Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան
25
«Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Պատերազմ Արցախում
«Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ

Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ներքաղաքական պայքարի նոր փուլ, որտեղ առաջնային գործիքը դարձել է ընդդիմադիր քաղաքական կենտրոնների չեզոքացումը։ Վաղ առավոտից սկսած Գագիկ Ծառուկյանի տան և բիզնեսների խուզարկությունները, Ռոբերտ Քոչարյանի մուտքի արգելումը՝ դրա ցուցադրական հրապարակայնացմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող կալանքը, ընտրություններից անմիջապես առաջ Արմեն Աշոտյանի ու Ավետիք Չլաբյանի կալանավորումը, ինչպես նաև Բագրատ Սրբազանի շուրջ մեկ տարի շարունակվող ազատազրկումը մեկ ընդհանուր շղթայի օղակներ են։
Այս զարգացումները, իրականում, անակնկալ չէին։ Ընդամենը մեկ ամիս առաջ, ԱԺ քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը բաց տեքստով հայտարարում էր, որ «պատերով է տալու» իր բնորոշած «պատերազմի եռագլուխ կուսակցությանը», «կտրելու է հրեշի գլուխները», «բոմժ է սարքելու», «ունեզրկելու է» և այլն։ Այսօր այդ հայտարարություններն աստիճանաբար վերածվում են գործնական քայլերի։
Ուշադրության արժանի էր նաև ԱԺ-ում Փաշինյանի վերջին ելույթը, երբ նա, նայելով ընդդիմադիր հատվածի դատարկ աթոռներին, հայտարարեց, թե «պատերազմի կուսակցությանը» տրված ավելի քան 500 հազար ձայները խնդիր են, քանի որ արտաքին աշխարհին պետք է բացատրել, թե ինչպես է Հայաստանում այդքան մարդ աջակցում «պատերազմին»։ Այս միտքը շատերի ուշադրությունից դուրս մնաց, սակայն այն կարևոր քաղաքական ուղերձ էր։ Փաշինյանը փաստացի ներկայացնում է ներքաղաքական ընդդիմության գոյությունն իբրև արտաքին գործընկերների հետ իր բանակցային խնդիրներից մեկը՝ փորձելով այն նույնացնել ոչ թե այլընտրանքային քաղաքական դիրքորոշման, այլ «պատերազմի» հետ։
Այս համատեքստում առավել հասկանալի է դառնում նաև Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ իշխանության ցուցաբերած հետևողականությունը։ Գործող խորհրդարանական դասավորվածության պայմաններում նման գործընթացը գործնականում կյանքի կոչել հնարավոր չէ, հետևաբար Նիկոլի համար առաջնահերթ խնդիր է դառնում այդ դիմադրության հնարավոր կենտրոնների թուլացումը։
Այս ամենը նաև վերջնականապես փլուզում է 2018 թվականի «սիրո, համերաշխության և հանդուրժողականության հեղափոխության» մասին տարիներ շարունակ կառուցված առասպելը։ Այդ թեզը, ինչպես պարզվեց, ընդամենը քաղաքական փաթեթավորում էր։ Բավական է հիշել 2008 թվականի մարտի 1-ի իր հրապարակային ելույթները, որտեղ հնչում էին բախումների, դիմադրության և ուժային հակամարտության կոչեր։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանը շատ ավելի նման է այդ ժամանակվա Փաշինյանին, քան այն քաղաքական կերպարին, որը փորձեց ներկայացնել 2018 թվականին։
Ավելին, տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ամիսներին ներքաղաքական ճնշումներն էլ ավելի են խորանալու։ Չեմ բացառում, որ Նիկոլի թիրախում կհայտնվեն նաև լրատվական դաշտը, հանրային կարծիք ձևավորող հարթակներն ու քաղաքական ակտիվության այլ կենտրոններԻշխանությունը ձգտում է հնարավորինս վերահսկելի քաղաքական միջավայր ձևավորել այնպիսի փուլից առաջ, որի առանցքում, մեծ հավանականությամբ, Սահմանադրության փոփոխության հարցն է։ Այլ կերպ ասած՝ սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու։
Հավելեմ, որ այս գործընթացներն ունեն ակնահյտ արտաքին հասցեատեր։ Բնավ պատահական չէ, որ Ծառուկյանի դեպքը տեղի է ունենում Փաշինյանի ՌԴ այցի օրը, դրանով նաև ուղերձ է փոխանցում․ ըստ որի՝ Հայաստանում քաղաքական դաշտի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծել բացառապես իր հետ։
Եվ վերջում՝, եթե ընդդիմությունը (առաջին հերթին մանդատակիր) ցանկանում է այս ամենին արդյունավետ հակազդել, ապա պետք է ամբողջ շղթան դիտարկի մեկ ընդհանուր քաղաքական նախագծի համատեքստում և իր գործողությունները կառուցի այդ տրամաբանությամբ՝ համադրելով թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական պայքարի գործիքները»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>