Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Էրդողանը մեկնաբանել է իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ըստ էության, շանտաժի ենթարկելով Թեհրանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը և նշել, որ չնայած այն բանին, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, նա հույս ունի, որ Իրանը Ադրբեջանին չի դարձնի իր թիրախը: Շարունակելով իր միտքը՝ նա այն հիմնավորել է նրանով, որ Իրանում շատ մեծ թվով ադրբեջանցիներ են ապրում։ Եզրափակելով այս թեման՝ Թուրքիայի նախագահը հույս էր հայտնել, որ Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նկատմամբ չի շարունակի նախկին իշխանությունների գիծը:

Հատկանշական է, որ մինչ այժմ Էրդողանը չէր մեկնաբանում Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությունը: Մի շարք թուրք վերլուծաբանների կարծիքով՝ Անկարան մինչ այժմ պատրաստ չէր արձագանքել Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությանը։ Այս լարվածությունը ոչ միայն Անկարայում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում և նույնիսկ Իսրայելում չարձագանքեցին: Եվ միայն Ռուսաստանը, արտգործնախարարի շուրթերով, անդրադարձավ այս թեմային իրանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս ամենը լուրջ անհանգստություն առաջացրեց Ադրբեջանի քաղաքական էլիտայի մոտ, և այժմ, մինչ Ադրբեջան այցը, Էրդողանը որոշեց «մեղմ» շանտաժի ենթարկել Իրանին՝ ակնարկելով, եթե Իրանի կառավարությունը շարունակի իր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ իր նախկին տեսքով, ապա Թուրքիան և Ադրբեջանը կուժեղացնեն ադրբեջանական ազգային գործոնը բուն Իրանում: Եվ որպես ժեստ ուղղված Իրանին, այսօր Թուրքիայում տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ իբր երկրում ձերբակալվել են ավելի քան 15 իսրայելցի լրտեսներ: Այս լրտեսների ձերբակալությունն ավելի շատ արտաքին ուղերձ է Իրանին, քան որևէ այլ բան: Միևնույն ժամանակ, Էրդողանը հույս է հայտնել, որ Իրանի ղեկավարությունը կփոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ:

Էրդողանն ակնհայտորեն այնքան էլ վատ չէ մաթեմատիկայից, որ չկարողանար հաշվել, որ իրանա-ադրբեջանական սրացումները չեն արձանագրվել Իրանում նախորդ իշխանության օրոք։ Լարվածությունն առաջացել է, երբ Հայաստանի ճանապարհին Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվել են երկու իրանցի վարորդներ։

Բացի այդ, Էրդողանը շատ լավ գիտի, թե ով է իրականում վերահսկում Իրանի արտաքին և ներքին քաղաքականությունը, բայց այնուամենայնիվ, նա չի ցանկանում այս փուլում սրել հարաբերությունները Թեհրանի հետ, ամենայն հավանականությամբ, նա գիտակցում է, որ ոչինչ չի շահի այս լարվածությունից:

Մյուս կողմից, Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին Էրդողանը չէր կարող չխոսել այս թեմայի շուրջ: Քանի որ Ադրբեջանում, Ֆիզուլիի օդանավակայանի բացման ժամանակ, ադրբեջանցի լրագրողները, անշուշտ, նրան հարց կտային այս թեմայով:

Հաշվի առնելով այս ամենը՝ Թուրքիայի նախագահը որոշեց նախօրոք հայտնել իր դիրքորոշումը՝ փորձելով այս կերպ հարցը փակել: Թեեւ հնարավոր է, որ հենց Ադրբեջանում նա փոխի իր տոնայնությունը Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո: Կամ այս բանակցությունների արդյունքում անձամբ Ալիեւի դիրքորոշումը Իրանի վերաբերյալ կարող է արմատապես փոխվել:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական պետական ​​քարոզչամեքենան չէր դադարում քննադատել Իրանի ներկայիս ղեկավարությանը, Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնիի անձնական ներկայացուցչությունը նույնիսկ փակվել էր:

Իսկ ահա Իրանի պետական ​​քարոզչամեքենան Ադրբեջանի ներկայիս ղեկավարներին անվանել է ոչ ավել, ոչ պակաս, քան «Իսրայելի դրածոներ», իսկ իրանական լրատվամիջոցներից մեկը նույնիսկ հասել է նրան, որ Իլհամ Ալիևի հորը՝ Հեյդար Ալիևին, անվանել է «ԿԳԲ գործակալ», ով իր երիտասարդության տարիներին Թեհրանում, մաքրում էր մարդկանց կոշիկները:

Թե ինչպես կավարտվեն Իրան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների եռանկյունու հակասությունները, պարզ կդառնա մոտ ապագայում:

 

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>