Նամակ Նիկոլի դամբարանին
37 թվականին, երբ Ստալինը պադվալներում մարդկանց գնդակահարում էր կոլխազ չմտնելու համար, երբ կոլխոզի դաշտիցմի բուռ ցորենի հասկի համար մարդկանց էշելոններով սիբիրներն էր քշում, միլիոնավոր մարդիկ հավատում էին, որ ընկեր Ստալինը դրա մասին տեղյակ չի, մեղավորը նրա շրջապատի մարդիկ են, որ խաբում են վոժդին:
Բրեժնևի ժամանակ էլ էր էդպես. ով կայսրության պերիֆերիայում իր խնդիրները չէր կարողանում լուծել, 4 տարին մեկ հնարավորություն էր ունենում կուսակցության հերթական համագումարին նամակ գրել, իսկ առավել «կրեատիվ» միամիտները Լենինի դամբարանին էին նամակ գրում:
Էսօր գերիների ծնողներից մեկը լրագրողներին հավաստիացնում էր, որ իրենց խնդիրներից Նիկոլը տեղյակ չի, իրեն «կողակիցները» սխալ են ներկայացնում, մոլորության մեջ են գցում, որ ժողովրդին Նիկոլի դեմ տրամադրեն:
21-րդ դարն ա, Նիկոլը ֆեյսբուքում ավելի շատ ա լինում, քան իր կաբինետում, ու մարդիկ դեռ հավատում են, որ Նիկոլը բեխաբար ա էս մի բուռ երկրի ամենամեծ պրոբլեմից:

