Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Նիկոլը վախից է գոռում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Սյունիք (տեսանյութ)
18
Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ) Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց Արցախի հանձնումը․ Սյունիքը վտանգված է (տեսանյութ) Կլիենտի մոտ սրացումներ են Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ ՆԳՆ Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին (տեսանյութ) Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանական մշակույթի» մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Ա՜յ տականք, դու խի՞ ես կենդանի, ինչի՞ չես զոհվել. ռադդ քաշի, համաբալի մեկը․ Փաշինյանը սկսեց վիրավորել (տեսանյութ) Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին Փաշինյանի հետ վեճի բռնված կինը փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է Փաշինյանը քաղաքական ճողվածք է ստացել (տեսանյութ) Նիկոլը վախից է գոռում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն Գագիկ Ծառուկյանն այցելել է Սյունիք (տեսանյութ) Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն Թրաշված Նիկոլը նույն կերկերուն ձայնով հիմա էլ Սյունիքից է խոսում (տեսանյութ) Հունիսի 7-ի ընտրությունները ջրբաժան են լինելու (տեսանյութ) Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Փաշինյանի նկարի պատճառով ՔՊ-ի քարոզիչները հարձակվել են արցախցի երիտասարդի վրա

Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հերթական հարցազրույցն է տվել «Առաջին լրատվական»-ին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

Իր վերջին հարցազրույցում Իլհամ Ալիևը կրկին պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղ անունով տարածք Ադրբեջանում գոյություն չունի, միաժամանակ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հետ կապված դրական են արձագանքել թե Բաքուն, թե Երևանը: Ինչպես եք գնահատում ստեղված իրավիճակը:

Արցախյան երրորդ պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարություն է արել, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի համայնքը, բայց ոչ Ադրբեջանի տարածքում: Նա նորից կրկնել է, որ պատերազմից հետո Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ չկա: Ըստ իս, այդ հայտարարությունը մատնում է իրեն, որովհետև դա նաև խոսում է այն մասին, որ գերտերությունները ճնշում են իրեն, որը նա խոստովանեց՝ ասելով, որ մասնավոր զրույցներում համաշխարհային քաղաքական գործիչները իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այժմ նրա համար առավել դժվար է բացատրել իր ժողովրդին, թե ինչու Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչու համաշխարհային հանրությունը պատերազմից հետո չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ալիևը, չնայած երկար ժամանակ մերժում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսումը, այդուհանդերձ, համաձայնեց հանդիպումներին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, այսինքն նա տեղի է տալիս: Վերջերս նույն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Սա շատ լավ քայլ է և պայմանավորվածություն կա, որ համանախագահները գալու են տարածաշրջան՝ Երևան, Բաքու, այդ թվում նաև Ստեփանակերտ: Սա արդեն նահանջ է իր խոսքից, թե հարցը փակված է: ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է, որին հավանություն է տվել և Ադրբեջանը, և Հայաստանը, և Արցախը: Շատ լավ է, որ սկսվում են բանակցություններ:

Ալիևը նաև հայտարարել է, որ ԼՂ հայերը ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է: Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ դնել Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն կամ կապերի հաստատում եզրույթները: Ես ուզում եմ կրկին հայտարարել, որ Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար: Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ:

Այս առումով Հայաստանի իշխանություններից ինչպիսի՞ սպասելիքներ ունի Արցախի իշխանությունը:

Կարգավորման գործընթացով պետք է զբաղվեն գործադիր իշխանություններն իրենց առաջնորդների գլխավորությամբ: Իսկ խորհրդարանական դիվանագիտությունն ազատ է: Իմ կարծիքը հետևյալն է, որ բանակցային գործընթացում մենք պետք է բարձրացնենք այն հարցերը, որոնք 1994-ի մայիսի 12-ի Բիշքեկի համաձայնագրից հետո բարձրացրել են ադրբեջանցիները: Իրենք ասել են՝ փախստականների վերադարձ, մենք ասում ենք բռնի տեղահանվածների վերադարձ: Իրենք ասել են՝ օկուպացված տարածքների վերադարձ, մենք պիտի ասենք օկուպացված տարածքների վերադարձ: ԵԱՀԿ Մինսկի խմբին է տրված միակ մանդատը, որի շրջանակում պետք է որոշվի Արցախի կարգավիճակը: Եվ ավելին, մենք նաև մշակութային ցեղասպանության հարց պետք է դնենք: Բայց որպեսզի այս բոլոր հարցերը քննարկվեն, կարևոր գործոն է կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պետք է դա լինի, որից հետո այդ բոլոր հարցերին լուծումներ տրվեն: Այդ փոխվստահության մթնոլորտից է կախված նաև տարածաշրջանում խաղաղությունը: Եթե չլինի այդ փոխվստահությունը երկու ժողովուրդների միջև, ցանկացած լուծում մնալու է թղթի վրա:

Համանախագահների այցերը ի՞նչ կարող են տալ, ի՞նչ սպասելիքներ կան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումները չեն փոխվել սկզբունքների մասով: Դուք գիտեք, որ մենք նախկինում էլ չենք ունեցել մի այնպիսի փաստաթուղթ, լինի Ընդհանուր պետության գաղափարը, լինի Քի Վեսթը, լինեն փարիզյան սկզբունքները, լինեն մադրիդյան սկզբունքները, Կազանը, Լավրովյան պլանը, որը կարտահայտեր Արցախի ժողովրդի արմատական շահերը: Մեր առաջնորդները պետք է սա բացատրեին ժողովրդին: Այսօր էլ Մինսկի խմբի համանախագահներն իրենց դիրքորոշումը էլի չեն փոխել:

Արցախի ԱԺ նախօրեի նիստում խոսվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ճակատագրի մասին: Ինչու, ի վերջո, այդ հանձնաժողովը չի ձևավորվում, ի՞նչն է ձգձգման պատճառը:

Դուք գիտեք, որ 1998-ից կա համաձայնագիր Հայաստանի և Արցախի միջև և ըստ դրա, հանձնաժողովները, որ ստեղծվում են Արցախի ԱԺ-ում, և Հայաստանի ԱԺ-ում, տարեկան երկու նիստ են գումարում, մեկը Ստեփանակերտում, մյուսը՝ Երևանում: 2020-ի սեպտեմբերյան պատերազմից հետո այդ նիստերը չեն գումարվել: Ես այդ հարցերը բարձրաձայնել եմ ՀՀ նորընտիր ԱԺ նախագահի առջև: Ինչքանով տեղյակ եմ, Հայաստանի ԱԺ-ում հիմա չկա այդ հանձնաժողովը, պետք է ստեղծվի: Եթե ստեղծվի, մենք կգումարենք այդ նիստերը: Ես երեկ նիստից հետո հանդիպել եմ Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, ցանկություն ունենք հանդիպելու ՀՀ Ազգային ժողովում, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ազատ է, քան գործադիրը, մեր աշխատանքները կհամակարգենք: Կարծում եմ՝ ժամանակի խնդիր է:

Այդ առումով ՀՀ իշխանություններից դեռ ոչ մի պատասխան չկա՞:

Ճիշտն ասած, ես չեմ զանգահարել: Պատերազմում հոկտեմբերի 3-ին Արցախի ԱԺ պատգամավորներից Արեգ Ավագյանի որդին է զոհվել: Պատգամավորներով այդ միջոցառմանը կմասնակցենք, որից հետո Հայաստանի ԱԺ նախագահի հետ կպայմանավորվենք հանդիպման մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>