Փաշինյանի անվտանգության աշխատակիցը հարցազրույցի պահին վերցրեց Մեղրիի փոխքաղաքապետի հեռախոսը
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը NEWS.am -ի հետ հարցազրույցի պահին վերցրել է Մեղրիի փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանի հեռախոսը։
Այդ պահին իրավիճակը կրկին լարվեց, լսվում էին գոռգոռոցներ։ Այնուհետեւ կապն ընդհատվեց, եւ Սամվելյանն այլ հեռախոսով զանգահարեց NEWS.am-ի լրագրողին եւ հաստատեց, որ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը վերցրել է իր հեռախոսը։
Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց անվտանգության աշխատակիցը վերադարձրել է փոխքաղաքապետի հեռախոսը։

