Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Խաղողի մթերման «Ապագա կա», բայց ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում. Տեսանյութ

Ինչպես գիտեք, մոտ մեկ շաբաթ առաջ խորհրդարանում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կառավարությունը կոնյակի գործարանների հետ համաձայնության է եկել, որ այս տարի խաղողի մթերումը կիրականացվի կիլոգրամի դիմաց առնվազն 130 դրամ գնով:

Պապիկյանի հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ է անցել, իսկ այսօր հայտնի դարձավ (1. 2. 3), որ կոնյակի գործարանների մոտ կեսն արդեն հրաժարվում է խաղող ընդունել` իրենց դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ համալրել են իրենց խաղողի պաշարները: Մյուս գործարանները պատրաստ են գյուղացիներից ընդունել այն՝ առավելագույնը 110-115 դրամ մեկ կիլոգրամի դիմաց: Խոսքն, իհարկե, «տեխնիկական խաղողի», սպիտակ խաղողի մասին է: Սակայն ավելի որակյալ խաղողի գինը նույնպես չի տարբերվում իր բարձր ինքնարժեքով: Հայաստանի խաղող արտադրողների ասոցիացիայի ղեկավար Արտակ Սարգսյանի խոսքով, այս տարի կարող է մթերվել մոտ 160 հազար տոննա խաղող:

Հայաստանում խաղողի ինքնարժեքը մեկ կիլոգրամի դիմաց կազմում է 100-110 դրամ: Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանում խաղողարտադրությունը չմեռնելու համար գյուղացիները պետք է կարողանան իրենց խաղողը վաճառել 140-150 դրամով:

Հիշեցնենք, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ այս տարի Հայաստանում կարող է հավաքվել մինչեւ 200 հազար տոննա խաղող: Այսինքն՝ Վահան Քերոբյանն ավելի լավատես է, քան Խաղող արտադրողների ասոցիացիայի ղեկավար Արտակ Սարգսյանը: Բայց փաստն այն է, որ կոնյակ արտադրող գործարանների կեսը հրաժարվում է խաղող ընդունել, իսկ մյուս մասը փորձում է գնել մի գնով, որը չի տարբերվում ինքնարժեքից:

Հիշեցնենք, որ «հին Հայաստանի» ժամանակ խաղողի մթերման գները հասնում էին մեկ կիլոգրամի համար 160-170 և նույնիսկ 200 դրամի: Այսինքն՝ «փաշինյանական Հայաստանը» վնաս է հասցրել նաեւ այս ոլորտին:

Հիմա փորձենք հասկանալ հարեւան Վրաստանում տնտեսության նույն ճյուղի վիճակը:

Այս երկրում խաղող արտադրողները նույնպես դժգոհ են մթերման գնից, սակայն վրացական խաղող արտադրողների դժգոհության որակը այլ է: Վրաստանում խաղողի ինքնարժեքը մոտավորապես հավասար է հայաստանյան ինքնարժեքին: Մեր գներով վրացական «տեխնիկական խաղողի» մեկ կիլոգրամի արժեքը 100-110 դրամ է: Սակայն այստեղ ավարտվում են նմանությունները Հայաստանի հետ:

Վրաստանում գործում է օրենք, ըստ որի գործարանները պետք է խաղող մթերեն կիլոգրամը առնվազն 80 թեթր, այսինքն՝ կիլոգրամը մոտ 130 դրամ գնով: Եվ կրկին մենք խոսում ենք «տեխնիկական խաղողի» մասին: Վրաստանում խաղողի մթերման գինը միջինում կազմում է 1,5 լարի, այսինքն` մոտ 220-230 դրամ: Իսկ վրացական խաղող արտադրողները դժգոհ են այս գնից եւ պահանջում են, որ խաղողի մթերման միջին գինը լինի կիլոգրամի համար առնվազն 50 ցենտ:

Եթե ​​փորձենք համեմատել Վրաստանում և Հայաստանում խաղող արտադրողների պահանջները, ապա կտեսնենք, թե ինչ խղճուկ վիճակում են «փաշինյանական Հայաստանում» խաղող արտադրողները՝ համեմատած վրացական խաղող արտադրողների հետ:

Այնուամենայնիվ, այս ամենը արդյունք է այն բանի, որ վրացի խաղող արտադրողները իշխանությունների առջև դնում են ավելի հասուն և լավ մտածված պահանջներ: Պետությունն էլ իր հերթին զգում է իր պատասխանատվությունն իր քաղաքացիների նկատմամբ: Մինչդեռ «փաշինյանական Հայաստանում» «հասարակություն-պետություն» հարաբերությունների հիմնական թեման դեմագոգիան է և այնտեղից բխող սուտը:

Երբ հայտարարվում է, որ Հայաստանում ոչ թե 1, այլ 3 միլիոն վարչապետ կա, և այս երեք միլիոնի զգալի մասը «կուլ է տալիս» այս սուտը, արդյունքն աղետալի է:

Ինչպես ասել է անգլիացի փիլիսոփա Բերտրան Ռասելը. «Աշխարհի ամենամեծ չարիքը պատերազմը, սովը և աղքատությունը չեն, այլ այն տգիտությունը, որից ծնվում են պատերազմները, սովն ու աղքատությունը»:

 

Սա՛ է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>