Երևանի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների հարակից տարածքները բարձիթողի վիճակում են. Արշակ Սարգսյան
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.
«Երևան քաղաքի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների,… հարակից տարածքները բարձիթողի վիճակում են։ Երևանի քաղաքապետարան, էդ ինչպե՞ս է լինում՝ բեռնաթափման մասով հետիոտնի շահը ավելի կարևոր է (հանրային տրանսպորտի), այ բայց ձյան ժամանակ հետիոտնի շահը առաջնային չի լինում։
Երկու դեպքում էլ հետիոտնի շահը պետք է առաջնային լիներ։ Այ սա է «իրական Հայաստանի» անգործությունը։
Էլի՞ գործակարգավարականներին պետք է ասեք՝ նորմայից շատ ձյուն է տեղացել։
Է բա ասում էիք պատրաստ եք ձնամաքրման աշխատանքներին, չէ՞ պրն. Կամո Արեյան։ Մի սպասեք արևը իր աշխատանքը կատարի։ Բնությունը միշտ էլ մաքրում և մաքրելու է թե՛ ճանապարհները, թե՛ ձեզ»:

