Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել հայկական պետականության փլուզմանը, և ո՞րն է այս իրավիճակից ելքը

Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման երրորդ տարում մենք տեսնում ենք, թե ինչպես է փլուզվում Հայաստանի պետականությունը, իսկ Հայաստանի ողջ հասարակությունն անորոշության մեջ է: Մարդիկ արդեն սովորել են այն փաստին, որ ամեն օր ստանում են ոչ հայանպաստ լրատվական հոսքեր, և որ դրանք վիրտուալ բնույթի լուրեր չեն, քանի որ ամեն օր Հայաստանի մի որոշ հատված դառնում է խնդրահարույց, որն իր հերթին կապված է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հետ:

«Ինչո՞ւ է սա տեղի ունեցել» հարցին շատերը պատասխանում են մի պարզ բանաձևով. 3 տարի առաջ թուրքական գործակալը դարձավ Հայաստանի ղեկավար, իսկ վերջին 3 տարիներին նա իրականացնում էր թուրքական ծրագրեր: Դավադրատեսական այս սցենարը դարձել է ամենատարածվածը հասարակության մի շերտում, մինչդեռ իրականությունն ավելի խորն ու բազմաշերտ է:

ԽՍՀՄ փլուզումից հետո` առաջին նախագահի կառավարման տարիներին, երբ զուգահեռ ընթանում էին ռազմական գործողություններ Ադրբեջանի դեմ, մեզանում քաղաքական դիսկուրսի հիմնական թեման այն էր, թե ինչպիսին կարող է լինել Նոր Հայաստանի պետականության ձևավորումը և հարաբերությունների ինչ տեսք պետք է ունենա Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Տեր-Պետրոսյանի թիմի անդամներն այն գաղափարի կողմնակիցներն էին, որ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված խնդիրների վերջնական լուծման, հայկական պետականությունը չի կարող կենսունակ լինել: Տեր-Պետրոսյանի կարծիքով, դրան խանգարեցին մի շարք գործուններ.

• Դաշնակցությունն, որն հարատեւ պայքարի կողմնակից էր:

• Սփյուռքը` Ցեղասպանության ճանաչման իր գործունեությամբ, որը խոչընդոտեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացին:

• Ղարաբաղցիներ, ովքեր իրենց փոքր հայրենիքի ազատագրման պատճառով կանխեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը:

Տեր-Պետրոսյանը խորապես համոզված էր, եթե վերոհիշյալ 3 խնդիրները չլինեին, ապա ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմանների շրջանակներում Հայաստանին ոչ մի երկիր չէր սպառնա, քանի որ, նրա կարծիքով, ժամանակակից աշխարհում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ փոխելը գրեթե անհնարին երեւույթ է: Բացի այդ, ըստ Տեր-Պետրոսյանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և հայերի համար պերմանենտ սպառնալիքը բերում է նաև Ռուսաստանից պերմանենտ կախվածության:

Ըստ Տեր-Պետրոսյանի, միայն վերոնշյալ երեք գործոնների հարցերի կարգավորումից հետո հնարավոր կլիներ, որ այս տարածաշրջանում գոյություն ունենար հայկական պետականություն: Նշենք, որ ոչ միայն Տեր-Պետրոսյանն էր այդպես մտածում, այլև նրա ամբողջ շրջապատը, որտեղ եւ հաստատվեց այդ արժեքային համակարգը, որտեղից էլ Նիկոլ Փաշինյանը ձեւավորվեց և դուրս եկավ որպես լրագրող, այնուհետև որպես խմբագիր, իսկ ավելի ուշ՝ որպես քաղաքական գործիչ: Այս մարդկանց կարծիքով, 1998 թվականից հետո Հայաստանն ընտրեց զարգացման վտանգավոր ուղի, քանի որ ղարաբաղցիները եկան իշխանության, և Հայաստանում ստեղծվեց կառավարող «ղարաբաղյան կլանը»:

2018-ի փաշինյանական հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտՀՀՇականները որոշեցին «ապամոնտաժել» վերջին 20 տարիների Հայաստանի զարգացման բոլոր ուղենիշները՝ փորձելով Հայաստանում ձեւավորել մի յուրօրինակ հակաքոչարյանական, հակասերժական և հակաղարաբաղյան համակարգ: Այլ կերպ ասած, Փաշինյանն ու նրա ընկերները չգիտեին, թե ինչ նոր համակարգ պետք է ձեւավորվի, բայց վստահ էին, որ նախկինից ազատվելու կարիք ունեն: Իսկ նրանք Հայաստանի բոլոր պետական ​​կառույցները համարում էին «նախկին»՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ՊԵԿ-ը, բոլոր նախարարությունները, մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղապետարանները: Փաշինյանի կարծիքով, այս ամենը նախկին էր:

Նախկին էին ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական ուղենիշղները` Հայաստանի գործընկերային հարաբերությունների, և որ ամենակարևորն է՝ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի զարգացման ուղենիշը, և,  ըստ էության, անցած 3 տարիներին Փաշինյանի կառավարման նպատակն էր ոչնչացնել վերոնշյալ բոլոր կառույցները, որպեսզի, իրենց կարծիքով, այս ավերակներից նոր համակարգ ծնվի:

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր էլ թաքցրել իր ուրախությունը, որ համավարակի պատճառով կարող են ոչնչացվել նախկին տնտեսական հարաբերությունները, նախկին տնտեսական համակարգը՝ անկեղծորեն հավատալով, որ կորոնավիրուսն իր համար բնական դաշնակից է Հայաստանում հին տնտեսական համակարգը և տնտեսական հարաբերություններն ոչնչացնելու հարցում: Եվ որ ամենակարևորն է, նրանք հասարակության որոշակի հատվածին համոզեցին, որ «առանց ղարաբաղյան խնդիրը լուծելու և հակաղարաբաղցիական նոր համակարգ հաստատելու հասարակության այս հատվածը երբեք լավ չի ապրի»:

Արդարության համար պետք է ասել, որ Հայաստանի զարգացման վերջին 20 տարիները, մեղմ ասած, իդեալական չեն եղել: Այս ժամանակահատվածում էր, որ Հայաստանում ձեւավորվեց կլանաօլիգարխիկ համակարգը և դրա քաղաքական վերնակառուցումը` կառավարման ավտորիտար համակարգի տեսքով: Սակայն դա միայն Հայաստանին բնորոշ չէ, այլ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին: Այս համակարգը ստեղծվել է Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Բելառուսում: Ավելին, Տեր-Պետրսյանի կառավարման համակարգը, մեղմ ասած, ավելի լավը չէր, քան այս կառավարման համակարգը, եթե չասենք` հակառակը:

Այնուամենայնիվ, իշխանությունից 20 տարվա հոգնածությունն իր դերը խաղաց, և հասարակության որոշակի հատվածի համար ակնհայտ դարձավ, որ նա ցանկանում է ապրել այլ` վիրտուալ հակաղարաբաղյան համակարգում, որն իրեն թվում էր ավելի իդեալիստական ​​և արդար: Եվ այն, ինչ մենք ստացել ենք կառավարման վերջին 3 տարվա ընթացքում, նույնպես այս մտածողության պտուղն է:

Եթե ​​ոչնչացնում ես բոլոր պետական ​​կառույցները, ապա, անշուշտ, քաոս ես հաստատում պետության կյանքում: Եթե ​​դու ոչնչացնում ես բանակցային գործընթացը, ուրեմն հաստատ պատերազմ ես ստանում: Եթե ​​հասարակությունը բաժանում ես «սեւի ու սպիտակի», ապա այս պատերազմում դու հաստատ պարտություն ես ստանում: Եթե ​​պատերազմում պարտություն ես կրում, ուրեմն անպայման տարածքների կորուստ ես ստանում և անորոշություն՝ Արցախի պետականության վերաբերյալ: Եթե ​​տարածքային կորուստներ ես ստանում, ուրեմն ստանում ես նաև հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի խնդիրները` դրանցից բխող հետևանքներով: Եթե քո բանակը պարտված է, իսկ քո հակառակորդի բանակը հաղթակած, ապա մետր առ մետր հայկական հողերի գրավումը դառնում է մշտական: Եվ եթե դրան այլընտրանք չունես, ապա հասարակության զգալի մասը հայտնվում է տեղեկատվական և հոգեբանական տեռորի առջև: Եթե ​​դու ի վիճակի չես լուծել նույնիսկ այս խնդիրը, ապա տեղի բնակչությունը կլքի այս տարածքները, քանի որ նրանք կցանկանան ապրել ավելի ապահով վայրերում: Եթե ​​դա նույնպես չկարողանաս կանխել, ապա վաղ թե ուշ այդ տարածքները կանցնեն թշնամուն: Եվ դրանից հետո Հայաստանը որպես պետականություն կդառնա զուտ ֆորմալ երեւույթ: Եվ դրանից հետո հարց կառաջանա, թե ինչու է անհրաժեշտ այս ֆորմալ պետությանն աջակցել, որից հետո ոչ ոք չի ցանկանա ապահովել Հայաստանի տարածքի անվտանգությունը: Դա կնշանակի, որ կարճ ժամանակ անց ոչ ոք չի ցանկանա ապրել այս տարածքում:

Ըստ էության, այս գործընթացը շարունակվում է, քանի որ չի հասել իր տրամաբանական ավարտին: «Ինչպե՞ս կարելի է կանխել այս ամենը» հարցը զուտ հռետորական չէ: Պարզ է միայն մեկ բան. վերադարձ 20 տարվա իրողություններին այլևս հնարավոր չէ: Սխալ է նաեւ հակազդել Նիկոլի հակաղարաբաղցիական համակարգին նոր հականիկոլական համակարգով, քանի որ, չունենալով պոզիտիվ գաղափարներ և ապրելով միայն մերժողական ու ժխտողականության սկզբունքներով, վաղ թե ուշ մենք կանենք այն, ինչ անում է այսօր Փաշինյանը: Եվ նոր` դրական ապագայի ձևավորման համար, անհրաժեշտ է ձեւավորել արժեքների նոր համակարգ: Դրա հիման վրա ձեւավորել նոր քաղաքական էլիտա: Դրանից հետո ձեւավորել նոր քաղաքական դաշտ, որտեղ արդեն գործող քաղաքական ուժերը կդառնան զուտ լուսանցքային, քանի որ իրականում Հայաստանի առջև կանգնած է գոյության հարցը, լինել չլինելու հարցը, և այստեղ այլևս հնարավոր չէ առաջնորդվելով Հայաստանի զարգացման հին պարադիգմաներով, դրանք Հայաստանի զարգացման նոր տեսլական չեն տալու:

 

Սա՛ է իրականությունը

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>