ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ծեծում էին երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով. չէի ուտում, չէի խմում, այնքան, որ 90 տոկոսով անհրաժեշտություն չէի զգում. Գերությունից վերադարձած հայորդի

«Փաստինֆո»-ն գրում է. «Ադրբեջանը բազմիցս հերքել է Բաքվում պահվող ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների մասին հայտարարությունները։ BBC-ի լրատվական կայքի ռուսական ծառայությունը զրուցել է գերությունից վերադարձածների հետ, որի ժամանակ վերջիններս հաստատել են՝ պարբերաբար դաժան ծեծի են ենթարկվել, դաժան վերաբերմունքի արժանացել։ 

Հակոբ Հովհաննիսյանը՝ լայն ժպիտով նիհարիկ տղան, խնդրել է լրագրողին չնշել իր իրական անունը և զգուշացրել՝ եթե ինչ-որ բան ասելով կարող է վնասել այնտեղ գտնվող տղաներին, կնախընտրեր չխոսել:

Հակոբը ծառայակիցների հետ շրջափակման մեջ է ընկել 2020-ի հոկտեմբերի 2-ին` Մատաղիսում։ 20 օր մնալով շրջափակման մեջ տղաները գերեվարվել են։

«Մենք համոզված էինք, որ նրանք մեզ կանգնեցնելու են, հետո սպանելու: Նման դեպքերի համար մենք նռնակ ունեինք՝ ինքներս մեզ պայթեցնելու համար, բայց չկարողացանք հերոսի պես մեռնել։ Երբ մեզ գերեվարեցին, անգամ զարմացել էինք, որ մեզ հետ ոչ մի բան չեն արել։ Հակառակը՝ ջուր տվեցին, ծխախոտ հյուրասիրեցին։ Բայց հենց մեզ բերեցին Բաքու՝ մեքենայից իջնելուց սկսեցին ծեծել»,- վերհիշել է Հակոբը։

Հայորդին հայտնվել է Բաքվի ռազմական ոստիկանության բաժանմունքում: Պատմել է, որ խուցը մեծ չէր, ամբողջ ժամանակ պահում էին ձեռնաշղթաներով։

«Սկզբում խցիկում միայն մեկ ձերբակալված կար, հետո նրան տարան ու ես մենակ մնացի: Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով: Զուգարան չէի կարողանում գնալ: Ես երեք օր չէի ուտում չէի խմում, այնքան, որ 90 տոկոսով անհրաժեշտություն չէի զգում»,- պատմել է նախկին գերին:

Հայորդուն հինգերորդ օրը տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության բաժանմունք, որտեղ ծեծը նորից շարունակվել է:

«Ամեն օր մեզ հարցաքննում էին, կրկին ծեծում, սակայն արդեն ավելի ուժեղ: Հոկտեմբերի 29-ին, սակայն մեզ 40 րոպե տեղափոխում էին բանտ։ Ամբողջ ճանապարհին առանձնակի դաժանությամբ ծեծում էին»:

Քննիչները հարցաքննության ժամանակ հետաքրքրվում էին տանկերի տեղակայման, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բունկերի գտնվելու վայրի մասին։

«Իրենք հասկանում էին ՝ որտեղ եմ ես, որտեղ ՝ Արայիկ Հարությունյանը, որտեղի՞ց իմանամ։ Ասում էին դատելու են ու 25 տարով նստեցնելու են։ Մենք էլ ասում էինք՝ պարզապես ռազմագերիներ ենք»։

Հակոբը՝ խոսելով ընտանիքների հետ կապ հաստատելու և այն մասին, որ ռազմագերիները նամակի միջոցով ընտանիքներին հայտնում էին, թե ամեն ինչ լավ է, նշել է, որ պարզապես անհնար էր որևէ ազդանշան ուղարկել:

«Մեզ ասացին, որ եթե ավելորդ բան գրվի, նամակը տեղ չի հասնի: Կարմիր խաչը միանգամից չի վերցնում նամակները։ Նախ՝ դրանք կարդում են Ադրբեջանի իշխանությունները, մարդիկ, ովքեր լավ խոսում են հայերեն: Հետևաբար, դուք փորձում եք գրել միայն` ամեն ինչ լավ է, ես կվերադառնամ տուն: Ես էլ եմ նույն բանը գրել»:

Հակոբը լրագրողի հետ զրույցում իր պատմությունը հանգիստ, համեստ ժպիտով էր պատմում, բայց երբեմն նյարդայնացած սեղմում էր ձեռքերը։

«Գիտեմ, տարօրինակ է, բայց ես այնտեղ էլ էի միշտ ժպտում, նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ ծեծում էին։ Եթե ես մտածեի ու իսկապես գիտակցեի, թե որտեղ եմ, հնարավոր էր այնտեղ էլ մնայի, կորչեի։ Խցում վեց մարդ կար, բոլորս ժպտում էինք։ Հիմա էլ ենք ժպտում։

Այնտեղ ես ուժեղ էի, որովհետև հույս ունեի վերադառնալ տուն, տեսնել ընտանիքիս անդամներին։ Մենք անընդհատ մեզ ասում էինք ՝ կդիմանանք։ Փառք Աստծո, այն, ինչից մենք վախենում էինք, տեղի չունեցավ։ Այն, ինչ մենք մտածում էինք, որ նրանք կարող էին մեզ հետ անել, դա նրանք չեն արել...», - պատմել է վերադարձած ռազմագերին։

Լրագրողի հետ զրույցում Հակոբը խոսել է նաև ականապատ տարածքների քարտեզների դիմաց ռազմագերիներին վերադարձնելու մասին։

«Դե, ենթադրենք, ականադաշտերի այդ քարտեզները կմնան մեզ մոտ։ Եւ այնտեղ պիտի մեռնի հարյուր մարդ մի օրում։ Ի՞նչ կստանանք դրանից։ Եթե քարտեզի դիմաց կարելի է մարդկանց վերադարձնել... Բացի այդ, եթե դու քարտեզ չես տալիս, ուրեմն սպասում ես ռազմական գործողությունների վերսկսմանը: Չեմ կարծում, որ դա հնարավոր է մոտ ապագայում»»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>