Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում Անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են, բայց «Մայր Հայաստանի» նախաձեռնությունը շարունակվում է
23
Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Տրանսպորտի թանկացումն ու պարգևավճարները. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Սա «նագլի խուժանություն» է․ մարդկանց հաշվին 100 մլն դոլար եկամտով բիզնես են սարքում (տեսանյութ) Փաշինյանը կհեռանա ամենաուշը մինչև 2026 թվականը. Երվանդ Բոզոյան Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի եռապատիկ թանկացման դեմ «Մայր Հայաստանի» ստորագրահավաքը շարունակվում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը Տիգրան Ավինյա՛ն, հաճելի՞ է, երբ սխալ են զեկուցում ձեզ (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ընդդեմ տրանսպորտի թանկացման ստորագրահավաք է իրականացնում․ Yerkir Media-ի ռեպորտաժը Ավտոբուսից փող քամող իշխանություն. «Մայր Հայաստանի» ակցիան Դավթաշենում՝ ընդդեմ քաղաքային տրասնպորտի թանկացման (ուղիղ) Կոալիցիոն սուտ և դեբիլապատում. ավտոբուսի գինը տվյալ դեպքում կթանկանա մինչև 3 անգամ, իսկ տրոլեյբուսինը՝ մինչև 6 անգամ Պատերազմ Արցախում
Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Երևանի չբարեկարգված և թանկացող տրանսպորտը (տեսանյութ) «Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն․ «Կարճ ասած» Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Հայաստան-Վրաստան. Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի վիճակահանությամբ Պուտինի ուղերձը կարող եմ համեմատել Չերչիլի՝ սառը պատերազմին նախորդած ճառի հետ. Էդուարդ Շարմազանով Զելենսկու «պատասխան հարվածը» Շոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումը Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ստորագրահավաքը Հյուսիսային պողոտայում շարունակվում է (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումն ու պարգևավճարները. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Սա «նագլի խուժանություն» է․ մարդկանց հաշվին 100 մլն դոլար եկամտով բիզնես են սարքում (տեսանյութ) Միացի՛ր ստորագրահավաքին, թույլ մի՛ տուր մտնեն գրպանդ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Քաղաքացիները միանում են «Մայր Հայաստանի» ստորագրահավաքին Ալեքսիս Օհանյանը Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ է ցույց է տվել Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... Դուք տենց բաներ չեք լսել․ Հայկ Մամիջանյան Անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են, բայց «Մայր Հայաստանի» նախաձեռնությունը շարունակվում է Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան ՔՊ-ի ամենաուժեղ տղեն փաստորեն Հովիկ Աղազարյանն է. Ագնեսա Խամոյան Թրամփի թիմը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունը. ТАСС Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. Փաստաբան Փաշինյանը կհեռանա ամենաուշը մինչև 2026 թվականը. Երվանդ Բոզոյան Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. Գերմանիայի ԱԳՆ Ուղեվարձի թանկացումը «նոր շարժակազմեր բերելով» հիմնավորելն ընդամենը «փի-ար բլեֆ» է

Անդառնալի խախտվել է դատական ընթացակարգը, և որևէ կերպ չի կարող շտկվել թույլ տրված սխալը․ Ռուբեն Վարդազարյան փաստաբանական թիմ

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանական թիմը մանրամասներ է հրապարակել նրա հանդեպ հարուցված քրեական գործի և դատավարության ընթացքի մասին։

«2021 թվականի ապրիլի 14-ին Գլխավոր դատախազը որոշում էր կայացրել ավելի վաղ իր հարուցած թիվ 61202221 քրեական գործով Ռուբեն Վարդազարյանին (դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ապրիլի 15-ին դռնփակ նիստում ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում էր կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին:

Ապրիլի 22-ին դատավոր Ռուբեն Վարդազարյանը բողոք էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատա­րան Գլխավոր դատախազի 2021 թվականի ապրիլի 14-ի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման դեմ:

Դեռևս մայիսի 31-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող՝ դատավոր Դավիթ Հարությունյան) հրապարակել էր բողոքի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որով դատարանը արձանագրել էր Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին դրանք վերացնել:

Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով դատական ակտի ամբողջական տեքստը ստացվել է հուլիսի 7-ին: Ակտի համաձայն՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում հարուցվել, այսինքն՝ մեղադրանք առաջադրվել, առանց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախնական համաձայնության: Հետևաբար՝ առանց նման թույլտվության հաղթահարված չի եղել Ռուբեն Վարդազարյանի որպես դատավորի ընթացակարգային անձեռնմխելիությունը, իսկ մեղադրանք առաջադրելով խախտվել են վերջինիս իրավունքները և միջնորդավորված՝ նաև դատական իշխանության անկախությունը:

Հաշվի առնելով, որ արդեն իսկ անդառնալի խախտվել է ընթացակարգը, և որևէ կերպ չի կարող շտկվել թույլ տրված սխալը, իրավունքի խախտումը վերացնելու միակ եղանակը անհապաղ քրեական հետապնդումը դադարեցնելն է:

Տարընկալումներից խուսափելու համար, ինչպես նաև հաշվի առնելով արդեն հնչող տարատեսակ կարծիքները դատարանի որոշման ուժի մեջ մտնելու մասին տեղեկացնում ենք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածը ոչ երկիմաստ, միանգամայն հստակ և միանշանակորեն է նախատեսում, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Առկա չէ որևէ իրավական նորմ, որի համաձայն՝ ուժի մեջ մտած /հրապարակման փաստով/ գործն ըստ էության չլուծող դատական ակտի կատարումը կարող է կասեցվել կամ հետաձգվել, եթե դրա դեմ բերվել է բողոք կամ բողոքը ընդունվել է վարույթ կամ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանը քննություն է իրականացնում կամ տեղի է ունենում ցանկացած այլ գործընթաց:

Հակառակը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի չկատարումը հասցեատիրոջ /տվյալ դեպքում՝ վարույթն իրականացնող մարմնի/ կողմից՝ հանգեցնում է քրեական պատասխանատվության:

Դատական ակտի կատարումը ապահովելու համար ս․թ․ հուլիսի 8֊ին ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումին կցվել է դատական ակտի օրինակը:

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման բողոքարկման վարույթի շրջանակներում ԲԴԽ նախագահ, դատավոր Ռուբեն Վարդազարյանին ներկայացրել են՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ավագ իրավաբան, գրասենյակի քրեական իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը և կրտսեր իրավաբան Լուսինե Հովհաննիսյանը:

Հ.Գ. Բողոքարկվել է նաև քրեական գործ հարուցելու որոշումը: Նշված բողոքը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյան) վարույթում: Բողոքի շրջանակներում տեղի է ունեցել նիստ, որը հետաձգվել է, առայժմ նոր նիստ չի նշանակվել»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan