Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Ռուսաստանից սկսել են վախենալ Ամառվա տապ, անջուր Երևան. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները Հուլիսի 4-ին՝ ճանապարհային սահմանափակումներ Երևանում Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը

Փաշինյանին ամենաշատը վստահեցին Արարատի մարզում, ամենաքիչը՝ հարազատ Տավուշում

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են: 2 մլն 592 հազար 481 ընտրողից քվեարկել է 1 մլն 260 հազար 840-ը, այսինքն, գրանցվել է 48.63 տոկոս մասնակցություն:
Ընտրությունների արդյունքներով խորհրդարան կանցնի երեք ուժ՝ 

«Իմ քայլը» դաշինք,
ԲՀԿ,
Լուսավոր Հայաստան կուսակցություն:

Բացարձակ առաջատարն «Իմ քայլը» դաշինքն է, որը ստացել է 884 հազար 849 քվե այսինքն 70,44 տոկոս:

Դաշինքն ամենաշատ ձայները հավաքել է թիվ 5 ընտրատարածքում՝  81 հազար 111 քվե:

Ընտրատարածքն ընդգրկում է Արարատի մարզը, որտեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր նաև Քպ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով ստացել է 22 հազար 604 ձայն:

«Իմ քայլը»  մեծ թվով ձայներ է հավաքել նաև Երևանի Մալաթիա Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում՝  79 հազար 886 քվե:

Այս ընտրատարածքում առաջադրված էին ՔՊ-ի առաջամարտիկները՝  առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Դաշինքը մեծաթիվ ձայներ է հավաքել նաև թիվ 10 ընտրատարածքից՝  79 հազար 254 քվե, որն ընդգրկում է Կոտայքի մարզը: Հատկանշական է, որ այս մարզը մշտապես համարվել է բհկ-ական մարզ, սակայն այստեղ «Իմ քայլը» դաշինքը պարզապես ջախջախել է ԲՀԿ-ին, որը հավաքել է ընդամենը 19 հազար 275 ձայն:
«Իմ քայլը» դաշինքից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր պատգամավոր Սասուն Միքայելյանը, ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Բացի այդ, Քպ-ական է նաև մարզկենտրոն Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ով Սասուն Միքայելյանի որդին է:
Սասուն Միքայելյանը հավաքել է 31 հազար 739 ձայն, Ռոմանոս Պետրոսյանը՝  20 հազար 934 ձայն:

ԲՀԿ-ից այս ընտրատարածքում առաջադրվել էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը՝ ով հավաքել է 7 472 ձայն և Ծառուկյանի դստեր ամուսինը՝  Դավիթ Մանուկյանը՝ 4 560 ձայն:

Թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, դաշինքը հավաքել է 73 հազար 610 քվե:
Ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատգամավոր Լենա Նազարյանը, Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և այլք:

Թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը,  «Իմ քայլը» հավաքել է 69 հազար 512 ձայն:
Այստեղ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը և  Լուսավոր Հայաստանից վերջերս դուրս եկած Վիկտոր Ենգիբարյանը:

Դաշինքն ամենաքիչ ձայները հավաքել է Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 և Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքներում՝  42084 և 42532:

Հատկանշական է, որ Տավուշի մարզը Նիկոլ Փաշինյանի հարազատ մարզն է, նա ծնունդով մարզկենտրոն Իջևան քաղաքից է: Փաշինյանին, թերևս, ամենաքիչը վստահեցին հարազատ մարզում:
Ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրվել էին Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը, ով ստացավ ամենաշատ ձայները և մարզպետ Վահե Ղալումյանը:

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>