Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ինչու՞ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանին և Վարդան Օսկանյանին

Շատերի համար անսպասելիորեն գործող նախագահն իր վերջին ելույթում խոսելով Լեռնային Ղարաբաղի  խնդրի կարգավորման մասին հատուկ անդրադարձ կատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին և Վարդան Օսկանյանին:

Շատերը չեն մոռացել, որ անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի համարբերությունները կտրուկ բարելավվեցին: Տեր-Պետրոսյանի տանը հանդիպումից հետո իշխանական լրատվամիջոցների և իշխող վերնախավի վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի հանդեպ կտրուկ լավացավ: Նույնը կատարվեց նաև Տեր-Պետրոսյանի թիմակիցների կողմից:

2016 թ. հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ Տեր-Պետրոսյանի թիմն իր համերաշխությունը հայտնեց իշխանություններին: ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ համատեղ մշակեցին նոր ընտրական օրենսգիրքը. և վերջապես անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը կտրուկ փոխեցին բացասական հռետորաբանությունը իշխող թիմի նկատմամբ և հանդես եկան Ադրբեջանի հետ անհապաղ հաշտություն կնքելու գաղափարով: Ինչը տեղիք տվեց շատ վերլուծաբանների նշելու, որ այս հարաբերություններն ավարտվելու էին ՀԱԿ-ի խորհրդարան մուտք գործելով: Սակայն իրականությունն այլ բան արձանագրեց: ՀԱԿ-ը չմտավ խորհդարան, իսկ իշխանության բարյացկամ տրամադրվածությունը Տեր-Պետրոսյանի թիմի հանդեպ կամաց-կամաց նվազեց:

Եւ, ահա, իր վերջին ելույթում Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտորեն տարանջատվեց Լևոն Տե-Պետրոսյանի տեսակետից, նշելով, որ իր համար առաջին նախագահի պատկերացումները Լեռնային Ղարաբաղի հարցում անընդունելի են: Ավելին, գործող նախագահը Տեր-Պետրոսյանի գնահատականները համեմատեց Բաքվի գնահատականների հետ, նշելով, թե սուտ է այն տեսակետը՝ թե իբր հայկական կողմը կողմ է ստատուս քվոի պահպանմանը: Սակայն Սերժ Սարգսյանն իր ելույթում չսահմանափակվեց միայն Տեր-Պետրոսայնի քննադատությամբ:

Իր ելույթում նա գրեթե բացահայտ քննադատեց նաև Վարդան Օսկանյանին, առանց անունը տալու, նշելով, որ իբր Մադրիդյան սկզբունքների փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի  հանրաքվեի դրույթը հստակ և կոնկրետ ձևակերպում չէր ստացել, քանզի այս խնդիրը փորձ էր արվել դիտարկել այն նույն իրավական հարթությունում, ինչը որ քննարկվում էր Արևմտյան Սահարայի հարցը, և շարունակելով իր միտքը Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ վտանգավոր դրույթները հայկական կողմը վերացրեց Կազանյան փաստաթղթով:

Եթե Տեր-Պետրոսյանի հանդեպ քննադատությունը բովանդակային իմաստով լայն հասարակության կողմից հասկանալի էր, քանզի տարբերությունը Տեր-Պետրոսյանի և նրա հետնորդների միջև ավելի տեսանելի էին, ապա նրա քննադատությունն առ Օսկանյան կրում էր ավելի «սիմվոլիկ» բնույթ, քանզի բոլորի համար էլ պարզ է, որ Կազանյան փաստաթուղթը կազմված էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա, և ԼՂ հանրաքվեի հարցը, ըստ էության, նույն ձևակերպմամբ կար և առաջինում և երկրորդում, բայց եթե Մադրիդյան սկզբունքները լոկ սկզբուքներ էին, ապա Կազանյան փաստաթուղթը կոնկրետ փաստաթուղթ էր, որտեղ հայկական կողմի զիջումները շատ առարկայական նկարագրված էին, իսկ Ղարաբաղում հանրաքվեի անցկացման ժամկետը հետաձգված էր անորոշ ժամանակահատվածով: Ընդ որում միջնորդներն արձանագրել էին, որ կոնկրետ այդ փաստաթղթին հայկական կողմը համաձայն է, իսկ ադրբեջանականը՝ ոչ: Այս ամենը վերլուծելիս էականն այն չէ, թե ինչու Սերժ Սարգսյանն անդրադարձավ ԼՂ խնդրի կարգավորմանը հենց այս կտրվածքով, այստեղ առավել կարևորն այն է, թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց ուղղակի քննադատել թե Պետրոսյանին, թե Օսկանյանին:

Ըստ էության իր այս քայլով նա փորձեց ցույց տալ, որ ԼՂ հարցում երեք նախագահներից առավել դրական արդյունք արձանագրել է հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Հենց դրա համար էլ նա անդրադարձավ վերը նշված երկու քաղաքական գործիչներին, իսկ այս հանգամանքը չափազանց կարևոր է իր ապագա լեգիտիմ իշխանության վերարտադրման համար: Սերժ Սարգսյանի համար անչափ կարևոր է, որ իր դիրքորոշումը ԼՂ հարցում լինի ավելի լեգիտիմ, քան մնացած երկու նախագահներինը, քանզի քաղաքական խոչընդոտ իր վերարտադրման համար նա չունի, սակայն հասարակական ընկալումների տեսանկյունից չափազանց կարևոր է, որ հանրությունը առնվազն վստահի Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը այս «կնճռոտ» հարցում: Սա առաջին հերթին չափազանց կարևոր է, որ նա կրկին լեգիտիմ լինի իր շրջապատում, քանզի վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես Լեռնային Ղարաբաղում որոշ կասկածներ կան իր դիրքորոշման վերաբերյալ այս հարցի շուրջ:

Ահա, թե ինչու Սերժ Սարգսյանին չափազանց կարևոր է, որ Մադրիդյան սկզբունքների ժառանգությունը ստանա ինքը: Քանի որ հանրային գիտակցության մեջ Մադրիդյան սկզբունքների հայրը ընկալվել էր Օսկանյանը, նա ըստ էության փորձ արեց այն փոխարինել Կազանյան փաստաթղթով, որի հեղինակը հաստատ ինքն է, սակայն փորձելով դուրս գալ Մադրիդյան ծուղակից, նա կարող է հայտնվել ավելի վտանգավոր ծուղակում, քանզի հանրությունը և նույնիսկ քաղաքական վերնախավը Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերի մեջ էական տարբերություն չի տեսնում: Փոխարենը ապրիլյան պատերազմից հետո բոլորը հասկացան, որ այս փաստաթղթերի վրա հենվելը առավել վտանգավոր է, մանավանդ որ, թե առաջին, թե երկրորդ փաստաթղթերում ԼՂՀ անվտանգության երաշխիքները թույլ տեսանելի են:

Եւ երբ Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշում է, որ Կազանյան փաստաթուղթը դեռ օրակարգից դուրս չի եկել, ապա դրանով նա ինքն ոչ թե իր դիրքերն ուժեղացնում է, այլ թուլացնում, քանզի հայտնի է, թե ինչպիսի դիրքորոշում ունի հայ հասարակությունն այդ փաստաթղթի նկատմամբ: Ըստ էության, նրանք, ով խորհուրդ են տվել գործող նախագահին այսպես տարանջատվել առաջին և երկրորդ նախագահներից, մեղմ ասած, Սերժ Սարգսյանին օգուտ չեն տվել, քանզի իր այս դրույթով Սերժ Սարգսյանն ոչ թե ուժեղացրեց, այլ թուլացրեց իր ելույթը, մանավանդ որ նա հայտ է ներկայացնում ակտիվ դերակատարություն ունենալ նաև 2018 թ. հետո:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>