Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչու՞ ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելեց Վրաստան և ի՞նչ անուղղակի կապ կարող էր ունենալ այս այցը Հայաստանի հետ

Թեև շատ վերլուծաբաններ նշում էին, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան շարքային բնույթ էր կրում, այնուամենայնիվ, այն զգալիորեն տարբերվում էր նախկինում կատարված նմանատիպ այցերից: Ճիշտ է, հանրային դաշտում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կնքված հուշագիրը թվում է թե առ ոչինչ է և, ինչպես միշտ, ԱՄՆ ներկայացուցիչը որևէ կոնկրետ խոստում չի տվել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ: Ավելին, ըստ մի շարք ամերիկացի փորձագետների տեսակետների, այդ հարցը նույնիսկ օրակարգում չէ: ԱՄՆ պաշտպանության նախարարի այցը Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա այլ նպատակ ուներ՝ համոզել վրաց և ուկրաինացի հասարակությանը, որ Աֆղանստանի իրադարձություններից հետո Վաշինգտոնը չի զիջի իր դիրքերը ո՛չ Վրաստանում, ո՛չ Ուկրաինայում:

Այս հարցը հատկապես արդիական էր վրացիների համար, քանի որ հայտնի է, որ Թուրքիան Անդրկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանին և Իրանին առաջարկել է խնդիրները լուծել նոր տարածաշրջանային ձևաչափի շրջանակներում` «3+3» բանաձևի համաձայն: Իրանն ու Ռուսաստանն արդեն համաձայնել են թուրքական առաջարկին: Ադրբեջանը նույնպես ողջունում է Անկարայի այս առաջարկը: Մնում է, որ Հայաստանն ու Վրաստանը արտահայտեն իրենց տեսակետն այս հարցում:

Ըստ արեւմտյան վերլուծաբանների, եթե Վրաստանը համաձայնի թուրքական այս առաջարկին, ապա Հայաստանն այլընտրանք չի ունենա եւ նույնպես կընդունի այս տարբերակը, որի արդյունքում Արեւմուտքը լեգիտիմ մակարդակով դուրս կմնա Անդրկովկասի տարածաշրջանային գործընթացներից: Մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում աշխատանքն անիմաստ կդառնա:

Հարկ է նշել, որ վրացական քաղաքական էլիտան այս հարցում կոնսենսուս չունի, թեև Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այնպիսին է, որ նրանք մերժում են այս առաջարկը, այնուամենայնիվ, կուլիսների հետևում վրացական իշխանությունները քննարկումներ են անցկացնում այս հարցի շուրջ, որը լուրջ անհանգստություն առաջացրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Հենց այդ պատճառով ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Նահանգները պատրաստ են իրենց հարաբերությունները Վրաստանի հետ դարձնել ռազմավարական բնույթի և հետևողական կլինեն այս երկրի տարածքային ամբողջականության վերականգնման գործում: «Մինչև «3+3» ձևաչափեր առաջարկելը, թող Ռուսաստանը վերադարձնի Վրաստանի տարածքների 20%-ը»,-ասել է ամերիկացի գեներալը Թբիլիսիում:

Սա ԱՄՆ-ի պատասխանն էր Ռուսաստանի ներկայացուցչին, ով ավելի վաղ Վրաստանին առաջարկել էր սկսել Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ սահմանների սահմանազատում և սահմանագծում։ 

Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը կարծում է, որ Լլոյդ Օսթինի այցը կամրապնդի Վրաստանում եվրաատլանտյան քաղաքական հոսանքի կողմնակիցներին, ովքեր կտրականապես դեմ են «3+3» ձեւաչափին երկրի մասնակցությանը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>