Գործող իշխանությունները չունեն հայրենիք իրենց հոգում,հակառակ դեպքում՝ չէին կարող վիզը ծռած համաձայնել այն ամենին
1993թ. Ադրբեջանը և այսպես կոչված «սահմանագծման և սահմանազատման» խնդիրը
1993թ. առաջին կիսամյակում, երբ Հեյդար Ալիևը դեռևս գտնվում էր Նախիջևանում, Ադրբեջանը դե-ֆակտո արդեն իսկ բաժանված էր 4 մասի՝ Ադրբեջանական Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Թալիշ-մուղանյան Հանրապետություն, Նախիջևանի «ինքնավար» Հանրապետություն։
Այն օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զենքով ու արյունով էր գծում իր սահմանները, Հեյդար Ալիևը ՀՀ-ի հետ էր ինքնուրույն բանակցում և փորձում խորտակվող նավից անվտանգ դուրս բերել իր մի կտորը՝ Նախիջևանը։ Այս ամենին զուգահեռ՝ Լենքորանում հռչակվում էր Թալիշ-մուղանյան Հանրապետությունը, իսկ Սուրաթ Հուսեյնովի գունդը իր ձեռքում էր պահում Գանձակը ու պատրաստվում վերցնելու նաև Բաքուն։
Մեր երկրի ու ժողովրդի վրա այսօր հոխորտում է ու ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժում հենց այս Ադրբեջանը, օր ու գիշեր դեմարկացիաներից ու դելիմիտացիաներից, Երևանից, Սևանից ու Սյունիքից խոսում Բաքվի կենտրոնական իշխանությունից անջատ ՀՀ հետ բանակցած Հեյդար Ալիևի որդին։
Մեր ոչ վաղ անցյալն ու այսօրն իրարից կարծես ոչ թե 25-30 տարով, այլ 1000 տարով են բաժանված։ Գործող իշխանությունները Հայաստանի անցյալի ու պատմության, հաղթանակների ու փառահեղ էջերի հետ որևէ կապ չունեն, այդ ամենի կրողը չեն, չունեն հայրենիք իրենց հոգում, հակառակ դեպքում՝ չէին կարող վիզը ծռած համաձայնել այն ամենին, ինչը ամենավերջին ստորացմամբ է պարտադրվում Հայաստանին ու հայ ժողովրդին։
Մեկնաբանություններում դնում եմ 1993թ. մայիսի 14-ի մի հայտարարության ադրբեջաներեն տեքստ և դրա հայերեն տարբերակը՝ իմ թարգմանությամբ:
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

