Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ռոհանի, թե Ռեիսի. ո՞ւմ հաղթանակն է ավելի շահավետ Հայաստանի համար

Ինչպես հայտնի է, մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանարապետությունում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որտեղ հիմնական մրցակիցներ են համարվում ներկայիս Իրանի նախագահ Հասան Ռոհանին և այդ երկրի նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռեիսին: Եթե սկզբնական փուլում շատերը համարում էին, որ Ռոհանիի հաջողությունը գրեթե երաշխավորված էր, ապա այսօր, երբ երկրի պահպանողական շրջանակները մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ աջակցելու են Ռոհանիի գլխավոր մրցակցին՝ Ռեիսիին, շատերի մոտ կասկած է առաջանում, որ ներկայիս Իրանի նախագահը կարող է վերարտադրվել: Նրա օգտին չի խոսում նաև այն հանգամանքը, որ, այսպես կոչված, «բարեփոխիչների ճամբարը» զրկվեց գլխավոր կոորդինատորից՝ Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիից:

Հայտնի է, որ 2013 թ. Ռոհանիի հաջողության մեջ առանցքային դեր կատարեց հենց Ռաֆսանջանին, ով կոնսոլիդացնելով բոլոր բարեփոխիչ ուժերին, ուղղորդեց աջակցելու համար Ռոոհանիին:
Այս տարվա հունվարին Ռաֆսանջանիի մահվանից հետո այդպիսի անձնավորություն, ով միաժամանակ կկարողանար համախմբել բոլոր «բարեփոխիչ» ուժերին, այլևս չկա: Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին չափազանց թույլ ֆիգուր է այդ դերի համար: Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ Ռեիսիին բացահայտ աջակցում են ոչ միայն բոլոր պահպանողական ուժերը, այլև ներկայիս Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ով վերջին ժամանակներս անընդհատ քողարկված քննաադատություններով է հանդես գալիս նախագահ Ռոհանիի հասցեին:

Վերջինիս օգտին չի խոսում նաև այն հանգամանքը, որ հայտնի «միջուկային» գործարքից հետո միջազգային ներդրումներն Իրանում այդպես էլ էապես չավելացան, և հասարակ իրանցիների կենսամակարդակը չբարելավվեց: Իսկ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Ռոհանիի դիրքերն էլ ավելի են թուլանում Իրանում, քանզի Թրամփը և այսօրվա ամերիկյան իշխող վերնախավը խիստ բացասական են տրամադրված Իրանի հանդեպ:

Այս մթնոլորտում Ռոհանիի վերընտվելու շանսերը չեն մեծանում, և ճիշտ հակառակը, մեծանում են նրա հակառակորդ՝ Ռեիսիի շանսերը: 

Ո՞ր թեկնածուի հաղթանակն է ավելի շահավետ Հայաստանի համար


Իրանյան քաղաքական համակարգն այնպիսին է, որ այս կամ այն թեկնածուի հաջողությունը էապես չի ազդելու հայ-իրանական հարաբերությունների վրա, ըստ էության, իրանական երկու քաղաքական հոսանքներն էլ Անդրկովկասի վերաբերյալ ունեն իրարից չտարբերվող դիրքորոշում: Սակայն Իրան-ԱՄՆ հարաբերությունների կտրուկ վատթարացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի համար: Չմոռանանք այն հանգամանքը, որ Թրամփը և նրա շրջապատը ոչ միայն խիստ բացասական են տրամադրված Իրանի նկատմամբ, այլև ունակ են անկանխատեսելի քայլերի գնալու Իրանի հանդեպ, ինչը ցույց տվեց Սիրիայում ամերիկյան հրթիռակոծումը և հյուսիսկորեական ճգնաժամի անսպասելի և վտանգավոր բռնկումը: Այդ իմաստով Ռոհանիի հաղթանակը ավելի կանխատեսելի կդարձնի ներկայիս տարածաշրջանի փխրուն կայուն հեռանկարը, և այդ իմաստով Ռոհանիի հաղթանակն ավելի շահավետ է Հայաստանի համար: Մինչդեռ Ռեիսիի հաղթանակի պարագայում մենք կարող ենք ականատես լինել մի նոր ճգնաժամային օջախի առաջացմանը, այն էլ մեր ուղղակի հարևանությամբ: Ինչը՝ մի քանի շերտանի վտանգներ է պարունակում Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից:


Հակոբ Կարապետյան
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>