Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
26
Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Քաղաքականությամբ չեք զբաղվում, իսկ ձեր կենսականով զբաղվո՞ւմ եք․ «Կարճ ասած» Կեղծ խաղաղության գինը․ նախազդ (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից

Բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել

«Հրապարակ»-ը գրում է․ «Ֆրանսիայում տպագրվող «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդված է հրապարակվել՝ կապված կորոնավիրուսի բուժման համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների «հումանիտար օգնության» հետ։ Հոդվածը հետաքրքիր վերնագիր ունի՝ «Ճաշի մեջ ընկած մազը»։ Այն նվիրված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Թորոսյանն «ինքնագլուխ» կերպով հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ հրավիրել Հայաստան, նրանց վճարել այդ «հումանիտար օգնության» դիմաց եւ չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։

Ավելին՝ ժամանած 7 բժիշկներից 5-ը քովիդ երբեւէ չի բուժել, եւ որեւէ կերպ չեն կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։ Հոդվածում հենց այդպես էլ գրված է, որ սա արվել է Արսեն Թորոսյանի PR-ն ապահովելու համար։ Այցը կազմակերպվել է Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության շրջանակներում, հոդվածում խոսք է գնում ինչ-որ անհայտ միջնորդների մասին։ Մենք պարզեցինք, որ խոսքը Նիսի հայ համայնքում հայտնի, Թուրքիայից սերած Սամսոն Օզարարատի մասին է, ով մտերիմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։

Հոդվածագիրը բացահայտել է, որ այս ամենն իրականացվել է առանց բժշկական հիմնավորման եւ առանց դիվանագիտական խողովակների ներգրավման, անգամ առանց Ֆրանսիայի կառավարությանը տեղյակ պահելու։ Եվ սա առաջացրել է Հայաստանի, Սփյուռքի եւ Ֆրանսիայի մի խումբ բժիշկների զայրույթը։ Մասնավորապես, հոդվածում ներառված է ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էգերյանի կարծիքը, որ հայ բժիշկները շատ լավ մասնագետներ են, հայ ռեանիմատոլոգները հիանալի պատրաստված են եւ ունակ են օգնություն ցուցաբերել բնակչությանը, հետեւաբար՝ արտասահմանցի ռեանիմատոլոգների օգնության կարիքն առնվազն չկար։

Բժիշկները, ովքեր իրենց երկրում փորձ չունեն Covid 19-ի դեմ պայքարում, ընտրվել են՝ առանց հաշվի առնելու նրանց CV-ները եւ առանց խորհրդակցելու Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղեւորության եւ 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին:

Մինչդեռ նման մարդասիրական առաքելությունները, սովորաբար, չեն վճարվում։ Ուստի, հոդվածագրի մոտ հարց է առաջացել՝ ո՞րն է եղել Արսեն Թորոսյանի մոտիվացիան, որ, առանց տեղյակ պահելու ֆրանսիական կառավարությանը, նման «հումանիտար օգնություն» է կազմակերպել Հայաստան։ Ապա եզրակացրել է, որ Թորոսյանը, հավանաբար, սա արել է իր վարկանիշի բարձրացման նպատակով՝ «չնայած նրան, որ Հայաստանի կառավարությունն այսօր քննադատությունների կրակի մեջ է ճգնաժամային իրավիճակը վատ կառավարելու պատճառով»։ Մենք փորձեցինք կապ հաստատել Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, իսկ ԱԳՆ-ից խոստացան պատասխանել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan