Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Հայաստանը քայլ առ քայլ կորցնում է իր պետականությունը

Ընդամենը տարիներ առաջ հայ հասարակության մեջ հետևյալ հիմնական դիսկուրսն էր. Արցախի հարցը խանգարու՞մ է Հայաստանի զարգացմանը, թե` հակառակը:

Հայտնի շրջանակներն այն թեզն էին առաջ քաշում, թե իբր, եթե չլիներ Արցախի հարցը, ապա Հայաստանը կարող էր զարգանալ` ձեռք մեկնելով Ադրբեջանին ու Թուրքիային: Քաղաքական դաշտի մյուս բևեռը ճիշտ հակառակ պնդումն էր անում. Արցախը պաշտպանում է Հայաստանի արևելյան սահմանն ու Սյունիքը, Արցախով Հայաստանը դառնում է տարածշրջանի լուրջ խաղացող, Արցախով կանխվում են թուրքական ազդեցության ներխուժումը տարածաշրջան:

2018 թվականին իշխանության եկան առաջին թեզի կողմնակիցները, փորձելով իրենց կետից սկսել, թե բանակցային գործընթացը Արցախի շուրջ, և թե հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Այս ամենը շատ կանխատեսելի արդյունք արձանագրեց: Հայաստանը փաստացի ոչնչացրեց բանակցային գործընթացը, վարկաբեկեց իր զինվորական վերնախավին, փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները և արդյունքում հայտնվեց աշխարհաքաղաքական վակուումի մեջ, որից էլ օգտվեցին Թուրքիան ու Ադրբեջանը: Ստանալով լեգիտիմ հիմք, նրանք հրահրեցին պատերազմ ու ոչնչացրեցին բանակի ողնաշարը: Գրավեցին Արցախի մեծ մասը, կասկածի տակ դրեցին Արցախի հեռանկարը: Արդյունքում Հայաստանի արևելյան սահմանների ավելի քան 500 կիլոմետրը դարձավ անպաշտպան, Սյունիքը հայտվեց խիստ վտանգավոր գոտում: Երբ պետությունը ստանում է նման հարված, պետության հիմնական ինստիտուտները կորցնում են հանրային լեգիտիմությունը: Վարչապետը, նախագահը, Ազգային ժողովը, բանակը, կուսակցությունները այսօր չունեն այն հանրային լեգիտիմությունը, որի արդյունքում Հայաստանի ժողովուրդը կունենար անվտանգ ապրելու ապագա: Եվ զարմանալի չէ, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի կազմաքանդման գործընթացը դեռ կանգ չի առել:

Ավելին, Ադրբեջանը, զգալով հայաստանյան ներքին քաղաքական բացը, փորձում է նոր ու նոր հարվածներ հասցնել Հայաստանին ու նույնիսկ սկսում է թելադրել Հայաստանի հանրային գիտակցության պարադիգմայի ուղենիշները: Օրինակ, եթե մինչև պատերազմը հանրության թիվ մեկ ուշադրության խնդիրը Արցախի կարգավիճակն էր, ապա պատերազմից հետո հանրությունը սկսեց մղկտալ Շուշիի ու Հադրութի կորստի համար: Հետո, որոշ ժամանակ անց, ուշադրության կենտրոնում հայտնվեց Շուռնուխի խնդիրը, իսկ Շուշին ու Հադրութը անհետացան մարդկանց ուշադրության կենտրոնից:

Շուռնուխի կորստից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեցին Գեղարքունիքի տարածքային կորուստները, մասնավորապես, Սոտքի հանքի շուրջ, դրանից հետո Գորիս-Կապան միջպետական ճանապարհը դարձավ ուշադրության առարկա, քանզի պարզվեց, որ տեղ-տեղ այն հատում է Ադրբեջանի սահմանը: Հետո այս բոլոր խնդիրները մի պահ ուշադրության կենտրոնից անհետացան ու առաջին պլան եկավ գերիների հարցը:

Բնականաբար, այս խնդիրը նույնպես չլուծվեց, սակայն որպեսզի ուշադրության պարադիգման փոխվի, այստեղ էլ ադրբեջանցիները, գրավելով Սև լճի տարածքում նոր դիրքեր, նոր քննարկման խնդրի առաջ դրեցին հայ հասարակությանը: Գեղարքունիքի վերջին դեպքերը և հատկապես 6 զինվորների առևանգումը հայկական տարածքից կրկին նոր պարադիգմայի շուրջ քննարկման խնդիր է առաջ բերում: Իսկ արդյո՞ք անվտանգ են Հայաստանի սահմանները:

Ըստ էության, կարելի է ասել, որ Փաշինյանը կոտրեց մտածողության նախկին բոլոր սխեմաները` քանդելով Հայաստանի բոլոր գործընկերային հարաբերություններն իր դաշնակիցների հետ: Այսօր արդեն մարդիկ չեն քննարկում ոչ Շուշին, ոչ էլ Հադրութը: Քելբաջարի, Ֆիզուլիի ու Ջաբրայիլի մասին խոսք անգամ չկա: Մարդիկ նույնիսկ մոռացել են Արցախի կարգավիճակի մասին նախկին պատկերացումները: Փաշինյանի համառ ջանքերով այսօր մարդը հետևյալ հարադրում է անում. իսկ անվտանգ է արդյո՞ք հայ մարդու համար Հայաստանի տարածքում ապրելը:

Այդ տեսակետից Փաշինյանն իսկապես պատմական գործիչ է, ով կարողացավ ընդամենը 3 տարվա ընթացքում մեր 30 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները ջուրը լցնել: Եվ այս ամենից հետո, նույնիսկ առանց ամոթի, ընտրությունների գնալ «Ապագա կա» կեղծ կարգախոսով: Իրենց քայլով Փաշինյանն ակամայից էքսպերիմենտ է անում Հայաստանում բնակվով հասարակության վրա, փորձելով բացահայտել, թե ինչ աստիճանի է բթացած ներկայումս ապրող հայ բնակչության գիտակցումը:

Իսկ պետության մասին այլևս իմաստ չունի խոսել, քանզի բոլոր պետական ինստիտուտներն այսօր քայքայված ու հեղինակազրկված են: Երկրի սահմանները դարձել են անպաշտպան, մնացել է միայն Փաշինյանի ու նրա նեղ շրջապատին պաշտպանող ուժային կառույցների մի փոքրիկ մաս, որն, ըստ էության, պաշտպանում է պետությունը փլուզաց մարդկանց փոքրիկ խմբակի: Այսինքն, զբաղված է հակապետական գործունեությամբ, նույնիսկ չգիտակցելով, որ իրավիճակի փոփոխության արդյունքում դրանք մեղարդվելու են պետոթյունը քայլ առ քայլ կազմաքանդելու համար: Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>