Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Պուտինը չի վստահու՞մ Ալիևին, թե՝ հակառակը

Ինչպես հայտնի է, օրերս Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարելով Արդարադատության նախարարության հայցը վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ի լուծարման վերաբերյալ: Ֆորմալ պատճառաբանությունն այն է եղել, որ Ռուսատանում ապրող ադրբեջանցիների այդ կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՌԴ օրենսդրությանը: Ռուսաստանի իշխանությունների այս քայլը խիստ վրդովմունք է առաջացրել պաշտոնական Բաքվի կողմից: Ադրբեջանի արտգործնախարարությունն արդեն հանդես է եկել այս առիթով հատուկ հայտարարությամբ, որում մեղադրել է ՌԴ իշխանություններին ոչ պարիտետային քաղաքականություն վարելու մեջ հայերի և ադրբեջանցիների նկատմամբ: Ավելին՝ այս հայտարաթյան մեջ գրեթե բացահայտ նշվել է, թե իբր Մոսկվայի այս որոշումը կայացվել է հայկական լոբիստների ճնշման արդյունքում:

Բաքվի իշխանությունները փորձում են հասարակական տրամադրություններ ձևավորել, իբր այս ոչ բարյացկամ քայլը ցույց է տալիս, որ Մոսկվան հավասարաչափ դիրքորոշում չունի հայերի և ադրբեջանցիների նկատմամբ:

Մինչդեռ ադրբեջանական վերլուծաբանները, որոնք գործում են իշխանությունների ազդեցությունից դուրս, Մոսկվայի այս քայլը գնահատում են որպես գործողություն ուղղված ընդդեմ անձամբ Իլհամ Ալիևի: Բանն այն է, որ այսօր Ռուսատանում ապրում է ավելի քան 3 միլիոն ադրբեջանցի, որոնք փորձում են կազմակերպվել և իրենց շահերը միասնական ներկայացնել ռուսաստանյան քաղաքական թատերաբեմում: Իր հերթին Բաքուն նույնպես փորձում է ակտիվ դերակատարություն ունենալ այս հարցում, և Բաքվի դիրքորոշումը հասկանալի է, քանզի ոչ ոք չի մոռացել, թե ինչպես 2013 թ. Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին Մոսկվան փորձում էր Իլհամ Ալիևի դեմ նոր խաղաթուղթ օգտագործել ի դեմս հայտնի ռուսաստանցի կինոռեժիսոր և դրամատուրգ Ռուստամ Իբրագիմբեկովի, որի համար Մոսկվան հատուկ ստեղծեց ադրբեջանցիներից բաղկացած միլիարդատերերի ակումբ:

Ադրբեջանական քաղաքական դաշտում ձևավորվեց, այսպես կոչված, «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ», որն էլ առաջարկեց հենց Իբրահիմբեկովի թեկնածությունը: Վերջինս նույնիսկ 2013 թ. ամռանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից որպեսզի կարողանա մասնակցել Ռուստամ Իբրագիմբեկովին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններին: Այդ ժամանակաշրջանում կտրուկ սրվեցին Բաքվի և Մոսկվայի փոխհարաբերությունները, և զարմանալի չէր, որ Ադրբեջանի իշխանություններն արգելեցին Ռուստամ Իբրագիմբեկովին մասնակցել ընտրություններին: Արդյունքում «ռուսական ծրագիրը» չաշխատեց, բայց Մոսկվայի այս գործողություններն Իլհամ Ալիևը դեռ երկար կհիշի, մանավանդ, որ հակաալիևյան դավադրությունը Մոսկվայի կողմից ղեկավարում էր անձամբ Վյաչեսլավ Վոլոդինը, ով համարվում էր Պուտինի մտերիմ մարդկանցից մեկը, և որն այսօր ՌԴ Պետդումայի նախագահն է:

Այս դառը պատմությունից ադրբեջանական իշխանությունները լուրջ հետևություններ արեցին, և ամեն ինչ արեցին, որ Ռուսաստանում գործող բոլոր ադրբեջանական կազմակերպությունները կամ ինքնալուծարվեն, կամ էլ վերակազմավորվելով ընդգրկվեն մեկ կառույցի մեջ: Պետք է նշել, որ դա նրանց հաջողվեց և «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը գործում էր Ռուսաստանի 67 մարզերում և լայնորեն ներկայացված էր Ռուսատանում ապրող ադրբեջանցիների միջավայրում, սակայն այն կոշտ ձևով վերահսկվում էր Բաքվի կողմից, ինչը դուր չէր գալիս պաշտոնական Մոսկվային, քանզի ավելի քան 3 միլիոն ադրբեջանցիներ, որոնք մշտական ապրում են Ռուսաստանում, չպետք է ունենաին միասնական կոորդինացիա այն էլ Ռուսաստանից դուրս: Ռուսաստանյան իշխանությունները փորձեցին ամեն ինչ անել, որ այս մոնոլիտը փլուզվի, սակայն դա նրանց չհաջողվեց: Իսկ Ռուսաստանում ապրող ծագումով ադրբեջանցի միլիարդատերերը հաշվի առնելով 2013 թ. դառը փորձը չէին ուզում «մանրադրամի» դեր կատարել ռուսատանյան իշխանությունների ձեռքերում ընդդեմ Ալիևի: Ահա, թե ինչու այս ամենից հետո Մոսկվային ոչինչ չէր մնում, քան դիմել կոշտ քայլերի: Սա նաև յուրօրինակ մեսիջ էր Մոսկվայի կողմից Բաքվին, որ Ռուսաստանը չի հանդուրժի, որ իր երկրում ապրող 3 միլիոնանոց համայնքը միանձնյա ղեկավարվի Իլհամ Ալիևի կողմից:


Արտակ Հակոբյան
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>