Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան
2
Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում ռազմաբազա բացել Ջավախքում

«Հայերը պատմության մեջ կմնան որպես մի ժողովուրդ, որն ուզում էր ավելի լավ ապրել, բայց սկսեց ապրել է՛լ ավելի վատ»: Հենց այս բանաձևն է, որ կարող է նկարագրել այն բոլոր իրողությունները, որոնց հետ ապրում է Հայաստանը 2018-ի գարնանից:

44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի թիմը շարունակում է խաղալ հասարակության` «սոցիալական հարցերի ընկալման նուրբ լարերի» վրա: Պարադոքսն այն է, որ եթե նախկինում Փաշինյանական և Տեր-Պետրոսյանական շրջանակները փորձում էին ներկայացնել մեր հաղթանակը 1990-ականների սկզբին «որպես մեր բոլոր խնդիրների և տնտեսական դժվարությունների պատճառ», ապա այժմ իշխանությունները փորձում են ներկայացնել մեր պարտությունը, տարածքների կորուստը, շուրջ 5000 մարդու մահը՝ որպես «պայծառ ապագայի գրավական»: Հիշենք Օրուելին և նրա հայտնի բանաձևը. «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը՝ ուժ»:

«Լուսավոր ապագայի» բանալի Փաշինյանն ու իր թիմն անվանում են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև սպասվող թուրքական տնտեսական էքսպանսիան: Նրանք նույնիսկ հորինել են այս էքսպանսիայի համար «անշառ ձևակերպում»՝ «կոոպերացիա հարևանների հետ»: Սրանք բոլորը «պայծառ ապագայի» հեքիաթներն են, որոնք ընկած են ագրեսիվ պրոթուրքական քարոզչության հիմքում, որն իրականացնում են Փաշինյանը և նրա թիմը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանի նեղ խմբակի կողմից տարածվող բանաձևերից մեկի համաձայն՝ «տարածաշրջանի իրողությունները փոխվել են, և Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումներն ու ընկալումները: Ներառյալ Թուրքիայի ընկալումը որպես թշնամի»:

Եթե ​​հիշում եք, ԱՄՆ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևան կատարած այցի ժամանակ հստակ ասաց, որ «Հայաստանը պետք է ազատվի պատմական կարծրատիպերից», և այժմ բոլորի համար ակնհայտ է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում էր «Թուրքիայի` որպես Հայաստանի և հայերի թշնամի»:

Ինչ է ասում ու անում Թուրքիան

Մի կողմից, Թուրքիան` ԱԳ նախարարի մակարդակով, հայտարարում է[1], որ հույս ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման: Միևնույն ժամանակ, զուգահեռաբար, Թուրքիան ոչ միայն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը մեր տարածաշրջանում, այլև ակտիվ ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային: Կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ կապ ունի Ուկրաինան այս ամենի հետ:

Պատմությունն այսօր կրկնվում է: Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին, երբ Թուրքիան սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ավարտին՝ Հարավային Կովկաս ներխուժելու համար, այդպես էլ այժմ Անկարան սպասում է Դոնբասում առճակատման արդյունքներին, և եթե դրանք Ռուսաստանի համար անցանկալի ավարտ ունենան, ապա Անկարան կփորձի վերանայել 44-օրյա պատերազմի արդյունքները: Թուրքիան կփորձի ռազմաբազա ստանալ Ադրբեջանում, ինչպես նաև վերահսկողություն հաստատել «Մեղրիի միջանցքի վրա», որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի և ամբողջ Թուրքիայի հետ: Այս ամբողջ կոնստրուկտի մեջ Վրաստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կարող է դառնալ Հայաստանի շուրջ օղակի մի մասնիկը:

Ի՞նչ է այս պահին հայտնի Վրաստանում Թուրքիայի հնարավոր ռազմական ներկայության մասին

Մի շարք ռուսական աղբյուրներ, ներառյալ «ИА Реалист»-ը[2], որը 44-օրյա պատերազմի ընթացքում առաջինն էր հաղորդել այն մասին, որ Մեծ Բրիտանիան արգելափակել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, հայտնում է, որ Թուրքիան պատրաստվում է ոչ միայն ռազմական բազա տեղակայել Վրաստանում, այլ նաև նախատեսում է լայնորեն օգտագործել ռազմական ենթակառուցվածքները, որոնք մնացել են 2007 թվականին երկիրը լքած ռուս զինվորականներից հետո:

Այսպիսով, պաշտոնական Անկարան նախատեսում է ռազմաբազա ստեղծել Ջավախքում գտնվող նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում: Ավելին, թուրքական շինարարական ընկերություններն արդեն սկսել են արդիականացնել ենթակառուցվածքները և նորոգել նախկին ռուսական ռազմակայանի տարածքները:

Ջավախքում տեղակայված ռազմաբազան Թուրքիային հետաքրքրող միակ օբյեկտը չէ: Այս տարվա սկզբին Թբիլիսիում հրապարակվել էր Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի զեկույցը: Ըստ զեկույցի` անցյալ տարվա ավարտին Անկարան 100 միլիոն լիրա (17,5 միլիոն դոլար) դրամաշնորհ էր հատկացրել[3] Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Դրամաշնորհը տրամադրվել է ռազմական ապրանքների և ծառայությունների գնման, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների խաչմերուկում գտնվող Մառնեուլիի ռազմական օդանավակայանի արդիականացման համար: Խորհրդային տարիներին այս ռազմական օդանավակայանը համարվում էր Անդրկովկասի ռազմական շրջանի ռազմաօդային համակարգի կարևոր օղակ:

Այս օդանավակայանի կարևորությունը հատկապես վառ արտահայտվեց 2008-ի պատերազմի օրերին, երբ ռուսական ավիացիան բազմիցս ռմբակոծեց այն՝ վրացական ինքնաթիռների թռիչքները օդանավակայանի տարածքից կանխելու նպատակով:

Ամփոփելով ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի տարեցտարի աճող փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա տարածաշրջանային օպերատոր Թուրքիայի հետ, կարելի է նշել, որ հայաբնակ Ջավախքում թուրքական ռազմաբազայի ստեղծումն առավել քան իրատեսական է: Իհարկե, կարող ենք ասել, որ ներկայացված փաստերը և Վրաստանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու Թուրքիայի ցանկությունը (հատկապես Մառնեուլի օդանավակայանի արդիականացման հետ կապված) պայմանավորված են ՆԱՏՕ-ի շահերով: Սակայն փաստն այն է, որ Վրաստանում կա ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի առնվազն երկու նախկին օդանավակայան, որոնք կարող են հետաքրքրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Մեկը գտնվում է Վրաստանի արևմուտքում՝ Սենակի քաղաքում, երկրորդը՝ Վրաստանի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Վազիանիում, սակայն, Թուրքիայի ընտրությունն ընկավ Մառնեուլի օդանավակայանի վրա, որը գտնվում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հանգույցում: Այլ կերպ ասած, այս հարցում որոշիչ դեր են խաղում Հայաստանի գործոնը, և պաշտոնական Անկարայի քաղաքականության հակահայկական կողմնորոշումը:

Թուրքիան մեծացնում է իր ռազմական ներկայությունը ոչ միայն Ռուսաստանի հետ սահմանների ողջ երկայնքով, այլև մեծացնում է իր ռազմական ճնշումը ոչ միայն մեր երկրի, այլ նաև վրացահայության վրա:

Թուրքական «ռազմավարական խորությունը»

Առնվազն Վրաստանում ռազմաբազա բացելու Թուրքիայի ցանկությունը տրամաբանական է, քանի որ այդ փաստը «գետնի վրա և իրական կյանքում» կհաստատի Թուրքիայի հավակնությունները Հարավային Կովկասի քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացներին Անկարայի վերջնական ներգրավման հարցում: Այնուամենայնիվ, տարածաշրջանը փոքր է, և ակնհայտ է, որ Թուրքիայի ներխուժումը պետք է լինի Ռուսաստանի դիրքերը թուլացնելու կամ տարածաշրջանից ամբողջությամբ դուրս մղելու հաշվին: Այս առումով շատ խորհրդանշական է, որ թուրքական կողմը գերադասում է ոչ միայն իր սահմանափակ զորախումբը բերել Վրաստան, այլև տեղակայել այն այնտեղ, որտեղ պատմականորեն տեղակայված էր ռուսական 62-րդ ռազմաբազան:

44-օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք, թե որքան կարևոր է սիմվոլիզմը Բաքվի և Անկարայի համար, հենց դրա համար, նոյեմբերի 5-6-ին քաղաք մտնելով՝ Բաքուն և Փաշինյանը հայտարարեցին, որ Շուշին գրավվել է Ադրբեջանի դրոշի օրը՝ նոյեմբերի 9-ին:

Բացի այդ, գաղտնիք չէ, որ տասնյակ հազարավոր հայեր կոմպակտ ապրում են Ջավախքում, և նրանց մեջ թուրք զինվորականների տեղակայումը պաշտոնական Անկարայի քաղաքականության մեկ այլ օղակ է՝ ուղղված Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանից հայկական տարրի դուրսբերմանը:

Կարևոր է նաև նշել, որ երբ հայ պաշտոնյաները խոսում են «Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական կոոպերացիայի հեռանկարների» մասին, նրանք ոչ միայն հաշվի չեն առնում այս բոլոր փաստերը (չնայած կա կարծիք, որ նրանք ոչ թե չեն հասկանում այս ամենը, այլ նպատակաուղղված ամեն ինչ անում են Ռուսաստանը տարածաշրջանից դուրս բերելու և այն Թուրքիային հանձնելու համար), բայց նաև ցույց են տալիս իրենց անտեղյակությունը էրդողանական Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական հիմքերի վերաբերյալ: Արտաքին քաղաքականություն, որի հիմնասյուներից մեկը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարի, երկրի նախկին վարչապետի, այժմ Էրդողանի գլխավոր հակառակորդներից Ահմեթ Դավութօղլուի առաջարկած հայեցակարգն է:

Իր «Ռազմավարական խորությունը» (2001) գրքում Դավութօղլուն ներկայացնում է այն գաղափարները, որոնք հիմք են հանդիսացել ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: Մասնավորապես, Դավութօղլուն առաջարկում է ապավինել «XV-րդ դարից սկսած թուրք ժողովրդի ամբողջ պատմական ուժին», այլ կերպ ասած՝ առաջարկելով հրաժարվել քեմալիզմից, Դավութօղլուն կառուցում է «Նեոօսմանիզմի» զարգացման ուրվագիծը: Նրա կարծիքով, ցանկացած պետություն իր արտաքին քաղաքական նկրտումների մեջ առաջնորդվում է նախ` իր աշխարհառազմավարական դիրքով, և երկրորդ, իր պատմական ժառանգությամբ, որն էլ պետության «ռազմավարական խորությունն է»:

Դավութօղլուն քննադատում է թուրքական արտաքին քաղաքականության նախկին մոտեցումները՝ համարելով, որ դրանք զուրկ էին ռազմավարական պլանավորումից և, մեծ հաշվով, ուղղված են կարճաժամկետ քաղաքական նպատակների լուծմանը:

Դավութօղլուն իր աշխատանքում առանձնացնում է պետությունների դասակարգում ըստ չորս տեսակների՝ Գերտերություն, Մեծ տերություն, Տարածաշրջանային տերություն, Փոքր պետություն:

Միևնույն ժամանակ, նա նշում է. «Քեմալականները, հրաժարվելով կայսերական անցյալից, երկիրը տեղափոխեցին չորրորդ դասակարգ՝ «փոքր պետությունների» կատեգորիա: Հրաժարվելով օսմանյան անցյալից՝ Աթաթուրքը և մյուսները պասիվ են դարձրել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչը երբեք չպետք է կրկնվի»: Միևնույն ժամանակ, Դավութօղլուն նշում է, որ պետությունը երրորդ կամ ավելի բարձր կատեգորիա տեղափոխելու համար պետք է վերադառնալ «նախաքեմալական անցյալ»՝ կայսերական անցյալ՝ ապավինելով սեփական հարուստ փորձին: «Դրանից հետո կարելի է առաջ շարժվել, քանի որ Թուրքիան ունի դրա համար բոլոր ռեսուրսները՝ հարմար աշխարհագրական դիրքը, բնակչության համապատասխան թիվ և այլն: Մասնավորապես, հարմար աշխարհագրական դիրքը թույլ է տալիս Թուրքիային մանևրել գերտերությունների միջև` իր իսկ շահերից ելնելով»,-գրում է Դավութօղլուն:

«Թուրքիան չի ցանկանում «կամուրջ» լինել Եվրոպայի և Ասիայի միջև, այդ դերը նրան պարտադրվեց»,-ասում է Դավութօղլուն:

«Թուրքիան և՛ եվրոպական, և՛ ասիական երկիր է, բալկանյան և կովկասյան երկիր է, Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան երկիր»,-ասում է Թուրքիայի նախկին վարչապետը: Այս ամենը ոչ միայն գերտերություն դառնալու պահանջի արտահայտություններ են, այլ նաև այն քաղաքականության տեսական արտահայտություն, որը վերջին տարիներին ագրեսիվորեն վարում էր Էրդողանի ռեժիմը:

Այս հայեցակարգի շրջանակներում Նեոօսմանյան կայսրությունը ոչ միայն պետք է ընդլայնվի դեպի Արևելք՝ կլանելով իր հարևաններին, այլև չի ընդունում որևէ այլ «համակեցություն», բացի ենթակայական բնույթի հարաբերություններից:

Պաշտոնական Երևանի ներկայացուցիչները սա գիտե՞ն: Սա մի հարց է, որի պատասխանը կբացահայտվի միայն «քաղաքական հերձումից», այսինքն՝ իշխանափոխությունից հետո: Առանց դրա՝ այս և շատ այլ հարցեր կմնան անպատասխան: Միևնույն ժամանակ պետք է կրկին նշել, որ մինչ այդ Հայաստանի շուրջ ռազմական օղակը կշարունակի սեղմվել:

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>