Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 29-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:
Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6457 քաղաքացու հետազոտություն, որից 783-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2667 դեպք: Կատարվել է 23 912 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»:

