Այսօր Ստեփանակերտում եւ Ասկերանի Բերքաձոր գյուղի հարակից տարածքում տեղի կունենա հրթիռակասետային ռումբի վնասազերծում
Դիտել նաև
Ստեփանակերտի բենզինի պայթյունից անհետ կորածների ընտանիքն անօգնական է մնացել. օգնության կարիք կա
Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ... և՞, ի՞նչ. Տիգրան Ավինյան
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր կեսօրին, Ստեփանակերտում՝ Հայկավան թաղամասում և Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:
ԱԻ ծառայության սակրավորների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության կողմից շարունակվում է հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման կամ դրանց պահեստավորման գործընթացը:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն:

