«Մեր Արփին ծնվեց». Արտակ Բեգլարյան
Դիտել նաև
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
Տրանսպորտը պետք է թանկանա. Արտակ Զեյնալյան
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը դուստր է ունեցել: «Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:
Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:
Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:
Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է»:

