Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Իշխան Սաղաթելյանին
Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:
ԱԺ նախագահը ներկայացրել է 2020թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը:
Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել միջխորհրդարանական գործունեության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները:

