Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Իլհամ Ալիևը ամառը պատրաստվու՞մ է նոր պատերազմի Հայաստանի դեմ

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջեբրաիլի շրջանում կոշտ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի դեմ: Այսօր ադրբեջանական բանակն ուժեղներից մեկն է աշխարհում: Բանակաշինությունն Ադրբեջանի իշխանությունների համար առաջնահերթ հարց է: Վերջին տարիներին զգալի հաջողություններ են գրանցվել այդ ուղղությամբ: Մեր բանակի նյութատեխնիկական ապահովվածությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Ձեռք է բերվում ամենաանհրաժեշտ ժամանակակից զենք, զինամթերք, տեխնիկա: Այդ թվում մեր երկրում արտադրվում է ռազմական նշանակության տարբեր արտադրանք», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը: Բացի այդ Ադրբեջանն ահռելի քանակությամբ զինամթերք ու ռազմական տեխնիկա է ձեռք բերում աշխարհի մի շարք երկրներից:


Նշենք, որ Ալիևի այս ռազմատենչ հայտարարությանը մի քանի օրից հաջորդելու է ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժություններ, որում ընդգրկված են լինելու ավելի քան 23 հազար զինվորական, մինչ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի մինչ 180 միավոր հրթիռահրետանային կայաններ, տարբեր նշանակության ռազմական ավիացիայի մինչ 30 միավոր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության սարքեր և այլն:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակն իր զորավարժություններն է անցկացնում այն պարագայում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեցին մասշտաբներով ավելի փոքր զորավարժությունները Նախիջևանում: Ի դեպ վերջին զորավարժություններին մասնակցում էին նաև թուրքական զինված ուժերը: Անշուշտ, բոլորի համար էլ պարզ է, որ նախիջևանյան զորավարժությունները դա Թուրքիայի յուրօրինակ մեսիջն էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ վերջինների պասիվությունը ղարաբաղյան խնդրում հանդուրժելի չէ: Ավելին վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվորեն խոսակցություն էր գնում այն մասին, թե պետք է արդյոք Նախիջևանում հիմնվի նոր թուրքական ռազմակայան, թե՝ ոչ: Պարզից էլ պարզ է, որ այս փուլում Թուրքիան չի ցանկանում գրգռել Ռուսաստանին, սակայն մյուս կողմից՝ Անկարան կատարելով Բաքվի պատվերը, փորձում է հասկացնել Մոսկվային, որ վերջինս կատարի իր խոստումը՝ արագացնելու ղարաբաղյան խնդրի լուծման առաջին փուլը, որը ենթադրում է, ըստ թուրքերի և ադրբեջանցիների, հայկական զորքերի դուրսբերում հայտնի հինգ շրջաններից:

Իսկ դրա գաղափարական և դիվանագիտական ձևակերպման համար Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դիվանագիտական նոր ձևակերպում մտցրեց՝ «տարածքներ խաղաղության դիմաց» («Land for peace»), ինչը փաստացի, կարելի է ասել, որ փորձ է ռադիկալ ձևափոխել Մադրիդյան փաստաթղթի բովանդակությունը, որը թևավոր կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ «տարածքներ ԼՂ կարգավիճակի դիմաց»: Մամեդյարովի առաջարկին, ինչպես հայտնի է, առձագանք եղավ Հայաստանից, մայիսին Սերժ Սարգսյանն իր ելույթում կրկնեց Հայաստանի տեսակետը, որտեղ նա նշեց, որ պաշտոնական Երևանը կողմնակից է Կազանյան փաստաթղթին: Բաքվից արձագանք չեղավ, փոխարենը սկսվեցին այն խոսակցությունները, թե Թուրքիան կարող է ռազմակայան տեղադրել Նախիջևանում:
Պաշտոնական Մոսկվան գերադասեց լռել այս պայմաններում, մանավանդ որ Մոսկվայի ակտիվ հետաքրքրություններն այլ տարածաշրջաններում էին:
Եւ, ահա, պաշտոնական Բաքուն իր պահեստազորի գեներալի շուրթերով սպառնաց Հայաստանին, թե իբր Ադրբեջանը շուտով կգրավի ոչ միայն Ղարաբաղը, այլև ողջ Հայաստանը:

Ահա, ադրբեջանցիների վերջին քայլը: Հունիսի 19-24-ը նրանք պատրաստվում են լայնամասշտաբ զորավարժությունների: Շատերը հոռետեսական են տրամադրված պատերազմի վտանգին, նշելով, որ միջազգային ներկայիս պայմաններում Ադրբեջանը ռիսկ չի անի դիմել վճռական քայլի: Անշուշտ այստեղ այս տեսակետն ունի իր տրամաբանությունը, սակայն մյուս կողմից պետք է նշել, որ Ադրբեջանում մեծ հույսեր ունեին, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո կտրուկ կաշխուժանա բանակցային գործընթացը և Մոսկվան կճնշի Երևանին, պահանջելով դուրս բերել վերջինիս զորքերը հայտնի հինգ շրջաններից: Հայաստանում ամեն տեսակի ընտրություններն արդեն ավարտվել են, սակայն լուրջ բանակցություններ այդպես էլ չեն վերսկսվել, ինչը լրջորեն մտահոգում է Բաքվին, իսկ ռազմատեխնիկայի ակտիվ տրամադրումը Մոսկվայի կողմից Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական հեղինակավոր կառույցի փակումը Ռուսաստանում, Բաքվի համար լավ ազդակներ չեն: Այստեղ ակնհայտորեն հիասթափված են Ռուսաստանի պասիվությունից, քանզի մեկ տարի առաջ, ըստ ադրբեջանցիների, իրավիճակը այլ էր: Այս տրամաբանությունը հուշում է, որ չի բացառվում, որ Ադրբեջանը բանակցային գործընթացն ակտիվացնելու համար կարող է կրկին դիմել ակտիվ ռազմական գործողությունների, անցած տարվա ապրիլյան պատերազմի մոդելով:


Հակոբ Կարապետյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>