Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են. ԱԻՊԾ
Դիտել նաև
Անհետ կորած դեռահասները գտնվել են. ԱԻՊԾ
Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Մարտակերտում. ԱԻՊԾ
Աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում. ԱԻՊԾ
Որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում. ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Նշենք, որ աշխատանքները դադարեցված էին մայիսի 4-ից:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553 է, որից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են»:

