ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Պատերազմ Արցախում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից

Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ փրկել է Սյունիքը

«Հրապարակ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երկրորդում է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրը, որտեղ գիշերվանից ադրբեջանցիները մաքսակետ են տեղադրել, Հայաստանի տարածքը չէ, այն դեռեւս Սովետական Միության ժամանակներում Ադրբեջանինն է եղել։

-Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ կգա մի օր, որ ՀՀ տարածքով երթեւեկելու համար մեր քաղաքացիներն Ադրբեջանին պետք է մաքսատուրք վճարեն կամ, ինչպես ԱԽՔ-ն է ասում՝ ինչ-որ բան։ Այսօրվանից Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրը ձեր իշխանության ձեռամբ վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին:

-Բայց մենք այլընտրանքային ճանապարհը սարքել ենք։

-Բայց Գորիս-Կապանը մեր միջպետական ճանապարհն է, ինչու՞ պիտի մենք այլընտրանքային ճանապարհ սարքենք ու միջպետականը հանձնենք թշնամուն։

-Երբ որ դու փոքր էիր կամ երեւի ծնված էլ չէիր, գոյություն ուներ մի պետություն՝ Սովետական Միություն, որտեղ կար 15 հանրապետություն, դրանցից երկուսից մեկը կոչվում էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, մյուսը՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Այդ ժամանակ սահմանների հստակ բաժանում չկար, կար վարչական բաժանում՝ ըստ շրջանների, ըստ մարզերի եւ այլն, եւ այն ժամանակ, երբ տեղի էին ունենում այնպիսի գործընթացներ, ինչպիսին է ճանապարհաշինարարությունը, միութենական կառավարությունն ընդունեց ամենահարմար տարբերակը, որպեսզի ծախսերը լինեն ավելի էժան, առավել եւս` լեռնային պայմաններում։ Երբ որ պատրաստվեց այդ ճանապարհը, այդ ժամանակ ճանապարհի Ձեր նշած հատվածներն անցնում էին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական տարածքով։ Եվ հիմա Խորհրդային Միությունը, որպես այդպիսին, վերացավ աշխարհի երեսից, թողեց լիքը պրոբլեմներ, այդ թվում նաեւ` այդ պրոբլեմը։ Հիմա մեր կառավարությունը, որն այս կամ այն կերպ առնչվում է այդ հարցին, լծված է այդ խնդրի լուծմանը։

-Խորհրդային Միությունը երեկ չի փլուզվել, երեսուն տարի շարունակ այդ ճանապարհը համարվել է մերը, ինչպե՞ս ստացվեց, որ այլեւս մերը չէ։

-Աշխարհում չի եղել մի երկիր, այդ թվում` Ձեր սիրած երկրների շարքում եւ նաեւ իմ սիրած երկրների շարքում, որը հայտարարած չլինի, որ էդ տարածքները, որոնք մենք ժամանակին ազատագրել ենք Արցախի անվտանգության որպես անվտանգային գոտի ապահովելու համար, չկա այդպիսի մի երկիր, որ այդ հողերը չհամարեր օկուպացված։

-Ի՞նչ կապ ունի Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդիրը Ձեր ասածի հետ, Ձեր ասածի տրամաբանությամբ` մեր Գետաշենն ու Արծվաշենն ու էլի տարածքներ՝ Շուշին, Հադրութը, իրենք են օկուպացրել, բա գնացեք հետ բերեք։

-Ես անձամբ պատրաստ եմ վերադարձնել եւ Գետաշենը, եւ Ղարսը, եւ Արդահանը, եւ Սուրմալուն, տեսնեմ իմ կյանքն ու հնարավորությունները կհերիքե՞ն արդյոք։ Համենայնդեպս, ես ծրագիր ունեմ` Տիգրան Մեծի Հայքը վերականգնելու։

-Ոչի՞նչ, որ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը ճիշտ հակառակն է, նա միայն հանձնում է, այս զիջումը չի՞ նշանակում ձեռքերը լվանալ Սյունիքից։

-Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ փրկել է Սյունիքը եւ հայոց պետականության ոչնչացման վտանգը բավականին երկար ժամանակ, այնքան ժամանակ, որ անհրաժեշտ է տնտեսապես ոտքի կանգնել, շենացնել, այ, այդքան երկար ժամանակ ինքը հետաձգել է։

-Ո՞նց է փրկել, որ այսօր մաքսակետի տեղադրմամբ մեկուսացրել է Որոտանի, Շուռնուխի, Ճակատենի եւ Բարձրավանի բնակիչներին, այդ համայնքները փաստացի անկլավի կարգավիճակում են հայտնվել։

-Չկա նման բան, անկլավային բաներ մենք այս պահին չունենք, կան բնակավայրեր, որ այս պահին տրանսպորտային երթեւեկությունը բավականին դժվարացված է, բայց անկլավային վիճակ չկա։ Իսկ այդ դժվարությունը ժամանակի ընթացքում կհաղթահարվի։

-Երկու ամիս առաջ՝ սեպտեմբերին, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհն անարգել օգտագործվելու է հայկական ավտոմեքենաների կողմից, եւ որ այդ մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությամբ է ֆիքսվել։ Մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի տարածքային զիջումներն այլեւս Փաշինյանի կամքից անկախ են լինում, նա չէ որոշողը։

-Բայց հայկական մեքենաներն էլի են երթեւեկելու։

-Առանց գումարի՞ կամ, ինչպես ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է ասում՝  առանց ինչ-որ բանի չեն կարող երթեւեկել։

-Ես այդ հարցերից տեղյակ չեմ մանրամասն ու չեմ կարող հստակ պատասխանել։ Ես կրկնում եմ. եթե կա նման բան, ապա դա ադրբեջանական իշխանությունների կողմից թշնամական եւս մեկ առարկայական երեւույթ պետք է դիտարկել։

-Իսկ Դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, մտահոգություններ չունե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը մի օր էլ կարող է թույլ տալ, որ իմ եւ Ձեր հայրենի մարզի Տիգրանաշեն համայնքում մաքսակետ տեղադրեն, հետո հասնեն ընդհուպ Երեւան, Մասիս, Գեղարքունիք։

-Չկա նման անհանգստություն։ Ոչ մի ճանապարհ չի հանձնվել Ադրբեջանին, ես ասում եմ՝ դա եղել է իրենց տարածքում դեռեւս Սովետական Միության ժամանակներում։

-2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ֆիքսել էին, որ կողմերը «մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը». մենք գիտենք, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին կանգնած չեն եղել, ինչու՞ եք հանձնում։

-Դուք սխալվում եք կամ կարդալ չգիտեք, կամ Ձեզ այդպես է պետք մեկնաբանել։ Ուշադիր կարդա եւ եթե չհասկանաս, կգաս` միասին կկարդանք, կբացատրեմ։

-Դուք ինչպե՞ս եք հասկացել։

-Ես հասկացել եմ, որ յոթ շրջանները պետք է վերադարձնեն՝ բացի Լաչինի միջանցքից, իսկ Արցախի` ԼՂԻՄ-ի տարածքում որտեղ որ են, այնտեղ էլ կանգնում են։

-Բառացի եմ մեջբերում՝ «մնում են այն դիրքերում, որտեղ կանգնած էին համաձայնագրի ստորագրման գիշերը»։ Հիմա Դուք ասում եք՝ ադրբեջանցիները Գորիս-Կապա՞ն էին հասել։

-Ո՞նց չէին հասել, բա ոնց, հասել էին Գորիս-Կապան սահմանին․․․ չէին հասել, բայց ըստ համաձայնագրի, յոթ շրջանների վերադարձման՝ գրաֆիկի մեջ դա մտնում էր։

-Իհարկե, չէր մտնում․․․ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոստովանեց, որ մաքսակետի տեղադրումը համարժեք է Սյունիքով տրվող միջանցքին, այն է՝ կամ միջանցք պիտի տայինք, կամ` սա, մինչդեռ իշխանականներդ բազմիցս պնդում էիք, թե միջանցի հարց չի էլ քննարկվում։

-Երբ որ դու փոքրիկ էիր կամ ծնված չէիր, գոյություն ուներ մի պետություն, որը կոչվում էր Խորհրդային Միություն․․․

-Կրկնում եք հին երգը։

-Բա որ դու հարցերդ հազար ձեւ ֆռռացնում եք, ես էլ պիտի կրկնեմ։

-Սերժի ժամանակ այդ ճանապարհը մերն էր։

-Ես չեմ ժխտում, որ Սերժի ժամանակ մերն էր, իսկ Սովետական Միության ժամանակ դա մերը չէր։

-Մենք վերադառնում ենք Սովետական Միությու՞ն։

-Ես անձամբ Տիգրան Մեծի ժամանակներ եմ վերադառնալու»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>