Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտինը. Սասուն Միքայելյան
Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: Այս մասին Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Իմ քայլը դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայլյանը:
«Մենք հաղթել ենք արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, հետագայում աղավաղվեց ամեն ինչը: Այսօր եկել է ժամանակը մեր հաղթանակներով, մեր կամքի ուժով, մեր տեսակով գնանք դեպի փայլուն ապագա և դա խետք է արվի ամեն մի անհատի ձայնի, գործի շնորհիվ»,- հայտարարել է Սասուն Միքայելյանը:
Zham.am

