Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Վիգեն Սարգսյան. Լեռնային Ղարաբաղը, ճիշտ է, չճանաչված, բայց պետություն է, ոչ թե՝ հակամարտություն

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Интерфакс» գործակալությանը, որից մի հատված ներկայացնում ենք ստորև:

-Ինչպես հայտնի է, Ռուսաստանը զենք է մատակարարում ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին: Ինչ են կարծում Երևանում, այդ մատակարարումներում կա արդյո՞ ք ինչ-որ դիսբալանս: Եւ կարող է դա ռիսկային գործոն հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության հարցում:

Հայաստանում հասարակությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ թեմային, հատկապես, երբ այդ զենքը կիրառվում է լարվածության դեպքում, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին: Նման զենքի կիրառման յուրաքանչյուր դեպք, բնականաբար, Հայաստանում շատ լուրջ արձագանք է ստանում հաշվի առնելով ժողովրդի հատուկ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:
Ռուսաստանի հետ իրոք դաշնակիցներ ենք: Դրա մասին բոլորը գիտեն: Եթե ռուսական զենքն արդյունքում հակամարտության ռիսկային գործոն դառնա, ապա, կարծում եմ, դա, առաջին հերթին, ձեռնտու չէ հենց Ռուսաստանին:


-Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության հեռենկարները: Վերջերս Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչ եք կարծում, արժի արդյոք ինչ-որ բեկում ակնկալել:


Ինչպես ձեզ հայտնի է, պաշտպանության նախարարությունը բանակցային գործընթացով չի զբաղվում: Կարծում եմ, կարգավորման հեռանկարներն, երևի, ավելի լավ կմեկնաբանեն նախագահների աշխատակազմերում կամ արտգործնախարարություններում:

Բայց Մոսկովյան ֆորումին հնչեցրած իմ ելույթում ես հայտարարեցի այն մասին, որ այն խորին համոզմանն եմ, որ հակամարտությունները, որոնք այսօր առկա են նաև մեր տարածաշրջանում, և ընդհանրապես աշխարհում, ռազմական լուծում չունեն: Միակ գործոնը, որն ի հայտ է գալիս ուժի կիրառման դեպքում, դա ճնշումն է այս կամ այն կողմի վրա՝ բանակցային գործընթացում առավել մեծ ճկունություն ցուցադրելու համար: Արդյունքում, այսպես թե այնպես, պետք է լինեն բանակցություններ, պետք է խաղաղություն լինի, պետք է խաղաղ լուծում լինի: Որքան շատ է փակուղի մտնում հակամարտությունը, ատելությունը, ագրեսիան, այնքան ավելի դժվար է հետո լուծել նման հակամարտությունները:

Մենք ելնում ենք նրանից, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում պարզապես չկա: Մենք հույս ունենք, որ դա լավ են հասկանում նաև Ադրբեջանում: Մենք հույս ունենք, որ Բաքվում որոշումների ընդունման համար պատասխանատուները գիտակցում են, որ շատ հեշտ է բացել դռները քաոսի և լայնամասշտաբ ռազմակամ գործողությունների համար, լարվածության ողջ տարածաշրջանում, որոնք դժվար կլինի կանգնեցնել: Դա անպայման կխթանի ահաբեկչական խմբավորումների դերակատարությունը տարածաշրջանում, և կաճի արտատարածաշրջանային խաղացողների դերը, որոնք էլ կսկսեն օգտվել դրանից:

Լեռնային Ղարաբաղը, ճիշտ է, չճանաչված, բայց պետություն է, ոչ թե հակամարտություն: Եւ քանի դեռ չկա այդ փաստի ընկալում, կարգավորում չի լինի: Արդեն քառորդ դար է ինչ այնտեղ փաստացի անկախ իրական մարդիկ են ապրում: Նրանք պատասխանատու են իրենց որոշումների ընդունման համար, նրանք իրենց սեփական կառավարությունն են ձևավորում ժողովրդավարական և ազատ ընտրությունների սկզբունքների հիման վրա, ձևավորվում է բազմակուսակցական խորհրդարան:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>