Հայաստանի բերմուդյան եռանկյունին կամ ինչպես է Հայաստանը կրակում... իր ոտքին Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Մակրոնին Արցախը չբավականացրեց
28
Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Ադրբեջանը կարող է մասնատվել, իրենց Թուրքիայի օգնությունն է անհրաժեշտ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ադրբեջանի ծախսած միլիոնավոր դոլարներ ջուրն ընկան. Մայր Հայաստանը կարևոր քայլ արեց (տեսանյութ) Ալիևը Զուլֆուգարովի միջոցով «ավետում» է այն մասին, թե ինչ են պահանջելու Հայաստանից «խաղաղության պայմանագիրը» կնքելուց հետո Ի՞նչ մեսիջ է ուղարկում Իրանի նախագահը՝ հանդիպելով Էրդողանի հետ Փոխել Հայաստանի դեմքը և կերպարը ՈւՂԻՂ. Կառավարության հերթական նիստը Վրաստանում ընտրությունն ընթանալու է վրաց ժողովուրդի և ամերիկացիների միջև. նշում են իշխանությունները Պատերազմ Արցախում
Կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, Էջմիածնին ու շարունակելու մեր ընթացքը դեպի հաղթական ավարտ․ Բագրատ Սրբազան Ի դեմս Էրդողանի՝ Փաշինյանն իր համար հովանավոր է գտել. Վիգեն Հակոբյան Փոխանակ Հայաստանը պահանջի, դեռ մի բան էլ Ադրբեջանն է փոխհատուցման հարց բարձրացնում. «Փաստ» Հայաստանի բերմուդյան եռանկյունին կամ ինչպես է Հայաստանը կրակում... իր ոտքին Փաշինյանը մատաղ է արել «Եռաբլուրի» մեր տղերքին միայն մի նպատակի համար. Հայկ Մամիջանյան Ժամանակին օպերատիվ որոշումներ ընդունելու և իրականացնելու խնդիր են ունենալու. պատասխանատվությունը մնալու է Պաշտպանության նախարարի վրա. Սեյրան Օհանյան Սերունդները մեզ չեն ների, եթե այս հայրենիքը կորցնենք. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության Վրաստանը մտադիր է վերանայել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը չփոխի իր քաղաքականությունը Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել Հայոց ցեղասպանության մասին չխոսելու համար Մի օր խոնարհվում է Եռաբլուրում զոհերի առաջ, մի օր՝ այդ զոհերը պատճառողի․ «Կարճ ասած» Ինչի՞ վրա էիր ուրախանում, դու աղետյալ երկրի ղեկավար ես. Ռուբեն Մելքոնյան Մակրոնին Արցախը չբավականացրեց Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ Հեծանվավազքի ու հեծանիվի ֆեյք սիրահարի մասին. «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Չեմ գնալու Մայր Տաճարի վերաօծմանը, էդ մարդիկ էնտեղ չպետք է լինեն․ Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Ազգային խայտառակություն է, նսեմացման պահ․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին. Տեսանյութ Հորս ազատազրկումը միջազգային բոլոր նորմերի և օրենքների բացահայտ խախտում է. Դավիթ Վարդանյան Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր «Երևանում 57-ամյա տղամարդը փորձել է առևանգել երկու անչափահասի. նա ձերբակալվել է»․ ՆԳՆ Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայի նախագահը գովել է Փաշինյանին 44-օրյա պատերազմի տարելիցին Աննա Հակոբյանը տեղադրել է Փաշինյանի հետ ժպիտներով հաճելի զբոսանք Նյու Յորքում. Տեսանյութ «Ամենամեծ նվերը արեցիր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»․ Անժելա Էլիբեգովա Բուհեր կփակվեն ԱՄՆ-ից փոխանցվելիք 20 մլն դոլարին համարժեք գումար Փաշինյանը միայն վատնել է. ԱՆԻՖ-ի հետքերով Մենք ենք, որ չենք ըմբոստացել... Եթե պայմանագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, կարիք կլինի Սահմանադրությունը փոխել. Փաշինյան Դիվանագիտական ամբողջ խեղճությունը՝ մեկ լուսանկարում․ «Կարճ ասած» Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը, նա կստորագրի այն ամենն, ինչ իրենից կպահանջեն. Վիտալի Տրետյակով (տեսանյութ)

Նիկոլականների դեպքում անգամ ժամանակակից կրթությունը չի ձևավորել մոտիվացիայի ճիշտ համակարգ

Այսօր մայիսի 1-ն է։ Բոլորին շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Տոն, որը 90-ականներին կարող էինք կորցնել, երբ օբյեկտիվորեն երկիրը հայտնվել էր տնտեսական կոլապսում։ Աշխատանքը, որ պետք է ապահովեր հայերի բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքը, դարձել էր դեֆիցիտ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«2000-ականների սկիզբը վերականգնեց մեր հույսը, որ արժանապատիվ աշխատանքով կարող ենք ապրել, ստեղծել ընտանիքներ և դաստիարակել նոր սերունդներ: Մի շարք նոր մասնագիտությունների և մասնագիտացումների ոլորտում Հայաստանը դարձավ տարածաշրջանային առաջատարը` ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, առողջապահություն, մշակող արդյունաբերություն և այլն։ Հենց այդ տարիներին երկիրը գոյատևման ռեժիմից անցավ զարգացման ռեժիմի։ Եվ այդ ամենի հիմքում աշխատանքն էր։

Հայերը միշտ էլ հայտնի են եղել իրենց աշխատասիրությամբ: Սերնդից սերունդ փոխանցել են իրենց ընտանեկան մասնագիտական ավանդույթներն ու հմտությունները։ Այսօր էլ, աշխարհի բոլոր հայտնի հայերը առաջին հերթին իրենց գործի ճանաչված վարպետներ են։ Ցանկացած հայի համար ամենակարևորն է` հնարավորություն ունենալ արժանապատիվ աշխատանքով ապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունն ու ձեռք բերել բարձր պատիվ։

Հասարակության հավաքական հիշողությունը հատկապես կարճ է դրական ձեռքբերումների հարցում: Հիշողության մեջ ավելի երկար և վառ է պահպանվում վատը, բացասականը։ Բոլոր լավ բաներն արդեն կարծես ձեռքբերումների քսակում են, և մարդիկ ուզում են ինչ որ բան ավելին ու նորը: Այսպես, վերջին 3 տարիներին Նիկոլն ու նրա թիմը ոչ միայն շատերին հնարավորություն չտվեցին կուտակել նորը, այլ հասցրին նրան, որ ստիպված ենք վատնել նախկինում կուտակածը։ Վերջին երեք տարիներին մենք փաստացի ապրում ենք այն փողերով, որոնք չենք աշխատում. կամ ԵԱՏՄ վարորդներին խաբելով բյուջեն ենք լցնում, կամ էլ մեծ վարկեր ենք վերցնում ու ավելացնում պետական պարտքը։

Նորմալ չէ, երբ երկրի քաղաքական էլիտայի ողջ վերնախավը ստանում է մեծ պարգևավճարներ ու աշխատավարձեր` միաժամանակ հանրության մնացած հատվածի համար չստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։ Սա պարզապես օրինակ է այն բանի, թե ինչու յուրաքանչյուր աշխատանք չէ, որ պատիվ է բերում: Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի։ Նիկոլականների դեպքում անգամ ժամանակակից կրթությունը չի ձևավորել մոտիվացիայի ճիշտ համակարգ: Ցավոք, աշխարհի համար դարձել ենք օրինակը նրա, թե ինչպես կարող է պետական մեքենան անտաղանդ և պոպուլիստ գործիչների համար վերածվել մարզասարքի։

Միակ բանը, որը մեզ կօգնի դուրս գալ այս իրավիճակից, այն է, որ երկրում վերից վար աշխատեն կոմպետենտ և գրագետ մարդիկ` յուրաքանչյուրն իր տեղում` նվիրված իր կոչմանը և գործին: Որոնք երբեք չպետք է խուսափեն նորից, մշտապես կկատարելագործեն իրենց գիտելիքները, կուսանեն նոր լեզուներ և կբացեն նոր՝ արժանապատիվ հնարավորություններ բոլորիս համար:

Խաղաղություն, աշխատանք, Հայաստան»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan