Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան
2
Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Նիկոլ Վովայի Փաշինյան , ինչու ես թաքուն պահում. Մանուկ Սուքիասյան Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը․ «Հրապարակ» ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարության վերջին մնացորդները. քաղաքագետ Ստեփան Դանիելյան Ձեր մեղավորությունն է, որ Հայաստանի փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում. Արեգնազ Մանուկյան «Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան

Ինչո՞ւ է ղարաբաղցի այս գործիչը ծառայում Ադրբեջանի շահերին եւ ինչ նպատակով

Սովորաբար, երբ ժողովուրդներն ու պետությունները պատերազմում են միմյանց դեմ, բացի «բանակների բաց պատերազմից» յուրաքանչյուր պետություն «թշնամու թիկունքում» փորձում է խառնաշփոթ ստեղծել։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկրում կան մարդիկ, ովքեր պատրաստ են համագործակցել թշնամի երկրի հետ։

Օրինակ, երբ հիտլերյան Գերմանիան գրավեց Ֆրանսիան, Ֆրանսիայի որոշակի տարածքում, ստեղծվեց խամաճիկային կառավարություն՝ մարշալ Պետենի գլխավորությամբ, որը թեև ֆրանսիացի էր, բայց սպասարկում էր գերմանացի նացիստների շահերը։

Նույնը կարելի է ասել այն մասին, երբ արդեն պատերազմ էր ընթանում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև, գերմանացիների կողմից օկուպացված մի շարք տարածքներում ձևավորվեց, այսպես կոչված, «Ռուսական ազատագրական բանակը»՝ գեներալ Վլասովի գլխավորությամբ։ Վլասովը էթնիկ ռուս էր, բայց դա չխանգարեց նրան ծառայել նացիստական ​​Գերմանիայի շահերին։

Ընդհանրապես, քաղաքական կոլլաբորացիոնիզմի մասին շատ է խոսվել և գրվել, նույնիսկ արվեստի գործերում այս թեման արտացոլվել է, հիշեցնենք Գի դե Մոպասանի «Թմբլիկը» («Пы́шка») աշխատանքը։ Սակայն քաղաքական կոլլաբորացիոնիզմը բնորոշ է ոչ միայն մեծ երկրներին, այլև հանդիպում է փոքր ազգերի մոտ նույնպես։

Օրինակ՝ Վրաստանն իր PR-ի համար Թբիլիսիում ստեղծել էր «Հարավային Օսիայի վտարանդի կառավարություն» և նրա ղեկին դրել էր էթնիկ օսի։ Նույնը փորձեցին անել Բաքվում վերջին տասնամյակներում, երբ տարբեր էթնիկ հայեր հավաքում էին Բաքվում և իրենց մասնակցությամբ փորձում էին կազմակերպել տարբեր ֆորումներ, միջոցառումներ և այլն։ Ավելի ուշ այս էթնիկ հայերից մեկը հոգնեց Ադրբեջանի շահերը սպասարկելուց և փախավ Ուկրաինա և սկսեց անկեղծորեն խոսել այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները նման հայերին ենթարկում «քաղաքական թրաֆիքինգի»։ Հասկանալի պատճառներով դժվար էր գտնել ղարաբաղցի գործիչ, ով կկատարի նման դեր և դա աներ բացահայտ, քանի որ նման միջավայր չէր կարող լինել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ղարաբաղում։

Հենց այս պատճառով էլ նման դերակատարություն փորձեց ստանձնել Վահրամ Աթանեսյան անունով մի ղարաբաղցի գործիչ։ Եվ հիմա նա արդեն հայտարարում է, թե իբր 1998-ի իշխանափոխությունը ծառայել է Բաքվի շահերին, որ իբր ղարաբաղյան հիմնախնդրի «փուլային լուծումը» հակաադրբեջանական լուծում էր, բայց 2007-ին ընդունված «Մադրիդյան սկզբունքները» իբր բխում էին Բաքվի շահերից: Նա նաև «ձեռքի հետ» նշում է, որ 1998 թվականին առաջ քաշված «Ընդհանուր պետության» գաղափարը ևս պրո-ադրբեջանական բնույթ ուներ։

Այն, որ գործ ունենք կատարյալ աճպարարի հետ, փաստ է։ Իսկ հիմա փորձենք կետ առ կետ բացահայտել նրա աճպարարության էությունը:

Միջնորդների առաջարկած խնդրի կարգավորման փուլային տարբերակը պաշտոնապես ընդունվեց Ադրբեջանի կողմից, մինչդեռ Ղարաբաղի այն ժամանակվա իշխանությունն ամբողջությամբ մերժեց այդ տարբերակը։ Հայաստանում այս հարցի շուրջ իշխանությունում կարծիքների բաժանում կար, ինչով էլ պայմանավորված էր 1998թ. իշխանափոխությունը:

Եթե ​​խնդրի լուծման փուլային տարբերակը չբխեր Ադրբեջանի շահերից, ապա նա չէր ընդունի այն, չէր ողջունի այս տարբերակը։ Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն ավելի լավ են հասկանում իրենց շահերը, քան Վահրամ Աթանեսյանը, և ճիշտ հակառակը, երբ ամիսներ անց միջնորդներն առաջարկեցին «Ընդհանուր պետության» գաղափարը, որն, ըստ Աթանեսյանի, ուներ պրո-ադրբեջանական էություն՝ Բաքուն մերժեց այն: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու պաշտոնական Բաքուն մերժեց այս տարբերակը։ Պարզ չէ՞, որ այս տարբերակի շրջանակներում ադրբեջանցիները չէին տեսել իրենց շահը և այդ պատճառով մերժեցին խնդրի լուծման այս տարբերակը։

Իսկ ահա Աթանեսյանի գնահատականները Մադրիդյան սկզբունքների և Կազանի փաստաթղթի վերաբերյալ ուղղակիորեն բացահայտում են, թե ով է իրականում Աթանեսյանը և ում շահերն է նա սպասարկում։

Նա, մասնավորապես, նշում է, որ 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքները կրում էին պրո-ադրբեջանական բնույթ, իսկ 2011 թվականի Կազանի փաստաթուղթն այդպիսին չէր, այդ իսկ պատճառով Բաքուն մերժեց այն։

Հնարավոր է, որ չզարգացած և տգետ լայն զանգվածների համար նրա խոսքերն ընդունելի լինեն, մինչդեռ նրանք, ովքեր խորապես ուսումնասիրել են բանակցությունների գործընթացը, լավ գիտեին, որ Մադրիդյան սկզբունքներն ու Կազանյան փաստաթուղթը փոխլրացնող գործընթացներ են։

Սկզբունքները, հասկանալի պատճառներով, կարող են ավելի լայն մեկնաբանությունների տեղ տալ, սակայն այդ սկզբունքներից բխող փաստաթուղթն այլևս չի կարող այդպիսին լինել։ Այդ իսկ պատճառով Բաքուն 2007թ.-ին չմերժեց Մադրիդյան սկզբունքները բայց և հրաժարվեց ստորագրել Կազանի փաստաթուղթը, քանի որ այս փաստաթղթում արդեն իսկ նշված էին կոնկրետ պարտավորություններ, ինչը նշանակում էր, որ Ադրբեջանը միշտ փորձել է մերժել հայերի ինքնորոշման կոնկրետ կետը: Մինչդեռ Մադրիդյան սկզբունքների և Կազանի փաստաթղթի առաջարկը մեկ բան էր նշանակում, որ 1998-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի ղեկավարությանը հաջողվել էր համոզել միջնորդներին և համաշխարհային հանրությանը, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել արդար ճանապարհով՝ «կարգավիճակ տարածքի դիմաց» սկզբունքի շրջանակներում, որը խնդրի լուծում էր, որտեղ երկու կողմերը պետք է գնային զիջումների։

Հենց այս փաստն էր, որ տարիներ շարունակ նյարդայնացնում էր Բաքվին և Անկարային և այդ պատճառով նրանք միջազգային հանրության դիրքորոշումը համարում էին «պրո-հայկական», մինչդեռ մինչ 1998 թվականը միջազգային ասպարեզում տիրում էր բոլորովին այլ մթնոլորտ, ինչի մասին անկեղծորեն խոսում էր Տեր-Պետրոսյանը, ով նշում էր, որ միջազգային հանրությունը չի ճանաչում ​​հայերի այն դիրքորոշումը, ըստ որի Ղարաբաղը Ադրբեջանից դուրս է։

Այսքանից հետո, երբ իբր ղարաբաղցի ակտիվիստը հայտարարում է, որ 1998-ին տեղի ունեցած իշխանափոխությունը ծառայել էր Բաքվի շահերին, դա ոչ միայն սրբապղծություն է, այլև կատարյալ անբարոյականություն։

Փաստացի, այս ղարաբաղցիին հաջողվել էր տարիներ շարունակ գործել Հայաստանում և Ղարաբաղում՝ թաքցնելով իր նպատակները, ու տարիների իր գործունեությանը հանդուրժողական էր նախորդ իշխանությունը ու հենց այս պատճառով նույնպես մենք պարտվեցինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, քանի որ դուք չեք գտնի Ադրբեջանում գեթ մեկ հայտնի գործիչ, ով որպես «Վահրամ Աթանեսյան» աշխատեր Ադրբեջանի քաղաքական դաշտում: Իսկ եթե նման մեկը հայտնվեր, ապա այդպիսի մարդուն անմիջապես կվտարեին Ադրբեջանից։ Կրկնում եմ, այդ թվում նաև նման գործիչների պատճառով մենք պարտվեցինք պատերազմում, և մինչև չվերլուծենք այս պատերազմում պարտության խորը պատճառները, մենք մեր հասարակությունը կեղտից չենք մաքրի, չենք կարող քիչ թե շատ նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի մեր հարևանների հետ, քանի որ ներսից այս կեղտը կկործանի մեզ՝ ծառայելով ուրիշների շահերին։

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>