ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան
Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Պատերազմ Արցախում
Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան»

Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանը լուծել է միակողմանի կերպով․ Իլհամ Ալիև

Ապրիլի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտությունը «լուծել է» միակողմանի։ Մասնավորապես, ըստ Day.Az-ի եւ АЗЕРТАДЖ-ի, Իլհամ Ալիեւը մասնավորապես հետեւյալ հայտարարությունն է արել ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ․

«44-օրյա պատերազմը վերջ դրեց երեսուն տարի շարունակվող ադրբեջանական հողերի օկուպացիային, որը տառապանքներ էր պատճառել ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների, եւ հանգեցրել մեր քաղաքների եւ գյուղերի լիովին ավերմանը։ Արտասահմանյան լրագրողներն ու դիվանագետները, որոնք այժմ այցելում են օկուպացիայից ազատագրված տարածքներ, տեսնում են, որ հայերն «ավերել» են ամեն բան։ Բոլոր քաղաքներն ու գյուղերը, պատմական եւ կրոնական վայրերը, մզկիթները, գերեզմանոցները ավերված են։ Դա այլատյացության, ադրբեջանատյացության եւ վանդալիզմի դրսեւորում է, քանի որ, ինչպես արդեն բազմիցս եմ ասել, մեր քաղաքներն ու գյուղերը ավերվել են ոչ թե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, այլ հետո՝ օկուպացիայի շրջանում։ Դա քաղաքականություն որ, որը նպատակ ուներ ջնջել ադրբեջանական եւ իսլամական ժառանգությունը Ադրբեջանի այդ պատմական հողերից եւ փոխել դրանց ծագումը։ Ինձ հայտնի է, որ դեսպանները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտակտային խմբի անդամները վերջերս եղել են օկուպացիայից ազատագրված տարածքներում եւ ամեն բան տեսել են իրենց աչքերով։ Նրանք հանդես են եկել բացահայտ հայտարարություններով, եւ մենք շատ շնորհակալ ենք նրանց դրա համար։

Մենք ցանկանում ենք, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի եւ հասկանա, որ մեր կողմից ձեռնարկված քայլերը արդար են եղել եւ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, եւ ինքնապաշտպանության մեր իրավունքի վրա։ Մենք վերականգնել ենք արդարությունը։ Ագրեսորը վտարված է մեր հողերից եւ հիմա ժամանակն է վերականգնման։ Սակայն այդ ամենի համար հարկավոր է ժամանակ, քանի որ, իհարկե, ամենագլխավոր խնդիրն ականներն են։ Պատերազմի ավարտից հետո մենք տասնյակ կորուստներ ենք ունեցել, ովքեր պայթել են ականների վրա։ Հայաստանը չի տրամադրել մեզ ականապատման քարտեզները։ Դա եւս մեկ ռազմական հանցագործություն է, քանի որ նրանք պարտավոր էին դա անել։ Սակայն, թեեւ պատերազմի ավարտից հետո ամիսներ են անցել, նրանք շարունակում են այդ քաղաքականությունն ընդդեմ ադրբեջանցիների։ Սակայն կանենք ամեն անհրաժեշտը։ Ընթանում է ականազերծման գործընթաց։ Մենք արդեն պլանավորում ենք վերականգնողական աշխատանքները։ Ներկայումս ընթանում է քաղաքների եւ գյուղերի գլխավոր հատակագծերի պատրաստման աշխատանքները եւ իհարկե մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի մեր եղբայրները գան ու տեսնեն, թե ինչ են արել նրանք մեր պատմական ժառանգության հետ, ինչպես նաեւ, թե ինչպես են ընթանալու վերականգնողական աշխատանքները։ Անխոս, ես ուրախ կլինեի ձեզ հետագայում էլ տեսնել, վերականգնողական աշխատանքների մեկնարկից հետո»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>