Արցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը:
Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվաստումներն իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:
«Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել կամ զանգահարել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ»,-իրազեկում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ բնակչության պատվաստումների գործընթացի վերաբերյալ:

