Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել

«Այն օրակարգով, որով իշխանությունն է գնում՝ 4 տարի հետո Արցախ չի լինի». Մետաքսե Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հոկտեմբերի 15-ին քննարկումներից մեկի ժամանակ ասել էր, որ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է և կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան: «Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը։ Խնդիրը չի կարող գնալ էդ տարածքը Հայաստանինը համարելուն, խնդիրը պետք է գնա՝ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգվա՞ծ են, թե՞ ոչ»,-ասել էր իշխող խմբակցության պատգամավորը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով իշխանական պատգամավորի ասած մտքերին, նկատեց՝ ՀՀ ներկայիս իշխանությունների միտքն ու նպատակն ի սկզբանե Արցախից ազատվելն էր, նրանք այդ գաղափարով են եկել իշխանության, որովհետև նրանց կողմից իշխանության գրավումը եղավ ոչ միայն «Մերժիր Սերժին» կարգախոսով, այլև բոլորն էլ հիշում են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Հայաստանից պետք է վռնդեն ղարաբաղցիներին»։

«Այսինքն՝ նպատակը հենց ղարաբաղցիներից ազատվելն էր, իսկ քանի որ նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետևորդն է, հատկապես իմ սերնդակիցները շատ լավ հիշում են, որ Տեր-Պետրոսյանը սկսած 90-ականներից պնդում էր, որ Հայաստանը թուլանում է, տնտեսական զարգացման խնդիր ունի, որովհետև «Արցախի հարց են լուծում, որին զուգահեռ՝ արցախցին կյանքն է վայելում»։ Այս թեզը մտել էր Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների արյան մեջ, որի արդյունքում վատ էին ընկալում այն արցախցիներին, որոնք ապրում էին Հայաստանում։ Այդ գործընթացը սկսվել է դեռևս վաղ 90-ականներից։

Տեր-Պետրոսյանին հաջորդող երկու նախագահները գիտակցում էին, որ՝ այո՛, Արցախ, որը ոչ միայն մեր հայրենիքն է և Հայաստանն անառիկ պահող ամրոցն է, այլև թիկունքը, այսինքն՝ պահապանը։ Հայաստանի սահմաններն ամուր էին Արցախով, հետևաբար՝ պատահական չէ, որ 90-ականներից բանակի մեծ մասը հսկում էր հենց Արցախի սահմանները, գիտակցելով, որ եթե որևէ տատանում լինի այդ սահմաններին, ապա Հայաստանը նույն վայրկյանին վտանգված է լինելու։ Երկրորդ և Երրորդ նախագահները 30 տարի շարունակ կարողացան պահել ու իրականացնել Արցախի անվտանգության պահպանությունը»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, 3,5 տարի առաջ ՀՀ-ում իշխանության եկան մարդիկ, որպեսզի «Հայաստանից վռնդեն արցախցիներից ու փակեն Արցախի հարցը», ինչը մասամբ նրանց մոտ ստացվել է այն առումով, որ հանձնել են Արցախի մեծ մասը, որի արդյունքում անվտանգային առումով Արցախն ավելի ռիսկային վիճակում է։ Այս ամենի արդյունքում էր նաև, որ թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք և ուղղակի հաստատվեց, հայտարարելով, թե այդ տարածքներն իրենն է, և ՀՀ իշխանությունները թշնամուն չհակառակվեցին։

«Հիմա այս իշխանությունները նաև խնդիր ունեն քիչ-քիչ պատասխանելու մեր ժողովրդին, ազգին, որոնք գիտակցում են, որ Արցախի չլինելով՝ վտանգված է Հայաստանը։ Օրինակ, փաստ է, որ ո՞վ կմտածեր, որ Երասխ գյուղը կհրետակոծվի, որ արդյունքում տուն կվառվի։ Այս ամենը մեր հայրենակիցներից շատերը տեսնելով՝ արթնանում են ու գիտակցում՝ հանձնելով Արցախը՝ վտանգեցին Հայաստանը։ Այս պարագայում իշխանությունները պետք է փորձեն արդարացումներ գտնել, շատ բարդ արդացումներ էլ պետք չեն, որպեսզի ժողովրդին հանդարտեցնեն։ Դրա համար ասում են, որ Արցախից դեռ պետք է խոսեն, հարցը տանելով դեպի ապագա, ինչը կեղծ օրակարգ է, որովհետև չեն էլ պատրաստվում ապագայում որևէ հարց կարգավորել։ Ժողովրդին հանգստացնելով՝ ասում են, որ Հայաստանը պետք է հզորանա, որպեսզի կարողանա Արցախից խոսել, սակայն այսօր սովորական քաղաքացին քաղաքականության մեջ չէ ու չի պատկերացնում այս ամենի լրջությունը, որ Արցախի հարցը որքան տանում են ապագա, այնքան այն ավելի անլուծելի է դառնում»,-հավելեց նա։

Նա նաև շեշտեց, որ այսօր պատահական չէ, որ թշնամին Հադրութում մզկիթ է կառուցում, որպեսզի հետագայում Հայաստանը չկարողանա ապացուցել, որ Հադրութը հայկական է, և այս ամենին օգնում է ներկայիս ՀՀ իշխանությունը։ Թերևս, սա է պատճառը, որ այդ իշխանության վերնախավում նստած Նիկոլ Փաշինյանն ուզում է այս կամ այն ներկայացուցչի միջոցով հանդարտեցնել ժողովրդին և բերել կրկին իրենց դաշտ։

«Այդ պատգամավորն իր խոսքում ասում է, որ ինքն իր անձնական կարծիքն է արտահայտում, բայց սուտ է, որովհետև իրենցից յուրաքանչյուրն է այդկերպ մտածում, ու չեն թաքցնում՝ արտահայտվում են ու վարում այդ քաղաքականությունը։ Եթե այսօր Հայաստանը շանս ունի հզորանալու, ապա դա ավելի մեծ խաղացողների շնորհիվ, որտեղ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստած չէ, նրան միայն կարգադրություններ են անում։ Սակայն բանակցությունների սեղանի շուրջ նստած խաղացողների քայլերից է այսօր կախված Հայաստանի ճակատագիրը, հույսները դրել են նրա վրա, որ գերտերությունների խաղն այնպես կընթանա, որ Հայաստանը ոչ թե տուժած, այլ շահած դուրս կգա, որտեղ որևէ կապ արդեն չեն ունենա ՀՀ իշխանությունները»,-ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա բնորոշմամբ, վերջին շրջանում ՀՀ իշխանություններն այլևս չեն էլ հայտարարում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, դրա մասին Արցախի նախագահը ևս փաստել է իր խոսքում, որ այլևս ՀՀ իշխանություններն Արցախի անվտանգության երաշխավորը չեն, նշելով, որ անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահն է։

«Այսօր ազգի զարթնելը դա միակ փրկությունն է լինելու, և մենք շատ ավելի հեշտ կփրկվենք, քան փրկվեցինք 90-ականներից։ Այն օրակարգով, որով իշխանությունն է գնում՝ 4 տարի հետո Արցախ չի լինի, ցավալի ու սարսափելի բան եմ ասում, բայց սթափ պետք է լինենք»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>