Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հռոմի Լա Սապիանցա համալսարանում տրվեց հայագիտության ամբիոնի վերաբացման մեկնարկը

ՀՀ նախագահի՝ Իտալիա կատարած պետական այցի շրջանակում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հռոմի Լա Սապիանցա համալսարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, հուշագիրը ստորագրեցին Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Լա Սապիանցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին։ Հուշագրով պաշտոնապես հայտարարվեց համալսարանում հայագիտություն ամբիոնի վերաբացման մեկնարկի մասին:

Նախագահ Սարգսյանը համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենիի հետ քննարկել է ամբիոնի գործունեության շարունակականության ապահովմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր: «Այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ իրադարձություն է։ Հպարտ եմ ասել, որ Հայաստանն աշխարհի հնագույն և յուրահատուկ երկրներից է, որը հազարավոր տարիների գոյության ընթացքում մեծ թվով գիտելիքներ է կուտակել, և մեր պարտքն է այդ գիտելիքներով կիսվել մյուսների հետ։ Խոսելով համալսարանի և ԿԳՄՍ նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի մասին՝ առաջինը մտքիս է գալիս կիսվելը։ Առանց դրա մենք չենք կարող մարդ լինել։ Լեզուն գիտելիքի մեծ աղբյուր է։ Այն կրում է ոչ միայն քո ինքնությունը, այլև հարաբերություններն ու կապերն այլ ազգերի հետ։ Զարմանալի է, թե ինչեր կարող ես սովորել՝ սովորելով լեզուն։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ՝ ոչ թե որպես նախագահ, այլ պարզապես զտարյուն հայ, որպես մեկը, ով կարևորում է գիտելիքը, կրթությունն ու գիտությունը, կարևորում է, որ Հռոմի սրտում՝ այս համալսարանում լինելու են հայագիտության դասեր։ Գուցե սկզբում դասավանդվի միայն լեզուն, հետո այդ շրջանակը կարող է ավելի ընդլայնվել, հուսանք՝ մի օր դա կվերածվի մեկ այլ բանի։ Եվ ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ կլինեմ նրանցից մեկը, ով լիարժեք կերպով կաջակցի փոքր մեկնարկին։ Այս հարցում դուք կարող եք հույս դնել ինձ վրա», - համալսարանում իր ելույթում ասաց ՀՀ նախագահը։

Լա Սապիենցա համալսարանում 2000-ականների սկզբից գործել է հայագիտական ամբիոն: Լա Սապիենցա համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնը վերջին տասը տարիներին չի գործել ֆինանսավորման բացակայության պատճառով: Վերջին մեկ տարում հատկապես Իտալիայում Հայաստանի դեսպանությունը մեծ աշխատանք է կատարել հայագիտության ամբիոնի վերաբացման ուղղությամբ։ Կողմերի ջանքերի շնորհիվ համալսարանի վարկանիշային՝ Classics and Ancient History դեպարտամենտում վերաբացվում է հայագիտության ամբիոնը:

Լրագրողների հետ զրույցում Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը նշեց, որ արդեն մեկ տարի է աշխատում են այս հուշագրի ուղղությամբ։ «Հուշագիրը ենթադրում է ընդլայնված համագործակցություն։ Նախկինում ևս այս համալսարանում եղել են հայագիտության ուղղությամբ դասախոսներ, սակայն դասախոսությունները երբեմն շարունակական բնույթ չեն կրել։ Հիմա խնդիր է դրված այդ գործընթացը համակարգված հիմքի վրա դնել։ Ուզում ենք 15 տարով մշտական հիմքի վրա դնել հայերենի դասավանդումը։ Համալսարանի ռեկտորը մեծ ջանք գործադրեց այս ուղղությամբ, նա ամեն ինչ արեց, որ այս համաձայնագիրն իրականություն դառնա», - ասաց դեսպանը՝ նշելով, որ հայագիտության ամբիոններ կան Իտալիայի մի շարք այլ համալսարաններում։

Լա Սապիենցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին կարևորեց հուշագրի ստորագրումը։ Նա նշեց, որ առաջիկայում մեծ անելիքներ կան հայերենի հանրայնացման ուղղությամբ։ «Աշխատանքներ են տարվելու Իտալիայում հայերենի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար։ Այն լավ հնարավորություն է Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային, կրթական ոլորտում ակտիվ համագործակցության կամուրջներ կառուցելու համար», - ֊լրագրողների հետ զրույցում ասաց Անտոնելլա Պոլիմենին։

Լա Սապիենցան Իտալիայի առաջատար համալսարաններից է և ունի 700 տարվա պատմություն։ Լա Սապիենցան նաև Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկն է: Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն լավագույն կրթական հաստատությունների շարքում է՝ հատկապես հնագիտության, դասական և հնագույն պատմության, արվեստի և հումանիտար գիտությունների, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և աէրոտիեզերական ինժեներիայի մասնագիտացումներով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>