Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Էրդողանը մայիսին կհայտարարի՞ հայ-թուրքական սահմանի բացման մասին. ովքե՞ր են Հայաստանի և Թուրքիայի հայերը, ովքեր կօգնեն Էրդողանին

Օրեր առաջ ռուսական REX լրատվական գործակալությունը հրապարակել է վերլուծաբան Սերգեյ Կարախանյանի հոդվածը, որում հեղինակը պնդում է, որ մայիսին Շուշիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հայտարարելու է Հայաստանի հետ սահմաններ բացելու պատրաստակամության մասին:

Հեղինակը, մասնավորապես, նշում է. «Շուշի այցելելու մտադրության հայտարարությունը լոկ բառեր չեն: Հայաստանը պետք է պատրաստվի այս այցին, հաշվարկի սադրանքների ցանկացած հավանականությունը, փորձի ստանալ առավելագույնը, ինչ կարող է տալ այս այցը: Թուրքական դիվանագիտական շրջանակներում քննարկվում է հավանականությունը, որ Էրդողանը Շուշիում կհայտարարի Հայաստանի հետ սահմաններ բացելու պատրաստակամության մասին: Ի՞նչ կպատասխանի Երեւանն այս առաջարկին: Երեւանը հնարավորություն ունի՞ հրաժարվել նման առաջարկից: Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն Թուրքիայի նախագահի այցի հետևանքներին»:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ինչպես պաշտոնական Երևանի, այնպես էլ պաշտոնական Անկարայի ներկայացուցիչները խոսում են հայ-թուրքական հնարավոր երկխոսության մասին: Ավելին, Թուրքիայում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, որոնք վերլուծաբանները կապում են հենց Անկարայի և Երևանի հարաբերությունների բնույթի առաջիկա փոփոխությունների հետ:

Մասնավորապես, մարտի վերջին թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում, իր առաջնորդի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական առաջարկով, կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նոր կազմում ընդգրկվեց պոլսահայ Սևան Սևաձիօղլուն: «39-ամյա պոլսահայի քաղաքական կարիերայի արագ բեկումն անսպասելի էր նույնիսկ նրա մերձավոր շրջապատի համար», - գրում է «Sputnik Արմենիայի» սյունակագիր Արտյոմ Երկանյանը: - Նրա ընկերներից ու հարազատներից շատերը նույնիսկ չգիտեին, որ նա կուսակցության անդամ է: Եվ հանկարծ նորություններից իմանում են, որ նա գտնվում է նախագահ Էրդողանի վստահված անձանց շրջանում: Ավելին` մամուլում տեղեկատվություն է արտահոսել այն մասին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջիկա ընտրություններում Սևան Սևաձիօղլուին առաջադրելու է որպես պատգամավորի թեկնածու:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշ այլ հայեր նույնպես ընդգրկված են Էրդողանի ամենամոտ շրջապատում: Մասնավորապես, ազդեցիկ օլիգարխ Պետրոս Շիրինօղլուն, որը սերտ կապեր ունի հայկական սփյուռքի կառույցների հետ, և Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի որոշ այլ ղեկավարներ: Հիմքեր կան ենթադրելու, որ Շիրինօղլուն ակտիվ մասնակցություն է ունենում Սևան Սևաձիօղլուի իշխանական կարիերայի մեջ:

Թուրքական Sabah-ը կարծում է, որ Սևաձիօղլուի միջոցով Անկարան փորձում է «կանխել ԱՄՆ նախագահ Բայդենի մտադրությունն Ապրիլի 24-ի իր ելույթում` 1915-ի իրադարձությունները Հայոց Ցեղասպանություն անվանելը»:

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինն այս կապակցությամբ գաղտնի բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ: Միևնույն ժամանակ, Քալինը նախազգուշացրեց ամերիկյան կողմին, որ Բայդենը կարող է խափանել ղարաբաղյան պատերազմից հետո սկսված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև «ավելի բարդացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները»:

Եթե ​​մենք ամփոփենք վերը նշված բոլորը, և դրան գումարենք նաև ագրեսիվ պրոթուրքական քարոզչությունը, որը տարածում են Փաշինյանի թիմի ներկայացուցիչները և ինքը՝ Նիկոլը, ակնհայտ է դառնում, որ Անկարան և Երևանը պատրաստվում են ազդարարել «հայ-թուրքական» դիվանագիտության նոր փուլի սկիզբը:

Ավելին` վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ կա նաև «կադրային ռեզերվ», որը ինչպես Անկարայում, այնպես էլ Երևանում պատասխանատու կլինի հայ-թուրքական առաջիկա երկխոսության հանրային կողմի համար, ընդ որում՝ երկու երկրներն էլ ունեն իրենց մեծ օլիգարխները, որոնք պաշտպանում են «հարևան երկրների միջև կոոպերացիայի» գաղափարը:

Այս ամենը միայն ցույց է տալիս, որ Փաշինյանի իշխանությունները կուլիսային շփումներ ունեն Թուրքիայի հետ, ավելին, ամենայն հավանականությամբ, կան պայմանավորվածություններ: Այս համատեքստում, Նիկոլի և նրա թիմի հաղթանակն արտահերթ ընտրություններում դառնում է կենսական գործոն Թուրքիայի համար: Առանց դրա Թուրքիայի ծրագրերը Հայաստանում ձախողվելու են: Դա հենց այն կետն է, որի շուրջ պետք է կառուցվեն մեր երկրի պրոհայկական քաղաքական էլիտայի բոլոր քաղաքական կոնստրուկտները:

Անկախ նրանից, թե ինչպես են զարգանում գործընթացները Հայաստանի ներսում, ակնհայտ է, որ Հայաստանի և Թուրքիայի շահերը չեն կարող համընկնել, և հենց այդ գործոնի գիտակցումն է, որ պետք է խթանի Հայաստանի մոտ ապագայի քաղաքական գործընթացները:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>