Ժողովրդական ֆեյսբուքահայերենում ժողովրդին նորից սկսել են եբրայերեն բառով անվանել. Այսինքն երկու հազար տարվա քաղաքակրթությունը զրոյանում է
Դիտել նաև
Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում
Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
Հին եբրայերենում, այսինքն հրեաների լեզվում, Նոխիր (נָכְרִי) բառը նշանակում էր ժողովուրդ, այսինքն ժամանակակից ֆեյբուքահայերենում տարածված Նախիր բառը նույն իմաստն է պահպանել: Նոխիր բառը հին հունարենում թարգմանել են որպես Էթնոս, նույն իմաստն ունի՝ ժողովուրդ: Էթնոսն ու Նոխիրը համարժեք իմաստներն ունեին ու երբ հին եբրայերենից տեքստ էին թարգմանում հունարեն, Նոխիրի փոխարեն գրում էին էթնոս:
Լատիներենում, որը էլի օգտվել է հունարենից, Նոխիրը թարգմանվել է paganismus, որը նշանակում է գյուղական բնակչություն, այսինքն էլի ժողովւորդ է նշանակում, որից առաջացել է Պագանոս բառը: Հետագայում Պագանոս էին անվանում հեթանոսներին:
Հազարամյակներ են անցել, ու կյանքը վերադառնում է ի շրջանս յուր: Ժողովրդական ֆեյսբուքահայերենում ժողովրդին նորից սկսել են եբրայերեն բառով անվանել: Այսինքն երկու հազար տարվա քաղաքակրթությունը զրոյանում է:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

