Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Փաշինյանի շնորհիվ Հայաստանը կրկին ստանձնեց «Արևմուտք-Թուրքիա-Ռուսաստան» եռանկյունում ֆուտբոլի գնդակի դերը

Այն, որ հայ քաղաքական գործիչների ամենասիրելի գործն ավանդաբար եղել է հայ ժողովրդին միջազգային ասպարեզում ֆուտբոլի գնդակ դարձնելը, հայտնի է պատմությունից: Դեռ նախանցյալ դարի կեսերից, երբ հայկական հարցը մտավ միջազգային օրակարգ, Խրիմյան Հայրիկը նախազգուշացնում էր, որ առանց «երկաթե շերեփ» ունենալու, հայերն այս դիվանագիտական խաղերում ոչ մի օգուտ չեն քաղի, այլ ճիշտ հակառակը, «թղթե շերեփով» հադես գալով՝ հայ քաղաքական գործիչները ոչ միայն չեն օգնի, այլ մեծ վնաս կտան հայ ժողովդին: Հետագա գործընթացներն ապացուցեցին այս պարզ ճշմարտությունը:

1915 թվականին պետություն չունեցող հայերը ենթարկվեցին սարսափելի ցեղասպանությանը: 1918-1920թթ. հայերը կարողացան վերականգնել իրենց պետականությունը, սակայն իրենց ավանդական գործելաոճի պատճառով «թղթե շերեփով» հանդես եկան Սևրում, որի արդյունքում հարված ստացան և՛ Թուրքիայից, և՛ Ռուսաստանից, և կորցրեցին ոչ միայն 55 հազար քառակուսի կիլոմետրանոց սեփական տարածք, այլ նաև բուն պետականությունը:

Եվ միայն հրաշքով բոլշևիկյան Ռուսաստանը հայ ժողովրդին նվիրեց 29 հազար քառակուսի կիլոմետրանոց հայկական տարածք, որի հիման վրա էլ նախկին բեկորներից ստեղծվեց փոքրիկ հայկական պետական միավորումը:

Թվում էր, թե այս ամենից հետո նույնիսկ ամենաանխոհեմ ժողովրդի վերնախավը պետք է հետևություններ աներ, և, կարծես թե, 1988 թվականի ղարաբաղյան շարժումը, ծնելով նոր քաղաքական վերնախավ, հենց այդ հետևությունն արել է: Մասնավորապես, վերջին 25-30 տարիների ընացքում հայերն առաջին անգամ վերջին 600 տարվա իրենց պատմության ընթացքում օբյեկտից դարձել էին փոքրիկ սուբյեկտ: «Հայկական հարցը» վերափոխվել էր Ղարաբաղյան խնդրի, որտեղ արդեն Առաջին ղարաբաղյան պատերազմում հաղթանակած հայ ժողովուրդը հանդես էր գալիս «երկաթե շերեփով»: Արդյունքը տպավորիչ էր:

2007 թվականին միջազգային հանրությունը հանդես եկավ մի առաջարկով, որտեղ նշմարվում էր՝ արցախցիների լեգիտիմ իրավունքը ձևավորել առանձին պետական միավոր Ադրբեջանից դուրս: Նշենք, որ վերջին 30 տարվա հետկոմունիստական տարածքներում Արցախն այն եզակի խնդիրն էր, որի հարցում Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանդես էին գալիս միասնական դիրքերից: Եթե Կոսովոյի անկախութունը մերժում էր Ռուսաստանը, իսկ Ղրիմը, Հարավային Օսիան ու Մերձդնեստրը չէին ճանաչվում Արևմուտքի կողմից, ապա Լեռնային Ղարաբաղի հարցը միակն էր, որի հարցում Ռուսաստանն ու Արևմուտքն ունեին միասնական կարծիք: Այսպիսի ձեռքեբորումով կարող էին հպարտանալ ցանկացած իշխանություն ու ցանկացած ժողովուրդ, բայց 600 տարի պետականություն չունեցող ժողովուրդը չգնահատեց այս արդյունքը: Հետևանքը մենք տեսանք հետագայում:

2018-ին փողոցից եկած մարդիկ ձևավորեցին իշխանություն ու որոշեցին, որ իրենց կետից պետք է քննարկեն այն հարցը: Այդ փողոցային գործիչների այս պահվածքը չգնահատեցին Արևմուտքում ու Ռուսաստանում, և հայկական կողմի դեստրուկտիվ քայլերն օգտագործվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից` այս հարցը պատերազմի միջոցով ամբողջովին վերափոխելու համար: Հայաստանը կրկին դարձավ պարտված կողմ, ինչպես 1920 թվականին: Իսկ դրա արդյունքն եղավ այն, որ պարտված կողմը դադարելով լինել սուբյեկտ, հայտնվեց դիտորդի կարգավիճակում, «թղթե շերեփով», ու սպասելով իր ճակատագրին: Այսինքն այն, ինչ մենք տեսնում ենք այսօր:

Ասել, որ այսօր մենք ունենք դաշնակիցներ, սխալ կլինի, քանզի օբյեկտը չի կարող ունենալ դաշնակից: Նա կարող է ունենալ լավ կամ վատ խնամակալ: Սակայն սրված ռուս-արևմտյան հակամարտության պարագայում ոչ ոք չի ցանկանա դառնալ հայ ժողովրդի խնամակալը, եթե դա հակասի իր շահերին:

Իսկ երբ ռուս-արևմտյան հարաբերությունները սրված են այս աստիճան, ապա նման իրավիճակից փորձում են մաքսիմալ օգտվել թուրքերն ու ադրբեջանցիները` փորձելով  առավելություններ ստանալ տարածաշրջանում Հայաստանի հաշվին: Այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում, դրա վառ արդյունքն էր:

Երբ Արևմուտքը Ռուսաստանի դեմ հատուկ զեկույցի տեսքով առաջ էր բերել «Եվրոպայում խաղաղությանը հասնելու Ռուսաստանի սպառնալիքը» օրակարգը, ապա այս հարցի հետ միասին քննարկվել էր նաև հայ գերիների հարցը, որը, բնականաբար, պետք է մերժվեր Թուրքիայի ու Ադրբեջանի պատվիրակությունների կողմից: Իսկ այս օրակարգի քննարկման արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանը կարիք ունեցավ թուրքերի աջակցության, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը` Ռուսաստանի: Արդյունքում ստացվեց այնպես, որ ռուսական պատվիրակության 5 անդամ քվեարկեցին այս օրագարգի դեմ: Այսինքն` հայ գերիների խնդիրն օրակարգ դարձելու դեմ:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան, որ երբ Հայաստանը դառնում է օբյեկտ ու միջազգային ատյաններում հանդես է գալիս «թղթե շերեփով», ապա մեր շահերը չեն կարող հետապնդվել այլ երկների կողմից, քանզի ոչ ոք Հայաստանին չի դիտում որպես քաղաքական լուրջ սուբյեկտ: Իսկ երբ դու դառնում ես քաղաքական մանրադրամ, ապա դրա հետևանքը, սովորաբար, լինում է շատ տխուր, ինչպես դա եղավ 1915 թվականին, կամ 1920 թվականին` Սևրի պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո:


Ըստ էության, ամփոփելով վերոնշվածը, կարող ենք նշել, որ Փաշինյանին հաջողվեց կրկին փոխել հայ ժողովդրի զարգացման պատմական տրամաբանությունը, մեր ժողովրդին դարձնելով պարտված ազգ, իսկ քաղաքական ատյաններում մեր երկիրը դարձնելով սուբյեկտից օբկեկտ, դրանից բխող բոլոր բացասական հետևաներով:


Սա՛ է իրականությունը

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>