Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Հայ-չինական բիզնես զարգացման ֆորում

Գրանդ Հոթել հյուրանոցում կայացավ հայ-չինական բիզնես զարգացման ֆորումը: Հայ-չինական բիզնես ֆորումի կազմակերպիչ Անահիտ Գևորգյանը նշում է, որ ցանկացած քաղաքացի կարող է իր ներդրում ունենալ Հայաստանի զարգացման համար: Նրան հաջողվել էր ֆորումին հրավիրել պետական համակարգի ոլորտի իրավասուներին նաեւ փորձագետների, որոնք Չինաստանի հետ աշխատելու փորձ ունեն: Ի դեպ գրեթե յուրաքանչյուր բանախոս նշեց, որ այդ ժողովրդին գրավելու համար նախ պետք է լեզուն սովորել: Ինչո՞վ է գրավիչ Հայաստանը Չինաստանի համար, որն ունի հզոր տնտեսություն ու ահռելի շուկա: Ո՞ր ոլորտներում կարող են գործակցել երկու երկրները. ահա սա էր հայ-չինական ֆորումի նպատակը:

Մասնակիցներին Շանհայից տեսակամուջով միացավ չինացի դոկտոր Սիաոհուա Յանգը՝ (Տնտեսագիտության թեկնածու, Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Միջազգային Կառավարման Բիզնես դպրոց) եւ տվեց մի քանի պրակտիկ խորհուրդներ: Հայաստանն ունի մարդկային կապիտալ, հայերը խելացի են: Նաև կարող են Հայաստանում ստեղծել «Սիլիկոնային հովիտի» տարբերակը, թեպետ այսօր էլ IT ոլորտի տեղական ընկերությունները գործակցում են «Սիլիկոնային հովիտի» հետ :

 

ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը ներկայացրեց այն խոչընդոտները, որի պատճառով դանդաղում է չինական կապիտալի ներգրավումը տեղական շուկա: Հայաստանի տնտեսական դժվարություններն ակնհայտ են՝ փակ սահման եւ սպառման փոքր շուկա: ԵԱՏՄ-ին անդամակցած Հայաստանը Չինաստանին գրավելու հարցում ունի մրցակից: Չինաստանին սահմանակից Ղազախստանը շատ ավելի լավ հնարավորությունների սկիզբ է՝ առկա է սպառման մեծ շուկա, կա երկաթուղային կապ եւ կայուն տարածաշրջան, նվազ ռիսկեր: Սակայն Հայաստանը փորձում է բարենպաստ հարկային միջավայր ստեղծել ներդրողների համար, -նշեց նախարարի տեղակալը:

Քչերը գիտեն «չնաշխարհիկ» բառի իրական նշանակությունը,- ասում է Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Դա նշանակում է՝ չինական աշխարհից բերված, մեկնաբանում է դոկտոր-պրոֆեսորը: Դեռ միջնադարում հայ վաճառականները գիտեին, որ այն ինչ բերված է Չինաստանից, այն ունի բարձր որակ: Այսօր էլ տարածաշրջանի երկրները փորձում են վերականգնել մետաքսի ճանապարհը ու ստեղծել ավելի արդյունավետ առեւտրական կապեր: Այսօր անիմաստ է մրցակցել Չինաստանի հետ, որովհետեւ այդ երկրին արտադրում է գրեթե ամեն ինչ: Մենք կարող ենք իրականացնել համատեղ ծրագրեր, -հավելեց Մանասերյանը:

Հայաստանի խնդիրն է իր ուղեղներին պահել երկրում եւ ինտելեկտուալ արդյունք ստեղծել Հայաստանում, սակայն աշխարհի շուկայի համար: Այդ առումով կարեւոր է համարվում չինացի ներդրողների ընդգրկումը: Ժամանակակից տնտեսությունը ունի նոր տեխնոլոգիաների պահանջ: Արագ զարգացող չինական տնտեսությունը կարող է դառնալ հայկական մտքի պատվիրատուն:

Միջոցառմանը ներկա էր նաեւ չինական կազմակերպության հնդիկ գործարար Կիրիտ Վելանին: Նա Չինական FMD KL-ի Հայաստանի ներկայացուցիչն է, որը զբաղվում է կլինիկական հետազոտությունների ծառայություններով, ծրագրերով, լուծումներով: Այն ունի 19 մասնաճյուղ ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլն: Վելանին ներկայացրեց իր բիզնեսի հաջողության պատմությունը Հայաստանում: Նշեց, թե ինչպես, առաջին անգամ Հայաստան գալով, սարսափելի ցուրտ էր քաղաքում, սակայն զգալով մարդկանց ջերմությունը վերադարձավ Չինաստան և իր տնօրինությանը համոզեց Հայաստանում մասնաճյուղ բացել՝ հիմնավորելով, որ մարդիկ այստեղ շատ խելացի են, լեզուների գիտակ և նաև ՀՀ-ը գտնվում է Եվրոպայի և Չինաստանի գրեթե խաչմերուկում ու ժամային գոտու առումով շատ հեշտ է աշխատել (4 ժամ հետ է Չիաստանից և 4 ժամ առաջ՝ Անգլիայից): ''2015-ին Հայաստանում սկսեցինք 1 աշխատակցով, սակայն այս տարվա մարտի տվյալի համաձայն արդեն ունենք 100 աշխատող: Միջազգային աշխատակազմով միշտ տոնում են բոլոր ազգերի տոները՛՛- նշում է Կիրիտ Վելանին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ չինացիները շատ են սիրում ճամփորդել, լուսանկարել ու առեւտուր անել.... Կարծում եմ շատ բանով կարող ենք հետաքրքիր լինել: Չինաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ դյուրացված կարգով` նաև ՀՀ սահմանային կետերում «E-VISA» համակարգից օգտվելու միջոցով՛՛-նշեց Մ. Ապրեսյանը:

Հայ-չինական ֆորումի ավարտին մասնակիցների հարցերին պատասխանեցին բանախոսները, որոնք առնչվում էին օրենսդրական դաշտին, վարչարարությանը եւ առկա խոչընդոտներին: Հուսանք, որ մեր քննարկումը միակ չի լինի և կկրի պարբեևական բնույթ: Հավատում ենք, որ կզարգացնենք ու կշարունակենք հայ-չինական հարաբերությունները տնտեսական, բիզնես, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Ակնհայտ է, որ այսօր փակ սահմանն ու փոքր շուկան այլեւս կարծրատիպեր չեն: Հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի բիզնեսը արդյունք է ստեղծում աշխարհի համար եւ գտնում արդյունավետ գործընկերներ: Մետաքսի ճանապարհը այլեւս գծվում է նաեւ վիրտուալ հարթությունում : Հայաստանի զարգացման ճանապարհը լինելու է հայկական ինժեներիայի հրաշքը, -իր իսկ կազմակերպած ֆորումը եզրափակում է Անահիտ Գեւորգյանը: Ֆորում կազմակերպելն ինքնանպատակ չէր և այն կրելու է շարունական և զագացող բնույթ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>