մեկ մտավորականի, քաղաքական մարդու, ով ոչ միայն քաղաքական ու հասարակական մտածողություն ունի, այլ նաև հայ ժողովրդի մեջ որևէ հեղինակություն ունի։

Քաղաքագիտական ​​հայտնի թեզը, թե «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանության», Հայաստանում 100 տոկոսով իրականացվում է, քանի որ անկիրթ իշխանությունը դաստիարակում է տգետ հասարակությունը, իսկ տգետ հասարակությունն իր հերթին վերարտադրում է նոր անգրագետ իշխանություն, և այսպես շարունակ։

Այսօրվա Հայաստանի ողբերգությունն այն է, որ այս փակ շղթայից ելք գտնելն անհնար է, իսկ «դրսից» նոր առաջարկը կմերժվի թե՛ ժողովրդի, թե՛ նրա վերնախավի կողմից։ 

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>