ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով

Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին է՝ չորեքշաբթի, ուղիղ 22 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, չորեքշաբթի օրը, ահաբեկիչները Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մտան Ազգային ժողով և գնդակահարեցին այն ժամանակվա վարչապետին, խորհրդարանի ղեկավարին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

Հոկտեմբերի 27-ի մասին շատ է գրվել ու խոսվել։ Շատերն ասում էին, որ քանի դեռ իշխանությունը չի փոխվել, հոկտեմբերի 27-ի հանցագործությունը չի բացահայտվելու։ 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անցել է 3 տարի, և ինչպես պարզվում է, անգամ իշխանափոխությունն այս հարցում ոչինչ առաջ չի տարել։ Ինչն իր հերթին նշանակում է 2 բան՝ կա՛մ մինչև 2018 թվականը գործն արդեն ամբողջությամբ բացահայտված էր, և մնացած բոլոր մանիպուլյացիաները դեմագոգիայի դաշտից էին, կա՛մ գործն այնքան խճճված է, որ գործող իշխանությունը չի կարողանում բացահայտել այն։

Իհարկե, կա երրորդ՝ հիպոթետիկ տարբերակը, որ գործող իշխանությունը շահագրգռված չէ այս հանցագործության բացահայտմամբ, ինչպես նախկին իշխանություններն էլ շահագրգռված չէին։ Սակայն սա ավելի շուտ հիպոթետիկ տարբերակ է, քանի որ այս վարկածը պնդելու ծանրակշիռ փաստեր չկա։

Փաստացի, կարելի է ասել, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ կապված նախկինում իշխանությունների հասցեին հնչած բոլոր մեղադրանքները դեմագոգիա էին։ Ոմանք անկեղծորեն մոլորության մեջ ընկան ու անկեղծ էին իրենց հայտարարություններում, իսկ ոմանք էլ հստակ միտումնավոր ու նպատակաուղղված «թեժացրեցին այս խնդիրը»՝ ելնելով իրենց անձնական նպատակներից։ Վերջիններիս մեջ հատկապես կարելի է նշել Արամ Զավենի Սարգսյանին և Անահիտ Բախշյանին։

Այս երկուսն էլ փորձել են իրենց քաղաքական կարիերան կառուցել այս ողբերգության վրա՝ փորձելով իրենց նպատակներին հասնել արյան վրա սպեկուլյացիաների հաշվին։ Սակայն, բարեբախտաբար, հայ հասարակությունը չգնահատեց նրանց կատարած ծայրահեղ անբարոյական քայլը, և արդյունքում երկուսն էլ հայտնվեցին պատմական աղբանոցի մեջ։ Այնուամենայնիվ, հոկտեմբերի 27-ի ողբերգության բացատրությունն անհրաժեշտ է մեր հասարակությանը։

Ի՞նչ է տեղի ունեցել այդ օրը և ի՞նչ կարգախոսներ են օգտագործել ահաբեկիչները։

Հայտնի է, որ 90-ականների սեփականաշնորհման և այլ գործընթացների արդյունքում հասարակությունը հիասթափված էր։ Այս հիասթափությունն ամենուր էր, բայց կենտրոնականն այն էր, որ իշխանությունը կորցրել էր իր լեգիտիմությունը, և հասարակության մի զգալի հատված իշխանությունն անվանում էր «թալանչիական»։ Հենց այս կարգախոսով Նաիրի Հունանյանը և իր խումբը մտավ ԱԺ ու գնդակահարեգ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։

Նաիրի Հունանյանը անկեղծորեն հավատում էր, որ գնդակահարելով «թալանչիներին ու ժողովրդի արյունը ծծողներին»՝ դրանով իսկ կատարում է հասարակական պատվերը։ Եվ այն, որ հասարակության մի մասը միշտ հենց այդպես է մտածում, նույնպես փաստ է։ Հիշեցնենք նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կրկին խոսվում էր «ժողովրդի արյունը ծծելու» մասին։ Նույն հռետորաբանությունը կիրառվել է 2018-ին իշխանափոխության ժամանակ և դրանից հետո։

Ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ և 2018 թվականի գարնանը և հեղափոխությունից հետո գրեթե նույն կարգախոսներ կիրառվեցին։ Որից կարելի է եզրակացնել, որ այս բոլոր երեւույթների հետեւում կանգնած է եղել նույն արտաքին մոդերատորը։ Բայց նշված գործընթացներում անհրաժեշտ է նշել նաեւ մի շարք տարբերներ։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին այս արտաքին մոդերատորի նպատակն էր ահաբեկչական հարձակման միջոցով երկրում խառնաշփոթ ստեղծել և քաղաքացիական պատերազմ հրահրել։ Նշենք, որ 1999-ի ահաբեկչությունից հետո Հայաստանը հրաշքով փրկվեց քաղաքացիական պատերազմից։

Հիշեցնենք նաև, որ մինչև հոկտեմբերի 27-ը Նաիրի Հունանյանը մի խումբ անձանց հետ այցելել էր Թուրքիա և արժանացել բարձր մակարդակով ընդունելության։ Այն ժամանակ նրան ընդունեց թուրքական իշխող գրեթե ողջ քաղաքական վերնախավը, բացի Թուրքիայի նախագահից ու վարչապետից։ Հարց կարող է առաջանալ՝ Հայաստանի սովորական բնակիչը կամ պարզ հասարակական գործիչը կարո՞ղ է այսօր առժանանալ Թուրքիայում նման ընդունելությամբ։ Իհարկե ոչ, դա անհնար է: Հիշեցնենք, որ սա այն Թուրքիան է, որը ոչ այն ժամանակ, ոչ հիմա դիվանագիտական ​​հարաբերություններ չի ունեցել և չունի Հայաստանի հետ։

Շարունակելով զուգահեռները նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները լայնորեն լուսաբանվեցին թուրքական մամուլում, մինչդեռ այդ քննարկումներն այնքան անկեղծ էին, որ Թուրքիան նույնիսկ չփորձեց թաքցնել, որ այդ գործընթացները շատ ձեռնտու էին Անկարային։

Երբ այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը առաջիններից մեկը շնորհավորեց Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նա արժանացավ թուրքական քաղաքական շրջանակների կոշտ քննադատությանը։ Այս քննադատության հիմնավորումն այն թեզն էր, որ հասկանալի չէր, թե ինչու էր պետք աջակցել Հայաստանում մարտիմեկյան անախորժությունների, եթե Թուրքիայի նախագահը պիտի շնորհավորեր Սերժ Սարգսյանին:

Այն ժամանակ, սակայն, Գյուլի և Էրդողանի կողմնակիցները նույնպես անկեղծորեն պատասխանեցին այս հարցին ու նշվում էր, որ Մարտի 1-ի դեպքերով Սերժ Սարգսյանին իրենք դարձրել էին «կաղ բադ» նախագահ, որպեսզի հայ-թուրքական գործընթացներում նախատեսվածից ավելի շատ զիջումներ ստանան Հայաստանից։ Այս ամենին մենք ականատես եղանք Ցյուրիխում, երբ արձանագրություններում թղթի վրա գրվածից զատ, թուրքերը նաև հավելյալ պահանջներ ներկայացրին պաշտոնական Երևանին՝ դրանով իսկ փաստացի տապալելով ողջ գործընթացը։

Այն, ինչ չհաջողվեց գլխավոր մոդերատորին 1999-ին և 2008-ին, իրականում տեղի ունեցավ 2018-ի ապրիլին, որից հետո հաջորդաբար ոչնչացվեցին Հայաստանի պետական ​​բոլոր ինստիտուտները՝ ԱԺ-ն, կառավարությունը, դատարանները, Սահմանադրական դատարանը, ԱԱԾ-ն և վերջապես բանակը։ Իսկ որպեսզի թուրքական պլանն ամբողջական լինի, քանդվեց վստահության մթնոլորտը հայ-ռուսական հարաբերություններում, որից հետո ավիրվեց բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի դրանից հետո Թուրքիան լեգիտիմ մակարդակով պատերազմ սկսի Ղարաբաղում։

Ոչ մի թուրք գործակալ այս 3 տարում չէր կարողանա ոչնչացնել ողջ հայոց պետականությունը, քանի որ դրա համար անհրաժեշտ էր տեղական մակարդակի կեղծ ֆանատիկոս, որը կարող էր արժանանալ հասարակության վստահությանը։ Այս առումով Նաիրի Հունանյանն ու Նիկոլ Փաշինյանը նման կեղծ ֆանատիկոսներ էին։

Որպես ապացույց կարող ենք նշել, որ նույն Նաիրի Հունանյանը մինչեւ հոկտեմբերի 27-ը լայն շփում է ունեցել գործնականում Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի հետ՝ կոնկրետ խնդրանքներով դիմելով Վազգեն Սարգսյանին։ Համաձայնեք, որ իսկական ֆանատիկոսը նման քայլի չէր գնա։

Նույնը կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի մասին. Նրա «ստվերային», անուղղակի համագործակցությունը նախկին իշխանության հետ բոլորի համար հայտնի փաստ է։ Ինչ վերաբերում է օլիգարխների ու «թալանչիների» դեմ պայքարելու հարցին, ապա օլիգարխների դեմ իբր անկեղծ պայքարողն իրեն չէր շրջապատի Խաչատուր Սուքիասյանով ու Գուրգեն Արսենյանով, էլ չենք ասում Սամվել Ալեքսանյանի մասին։

Այս ամենն իրականություն չէր դառնա, եթե Հայաստանում իսկապես կայանար իրական քաղաքական էլիտայի ձևավորում, որը կկարողանար վերլուծել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի իրադարձությունների ոչ թե տեխնիկական կողմը, այլ արժեքային քաղաքական և աշխարհաքաղաքական բաղադրիչը։ Մինչդեռ գավառական քաղաքական վերնախավը չկարողացավ լուծել այս մակարդակի խնդիրներ։ Արդյունքում՝ անցած 30 տարիների ընթացքում մենք չկարողացանք ձևավորել ժամանակակից հասարակություն, ժամանակակից ազգ, և այդ պատճառով հոկտեմբերի 27-ի ողբերգությունը կունենա Ջոն Քենեդու սպանության ճակատագիրը՝ դրանից բխող հետևանքներով։

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>